Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին սույն գործով տուժող ճանաչված 46 ոստիկանից՝ 8-ը:
Խանդոյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Մինչ տուժող ոստիկանների հարցաքննությունն Արարատ Խանդոյանը փորձեց հայտարարություն անել եւ պարզաբանել, թե ինչու էր նախորդ դատական նիստին զայրանում վկա ոստիկանների ցուցմունքներից: «Դուք հաշվի չեք առնում, որ վկաները գալիս են, կեղծ ցուցմունքներ են տալիս, ես ասում եմ` սուտ ես ասում, դու ինձ սանկցիա ես տալիս»,- դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Խանդոյանին՝ նշելով, որ դատարանին հարգանքով պետք է դիմել, իսկ ինչ վերաբերում է վկաների սուտ ցուցմունքներին, ապա պաշտպանական կողմը կարող է միջնորդել, որ նրանց նկատմամբ համապատասխան վարույթներ սկսվեն: Խանդոյանը հայտարարեց, որ իր իրավունքները սահմանափակվում են, իսկ դատավորին էլ հորդորեց մուրճն անտեղի չօգտագործել: «Թող խոսենք, մի էդ չագուչով անընդհատ խփա»,- զայրացած դիմեց դատավորին:
Դատարան ներկայացված 8 տուժող ոստիկաններն էլ Արարատ Խանդոյանին հարվածելիս չեն տեսել: ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի 1033 զորամասի ծառայող Արմեն Գեւորգյանը իր ցուցմունքում նշեց, որ հուլիսի 20-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, որտեղ քաղաքացիները տարբեր իրեր, քարեր են նետել ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:
«Քաղաքացիները սկսել են հարվածել մեր կազմած շղթային, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, քարերով ու այլ առարկաներով հարվածել են: Որոշ ժամանակ անց ես վնասվածք եմ ստացել: Մենք զուտ պաշտպանվելու համար ենք առաջ գնացել, վնասվածք ստանալուց հետո ես հանվել եմ շղթայից»,- պատմեց տուժողը: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հարցին, թե ի՞նչ վնասվածք է ստացել, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ ոտքին քարով հարված է ստացել, ինչի հետեւանքով ոտքը կապտել է, «ուռուցք» է առաջացել: Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հարցին, թե ինչի՞ց սկսվեցին բախումները, տուժող ոստիկանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել:
Հարցին, թե ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառվե՞լ են քաղաքացիների նկատմամբ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ հատուկ միջոցները կիրառվել են բախումներից հետո: Ամբաստանյալ Արարատ Խանդոյանի հարցին, թե քաղաքացիների կողմից, երբ քարը դիպել է տուժողին, ոստիկանը հետադարձ հարված հասցրե՞լ է, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մենք միայն պաշտպանվել ենք վահաններով, առաջ ենք եկել, քանի որ ճզմվում էինք մեքենաների մեջ»:
Ոստիկանության զորքերի մյուս ծառայող՝ տուժող Արսեն Խաչատրյանն իր ցուցմունքում նշեց, որ «ամբոխը» սկսել է քարերով, մահակներով հարվածել ոստիկանության շղթային՝ փորձելով այն թուլացնել։ Նրա խոսքով՝ ոստիկանության կիրառած միջոցները վնաս չեն պատճառում, արցունքաբեր են։ Տուժողն ասաց, որ բախման ժամանակ ստացել է շրթունքի վնասվածք, ինչպես նաեւ վնասվել է սաղավարտը։
Ոստիկանության 1033 զորամասի ծառայակից Վալերի Մկրտչյանը, որը բախումների օրը վնասվածք է ստացել աջ ոտքին, ասաց, որ հուլիսի 20-ին ժողովրդի կազմակերպած ցույցն անօրինական է եղել, քանի որ ճանապարհ են փակել, իսկ ոստիկանները պահանջել են դադարեցնել այն։ Տուժողներ Նարեկ Թադեւոսյանը, Մհեր Ավետիսյանը, Շալիկո Սահակյանն էլ իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ Խորենացի փողոցին հարակից տարածքում են ծառայություն իրականացրել, պայթյունի ձայներ լսելուց հետո տեղափոխվել են Խորենացի փողոց, համալրել ոստիկանական շղթան։ «Խորենացուն հարակից տարածքում էինք, հրաման տվեցին ավտոբուսով գալ Խորենացի, համալրել ոստիկանության շարքերը։ Երբ եկանք, բախումն արդեն սկսել էին, հատուկ միջոցների կիրառումից հետո ժողովուրդը սկսել էր քարեր շպրտել»,- նշեց Նարեկ Թադեւոսյանը։
Քանի որ դատարան այլ տուժողներ չէին ներկայացել, մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ հետազոտել Արարատ Խանդոյանի հագուստները եւ տեսագրությունը: Պաշտպանական կողմը, սակայն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ բոլոր ոստիկանների ցուցմունքներից հետո նոր դրանք կհետազոտվեն: Լսելով դատավարության մասնակիցներին, դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը:
Դատական նիստի ավարտին Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ասաց. «Եթե Խանդոյանը մի հատ վահան ձգելով 46 ոստիկան է վիրավորել, ապա պատերազմի դաշտում մի հատ զենքը ձեռքին քանի՞ թուրք է խփել»։ Արարատ Խանդոյանը, սակայն ընդհատեց մորը. «Մա՛մ, ցավդ տանեմ, էդ ոչ մի նշանակություն չունի, քանի որ մենք ապրում ենք անլեգալ ռեժիմում»,- նկատեց Արարատ Խանդոյանը: Նիստից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներն արգելեցին Խանդոյանի մորը՝ Ռիմա Խանդոյանին, գրկախառնվել որդու հետ, թեեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլատրել էր։ Մորը տեսակցել չթույլատրելու պատճառով Խանդոյանի եւ ուղեկցող ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT