ՓՊ խորհրդի ընտրությունների արդյունքները ողբերգական են. Տիգրան Աթանեսյան

Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը հայտնի է: Փետրվարի 11-ին Պալատում կայացած ընտրությունների արդյունքներում առավելագույն քվեներ ստացավ ՓՊ «իշխանական թեւը» (Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համախոհները), իսկ «ընդդիմությունը» պարտվեց:

Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում էր 39 փաստաբան. թեկնածուները պայքարելու էին խորհրդի 12 տեղի համար: 

Նշենք, որ փետրվարի 11-ին պալատում միանգամից երեք ընտրություն տեղի ունեցավ. ե՞րբ է նշվելու փաստաբանի օրը, ի՞նչ կազմ կունենան փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ու փաստաբանների խորհուրդը:

Փակ գաղտնի քվեարկությունը սկսվեց նախատեսվածից մեկ ժամ ուշացումով. ընտրող փաստաբանների թիվն այնքան շատ էր, որ տեւական ժամանակ կուտակումներ էին առաջացել: Ընտրություններին մասնակցելու համար Երեւան էին ժամանել անգամ հեռավոր մարզերի փաստաբանները, ովքեր նախորդ ընտրություններում իրենց ակտիվությամբ երբեւէ աչքի չէին ընկել: 

Քվեարկության ավարտը պաշտոնապես հայտարարվեց ժամը 18:00-ն եւ մեկնարկեց քվեների հաշվարկը: 1780 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է 1163-ը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանն արձանագրեց, որ ընտրող փաստաբանների թիվն աննախադեպ էր. «Աննախադեպ եւ լավ արդյունք է, դրանով է պայմանավորված մարդկանց նման կուտակումները»,- ասաց Պողոսյանը:  Համեմատելու համար նշենք, որ 2013 թվականի ՓՊ խորհրդի ընտրություններին մասնակցել է մոտ 900 փաստաբան: Խորհրդի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց միայն հաջորդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում:

«Փաստաբանի օր» հայտարարելու մասին, հարցը ձախողվեց, առաջարկված վեց տարբերակից ոչ մեկն էլ չստացավ ձայների պարզ մեծամասնությունը, եւ փաստաբաններն առայժմ մնացին առանց մասնագիտական օր նշելու հնարավորության: Փաստաբանները երեկ նաեւ ընտրել են կարգապահական գործերը նախապատրաստողների:

Այսպիսով, Փաստաբանների պալատը նոր խորհուրդ ունի՝ բաղկացած բացառապես պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներից: Առավելագույն թվով ձայներ են ստացել Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Արայիկ Ղազարյանը, Տիգրան Խուրշուդյանը, Հարություն Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տարոն Սիմոնյանը, Նելլի  Հարությունյանը, Կարապետ Աղաջանյանը, Սեդրակ Ասատրյանը եւ Հրանտ Անանյանը: Այն փաստաբանները, ովքեր մշտապես բարձրացրել են անկախ փաստաբանական ինստիտուտի առկայության հարցը, խորհրդի կազմում չընդգրկվեցին:

Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուները, հիշեցնենք, բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես, նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:

Այս ընտրությունները, հատկապես ուշագրավ են Պալատում առկա լարվածության ֆոնին: Վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Անդրադառնալով այս քննադատություններին փետրվարի 11-ին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ես ուղղակի շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ, որպեսզի ո՛չ քարոզչություն, ո՛չ հակաքարոզչություն չլինի, պարզապես նշեմ, որ պալատի հասցեին հնչեցված քննադատություններին պալատի աշխատակազմը բազմիցս անդրադարձել է, դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- պատասխանեց Զոհրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ քննադատությունները պետք է հաշվի առնել:

Նրա խոսքով՝ փաստաբանական համայնքն առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի իր կարծիքը պնդել: «Որոշ տեսակետներ պետք է ընդունել ի գիտություն եւ եթե իրոք կան թերություններ, ապա պետք է դրանք շեշտել: Ես ինքս էլ շատ թերություններ ունեմ»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Խորհրդի նոր կազմն ընտրվելուց հետո վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց `շնորհավորելով  խորհրդի ընտրված անդամներին. «Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի բոլոր մասնակից փաստաբաններին, հաշվիչ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ խորհրդի անդամի չընտրված թեկնածուներին։ Հուսով եմ` հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերեք Ձեր գործընկերների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցված Ձեր քննադատություններն ընդունվել են ի գիտություն։ Մեր ուժը միասնության մեջ է»:

Փաստաբանների պալատի խորհրդի «ընդդիմադիր» թեկնածու, հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն ընտրությունների ընթացքը ողբերգական է գնահատում: ««Իշխանական» ցուցակի ամբողջական հաղթանակը լրջագույն գրոհ էր փաստաբանության գաղափարի դեմ, կարելի է ասել փաստաբանների պալատ, այնպիսին, ինչպիսին պետք է լինի, մենք չունենք»,- ասաց փաստաբանը:

- Պարոն Աթանեսյան, մինչ հաշվարկի ավարտը դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրեցիք, որ Փաստաբանների պալատի վարչական շենքում կարուսել է եղել: Կարող եք մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունեք, լցոնո՞ւմ է եղել:

Փաստ չենք արձանագրել, ամեն դեպքում մեր կողմից վերահսկվում էր, շրջակա տարածքը, միակ տարածքը, որը մենք չենք վերահսկել դա Պալատի շենքն է: Դրսում չի եղել, երեք-չորս հարյուր քվեաթերթիկ լրիվ ընտրված անձանց են քվեարկել, դա աննորմալություն է, հաշվելու ընթացքում վստահված անձանց մոտ նույնիսկ ծիծաղ է առաջացրել:

- Ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ եթե չհաղթեք, ապա փաստաբանությունը մեր երկրում լրջագույն վտանգի առաջ է կանգնած:

- Այդպես էլ կա, մենք ունենք սովետական կոլխոզին բնորոշ վարչություն, այլ ոչ թե խորհուրդ: Պալատի նախագահի հետ սերտ աշխատանքային կամ անձնական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձինք ենք այդ անդամները, ինչի պայմաններում որեւէ հակակշիռ չկա:

- Ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորություն կա: Օգտվելո՞ւ եք այդ հնարավորությունից:

- Մեր գործընկերների հետ այդ հարցը դեռ չենք քննարկել, կհանդիպենք եւ կքննարկենք: Ամեն դեպքում իմ համար կարող եմ ասել, որ ես չեմ ընդունում արդյունքները եւ ցանկանում եմ դրանք վիճարկել բոլոր ատյաններում` օգտագործելով նաեւ Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

Նշենք, որ ՓՊ նախկին նախագահ, խորհրդի անդամի թեկնածու Ռուբեն Սահակյանը ընտրության օրը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր համար փետրվարի 10-ը եւ փետրվարի 13-ը միանշանակ լռության օրեր են, եւ որպեսզի իր կողմից արտասանված որեւէ խոսք չդիտվի որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն, ճիշտ կլինի, որ լռի:

Տպել
6930 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը