Բալասանյանի երազանքների 19 միլիոնանոց փողոցի սալիկները հալվում են ձյան հետ. տեսանյութ

Ձյունը հալվեց` իր հետ սրբել-տանելով Գյումրու Քըրք Քըրքորյանի անվան փողոցի սալիկները: 2016 թվականի աշնանը սալիկապատված փողոցի 2800 քառակուսի մետր տարածքի սալիկները քայքայվել են՝ դարձել հողազանգված: Փողոցի շինարարական աշխատանքները իրականացրել է «Տիմ շին» ընկերությունը: Աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել էր 19 միլիոն դրամ:

Հարկ է նշել, որ այս փողոցի վերանորոգման աշխատանքների հարցում մեծ ոգեւորություն էր ցուցաբերում հատկապես Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Շինարարության ընթացքում նա մի քանի անգամ՝ նույնիսկ ոտքով, անձամբ գնաց նշյալ փողոց, իբր թե վերահսկում է շինարարությունը, որ ամեն ինչ անթերի լինի:

Թվում էր, թե քաղաքապետի նմանօրինակ ուշադրությունից հետո կատարյալ փողոց ենք ունենալու: Ի դեպ, Քըրքորյանի փողոցն իր տեսակով երթեւեկելի չէ: Ճեմափողոցի նստարանների եւ ծաղկամանների ու այլ իրերի համար վերանորոգման 19 միլիոնից զատ, վճարվել է մոտ 8 միլիոն դրամ:

Նշենք, որ ներկայիս Քըրքորյանի փողոցն Աբովյան փողոցի մի հատվածն է, որի անվանափոխության նախագծին Բալասանյանի ցանկությամբ՝ ավագանիների մեծամասնությունը կողմ քվեարկեց: Բալասանյանն առավել մեծ ուրախությամբ եւ մեծ շուքով իր երազանքների փողոցի բացումն իրականացրեց 2016-ին, Գյումրու օր տոնակատարության շրջանակներում:

Armtimes.com-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ փողոցի սալիկները հալվեցին` ձյան հետ միասին: Քաղաքապետը, սակայն մեր այս հարցին պատասխան չուներ: Մարտի 10-ին ավագանու նիստից անմիջապես հետո, երբ հետաքրքրվեցինք փողոցի անմխիթար վիճակով, Բալասանյանը անմիջապես լքեց նիստերի դահլիճը եւ թիկնազորի ուղեկցությամբ շտապեց իր աշխատասենյակ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ու՞ր մնաց իր հետեւողականությունը, որը ցուցաբերում էր շինաշխատանքների ընթացքում:

Գյումրիում խոսակցություններ կան, որ այդ սալիկները ձեռք են բերվել քաղաքապետի մտերիմներից մեկի արտադրամասից: Այս հարցը եւս տվեցինք քաղաքապետին, բայց պատասխան չստացանք:

Այս թեմայի վերաբերյալ քաղաքապետ Բալասանյանը, սակայն հարցազրույց էր տվել պետական «Շիրակ» հեռուստաընկերությանը եւ, մասնավորապես, ասել.

«Էս ի՞նչ է, էս ո՞վ պտի պատասխան տա: Բացումն էինք, ժողովուրդը ուրախացավ…Ոչ մի միջոց համայնքից չի գնալու, իրենք են անելու իրենց միջոցներով: Չեն անի՞, գոյություն ունի համապատասխան իրավական դաշտ, որի համար պատասխան կտան: Այնքան լավ որակ էր, որ Հռոմի պապի 20 տոննանոց մեքենան բարձրացավ, բայց չկոտրվեց, այսինքն՝ նորմալ փողոց է»,- ասել էր քաղաքապետը, երբ նշյալ փողոցում հանդիպել էր շինաշխատանքներն իրականացրած ընկերության ղեկավարի հետ:

Անդրադառնալով Բալասանյանի լռությանը նշենք, որ նա  վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներ տալ խնդրահարույց հարցեր բարձրաձայնող լրատվամիջոցներին: Մասնավորապես, armtimes.com-ը արդեն մեկ ամիս է` քաղաքապետից հարցազրույց է խնդրում Գյումրիում իրականացվող թերի աղբահանության թեմայով, սակայն մամուլի ծառայությունից պատասխանում են, թե քաղաքապետը խիստ զբաղված է: Այդ զբաղվածության մեջ, սակայն նա մեկ այլ լրատվամիջոցի հարցազրույց էր տալիս իր կերած աղի բլիթի ու տեսած երազի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
11199 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա