Հայաստանը պատրաստվի ընտրությունների՞, թե՞ պատերազմի. ինչու է «գործի դրվել» «Իսկանդերը»

Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Երկու ժամ առաջ տեղի ունեցավ Լավրովի եւ Նալբանդյանի համատեղ ասուլիսը, որի ժամանակ դատելով երկու նախարարների խոսքից, ղարաբաղյան խնդրի մասով նրանց զրույցը, կարծես թե, լարված է անցել: Սա վատ նորություն է, որովհետեւ ինչպես արդեն գրել էինք, այս հանդիպումը կարեւոր նշանակություն է ունենալու ղարաբաղյան ճակատում սպասվող զարգացումների համար:  

Սերգեյ Լավրովը մի կողմից շատ հստակ խոսեց ռազմական գործողությունների վերսկսման, ռազմական հռետորաբանության անթույլատրելիության եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կատարման մասին: Միեւնույն ժամանակ, սակայն պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ-ն ինչպես է պատրաստվում կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, երբ Ադրբեջանն ուղղակի հրաժարվում է կատարել դրանք, նա ասաց. «Համանախագահներն այլ տարբերակ, քան քաղաքական դիվանագիտականը, չունեն: Մենք մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ միասին ակտիվորեն շարունակելու ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք օպտիմալ պայմաններ կստեղծեն կառուցողական բանակցությունների համար, եւ կճեղքեն այն էմոցիոնալ անբարենպաստ մթնոլորտը, որ տիրում է ղարաբաղյան կարգավորման շուրջ: Քայլեր, որոնք հնարավորություն կտան բանակցությունների սեղանի շուրջ կոնկրետ դիտարկել այն առաջարկությունները, որոնք ներկայացրել է ռուսական կողմը այս հակամարտության լուծման համար, եւ որոնք ակտիվորեն պաշտպանում են ամերիկացի եւ Ֆրանսիացի համանախագահները»:

Լավրովն այսպիսով, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը կապեց բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու եւ Ռուսաստանի առաջարկը քննարկելու հետ: Ռուսական առաջարկության հիմքում, ինչպես հայտնի է, Ադրբեջանին մի քանի տարածքների վերադարձն է` Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց: Ալիեւը պահանջում է, որպեսզի շփման գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ միջազգային դիտորդների տեղակայումից առաջ Հայաստանը որոշ տարածքներ հանձնի: Հայաստանը, պահանջում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն առանց նախապայմանների կատարվեն, որից հետո նոր բանակցություններ կընթանան տարածքների վերադարձի, ԼՂ կարգավիճակի եւ մնացած բոլոր հարցերի շուրջ: 

Այս իրավիճակը ստեղծվել է ապրիլյան պատերազմի արդյունքում եւ, եթե կողմերը շարունակեն հաստատուն մնալ յուրաքանչյուրն իր դիրքում, այն հանգուցալուծելու այլ ճանապարհ չի մնա, քան եւս մեկ ռազմական էսկալացիան:  

Ղարաբաղյան դիվանագիտական հարթակում իրերի այսպիսի դասավորությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը ԵԿՄ վերջին համագումարում եւ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը իր ելույթներում խոսում էր ՀՀ առաջիկա ընտրություններ հետ կապված Ադրբեջանի պատրանքների եւ հնարավոր նոր սադրանքների մասին:

Իսկ Վիգեն Սարգսյանը «Ռիա-նովոստի»-ում հրապարակված այսօրվա հարցազրույցում («Виген Саркисян: "Искандеры" принадлежат Армении, управляем ими мы) որոշ «տաք գլուխների» հիշեցնում է «ՀՀ ԶՈՒ տրամադրության տակ գտնվող «Իսկանդեր»-ների մասին: «Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից...այդ զենքն այնպիսին է, որը պետք է յուրաքանչյուր տաք գլուխ սառեցնի որոշումների ընդունման ժամանակ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Թերեւս ավելի, քան երբեւէ պաշտոնական Երեւանի հռետորաբանությունը պակաս ռազմատենչ չէ:  Սերժ Սարգսյանի վերջին երկու ելույթները պատերազմին նախապատրաստվելու կոչեր էին: ԵԿՄ ելույթում նա եւս մեկ հիմնավորում է ներկայացնում, թե ինչու կարող է նոր պատերազմ սկսվել. «...պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժամանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասում է նա:

Ասել է թե, եթե մեկ անգամ արդեն այդ մտածողությունը հանգեցրել է պատերազմի, դա կարող է տեղի ունենալ կրկին: «Ես իմ պարտքն եմ համարում, համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքներն արժանի հակահարված են ստանալու», «Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին», «Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար», «Մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն»,- սրանք նույնպես հատվածներ են Սարգսյանի վերոնշյալ ելույթներից:  

ՊՆ-ում հնչած ելույթում, ընդ որում, կար նաեւ Լավրովի պատասխանը. «Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ»: Որը կարող է լինել Հայաստանի համար ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադար: Կարծում ենք, խոսքը Արցախի անվտանգության գոտի հանդիսացող մի քանի տարածքների վերադարձի մասին է, այսինքն` ռուսական պլանի, երբ հայկական կողմը պետք է տարածքներ վերադարձնի, որից հետո նոր պայմաններով հրադադար հաստատվի, այդ թվում`հետաքննության մեխանիզմներ, դիտորդներ եւ այլն:

Սերժ Սարգսյանը շարունակում է ամուր մնալ իր դիրքերում եւ պնդում է, որ դա հայկական կողմի համար ընդունելի տարբերակ չէ: Գնդակն Ադրբեջանի դաշտում է: Առաջիկայում տեղի է ունենալու նաեւ Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա եւ Լավրովի հետ նրա հանդիպումից հետո պարզ կդառնա` ինչ է պատասխանում սրան Ադրբեջանը:  

Հ.Գ. Երբ Հայաստանում ընտրությունների շրջանում իշխանությունները սկսում են հաճախ խոսել պատերազմի մասին, դա աֆտոմատ ասոցացվում է նախընտրական մանիպուլյացիաների հետ: Չի բացառվում, որ նման տարր կա նաեւ նախընտրական այս փուլում: Բայց եթե այդպես է, ուրեմն ՀՀ իշխանությունները պատերազմը որպես նախընտրական հնարք սկսել են օգտագործել 2016-ի ապրիլից:

Տպել
15941 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել