Այդ ի՞նչ փողեր են գալիս մասնավոր տրանսֆերտների անվան տակ

Մասնավոր տրանսֆերտները Հայաստանի սոցիալ- տնտեսական կյանքում, եթե պատկերավոր ասենք, խաղում են նույն դերը, ինչ, օրինակ, նավթն ու գազը արաբական շատ երկրներում կամ Ռուսաստանում:

Երբ նավթը էժանանում է, երկրներում նկատվում է տնտեսական անկում, երբ նավթը թանկանում է, տնտեսությունը բարգավաճում է...: Նույնը տեղի է ունենում Հայաստանում, երբ տրանսֆերտների ծավալը նվազում է կամ աճում:  Ուստի մասնավոր տրանսֆերտների հոսքի ցանկացած փոփոխություն մեր երկրում տնտեսական իրավիճակ է փոխում: Վերջին շրջանում մասնավոր տրանսֆերտների առումով, մեղմ ասած, տարօրինակ բաներ են կատարվում, եւ դրանց բացատրությունը որեւէ տեղ չի հնչում: Օրինակ, անցած տարվա վերջին ամսին տրանսֆերտները այնպիսի կտրուկ աճ ունեցան, որպիսին երբեք չէր եղել: Եթե 2015 թվականի դեկտեմբերի տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր ընդամենը 66.8 միլիոն դոլար, ապա 2016-ի դեկտեմբերին արձանագրվեց թռիչք` ստացվեց 102.5 միլիոն դոլար:

Ինչի հաշվին տեղի ունեցավ այս աճը՝ որեւէ պատկան մարմնի ներկայացուցիչ չպարզաբանեց: Եթե սա լիներ բնականոն, տրամաբանական գործընթացների արդյունք, ապա այդպիսի պարզաբանում, անշուշտ, կհնչեր: Որոշ տնտեսագետների կարծիքով, անցած տարվա դեկտեմբերին գրանցված մասնավոր տրանսֆերտների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ ժամանակ ավարտվում էր բանկերի կապիտալի բազմապատկման գործընթացի վերջնաժամկետը: ՀՀ-ում գործող բանկերը իրենց նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից պետք է հասցնեին 30 միլիարդի: Չէր բացառվում, որ կապիտալի համալրման համար ներդրված գումարի մի որոշ մասը արտերկրից եկել է հենց մասնավոր տրանսֆերտների տեսքով, ինչը շատ նորմալ երեւույթ է: 

Բայց երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց այս տարվա հունվարին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների մասին տվյալները, եւ դրանք արդեն, մեղմ ասած, տարօրինակ են: Անցած տարվա հունվարի համեմատ տրանսֆերտների ծավալը աճել է ոչ թե մի քանի տասնյակ տոկոսով, այլ ավելի քան երկու անգամ: Զուտ ներհոսքը այս հունվարին կազմել է 41.6 միլիոն դոլար, անցած տարվա հունվարի 20 միլիոն դոլարի դիմաց: Այդ ի՞նչ եղավ, այդ ի՞նչ փողեր են մասնավոր տրանսֆերտների տեսքով հոսում Հայաստան եւ ինչի են դրանք վերածվում:

Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտներ ասելով՝ մենք միշտ պատկերացրել ենք հիմնականում այն գումարները, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները ուղարկում են Հայաստանում ապրող իրենց հարազատներին: Կամ այն գումարները, որ ուղարկում են իրենց բարեկամներին տարիներ առաջ Հայաստանից հեռացած մեր հայրենակիցները: Եվ այդ գումարների ծավալների հոսքերի փոփոխություններն էլ միշտ եղել են խիստ պատճառաբանված: Ասենք, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների հիմնական մասը ուղղվում է դեպի Ռուսաստան: Եվ տրանսֆերտների 80-85 տոկոսն էլ գալիս է հենց Ռուսաստանից: Հենց նավթի գինը նվազում է, ՌԴ-ում տնտեսական վիճակը վատանում է, նվազում են նաեւ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների եկամուտները, եւ հետեւաբար՝ նվազում են նաեւ Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները: Մյուս երկիրը, որտեղից գալիս են շոշափելի տրանսֆերտներ, ԱՄՆ-ն է: Սա էլ պայմանավորված է այդ երկիր արտագաղթած մեր հայրենակիցների` իրենց բարեկամներին ուղարկած գումարներով: Ու քանի որ ԱՄՆ տնտեսությունը շատ ավելի կայուն է, քան ՌԴ-ինը, ուստի ԱՄՆ-ից եկած գումարների ծավալների տատանումները ավելի «հարթ» են:

Եվ հենց այս տեսանկյունից էլ բոլորովին անհասկանալի է, թե ինչ կատարվեց անցած երկու ամիսներին: Անցած տարվա հունվարին արձանագրված միտումները լրիվ ավանդական են եղել: Տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 20 միլիոն դոլար, որից 14.5 միլիոնը եկել է ՌԴ-ից, իսկ 4.4 միլիոնը՝ ԱՄՆ-ից: Այլ երկրներից եկած տրանսֆերտների ծավալը շատ փոքր է` ընդամենը մեկ միլիոն դոլար: Այս տարվա հունվարին «ավանդույթները» խախտվել են: Զուտ ներհոսքը կազմել է արդեն 41.7  միլիոն դոլար, որից 26.9 միլիոնը եկել է ՌԴ-ից, 5 միլիոնը՝ ԱՄՆ-ից: Իսկ թե որտեղից է եկել մնացած մոտ 9 միլիոն դոլարը, մնում է անհայտ:  

Նախ, տարօրինակ է, որ ՌԴ-ից եկող տրանսֆերտները աճել են համարյա երկու անգամ: Իհարկե, ՌԴ տնտեսությունը փոքր-ինչ կայունացել է, ռուբլին մի փոքր արժեվորվել է, բայց եթե ամեն ինչ շարունակվեր նախկին միտումներին համահունչ, տրանսֆերտների ծավալը կարող էր աճել, ասենք, մի 5 կամ 10, կամ, ասենք, 15 տոկոսով: Բայց կրկնապատկվել չէր կարող հաստատ: Սա մեկ տարօրինակությունն է: Մյուս տարօրինակությունը, ինչպես նշեցինք, այլ երկրներից եկած տրանսֆերտների տասնապատիկ աճն է: Նման երեւույթ կարող էր լինել, եթե ասենք մեր հայրենակիցները այս տարվա հունվարին ավտոբուսներով մեկնեին ոչ թե Ռուսաստան, այլ ասենք Եվրոպա ու այնտեղից փող ուղարկեին իրենց հարազատներին: Նման երեւույթ տեղի չի ունեցել, եւ դա նույնպես ակնհայտ է:

Որպես հնարավոր տարբերակ, կարելի է քննարկել այն, որ տրանսֆերտների նման կտրուկ աճը պայմանավորված լինի առաջիկա ընտրություններով: Ասենք, թեկնածուներին ֆինանսական օգնության նպատակով իրենց մտերիմները գումարներ ուղարկեն տրանսֆերտների տեսքով: Սա քիչ հավանական է, քանի որ հունվարին դեռ հայտնի չէր, թե ով է առաջադրվելու եւ երկրորդ` դա հաստատ չէր կարող հանգեցնել տրանսֆերտների կրկնակի աճի:

Մյուս տարբերակն այն է, որ արտասահմանից ֆիզիկական անձինք ներդրումներ են անում մեր տնտեսության մեջ եւ նրանց ուղարկած գումարները նույնպես, մեթոդոլոգիայի իմաստով, կարող են որակվել որպես մասնավոր տրանսֆերտներ: Ցավոք սրտի, այդպիսի միտումներ գոնե հիմա չեն նկատվում:

Ուստի մասնավոր տրանսֆերտների այսպիսի կտրուկ աճը մնում է տարօրինակ, եթե չասենք՝ կասկածելի: Մանավանդ, երբ Կենտրոնական բանկը համառորեն լռում է եւ որեւէ կերպ չի պարզաբանում, թե որն է այս երեւույթի պատճառը:

Տպել
7549 դիտում

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ