«Փաստաբանների պալատ փաստացի գոյություն չունի». ովքեր են ընտրվել ՓՊ խորհրդի անդամ. ՖՈՏՈ

Փաստաբանների պալատում խորհրդի ընտրությունների հաշվարկը, որը սկսվել էր երեկ երեկոյան, ավարտվել է այսօր: ՓՊ նոր խորհուրդը ձեւավորվել է առավելագույն քվե ստացած առաջին 12 թեկնածուից.

նրանք են.

1. Բաբայան Սիմոն

2. Առուստամյան Մելանյա

3. Մեժլումյան Կարեն

4. Ղազարյան Արայիկ

5. Խուրշուդյան Տիգրան

6. Հարությունյան Հարություն

7. Սարդարյան Կարեն

8. Սիմոնյան Տարոն

9. Հարությունյան Նելլի

10. Աղաջանյան Կարապետ

11. Ասատրյան Սեդրակ

12. Անանյան Հրանտ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք Խորհրդի ընտրությունների համար առաջադրված թեկնածուներն այսպես ասած բաժանվել են երկու խմբի. մի խմբում պալատի աշխատակիցներ են եւ նրանց միացած այլ փաստաբաններ, մյուս խմբում փաստաբաններ են, այդ թվում՝ հայտնի, որոնք, իրենց խոսքով, կարեւորում են անկախ փաստաբանների առկայությունը խորհրդում. մասնավորապես նրանց շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:

Նկատենք, որ հայտնի փաստաբաններից կազմված խմբի անդամներից ոչ ոք չի ընտրվել խորհրդի կազմում: Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.

«Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները հաստատեցին իմ այն միտքը, որ Պալատ փաստացի գոյություն չունի, դա «փաստաբանական վարչություն» է, որն իր էությամբ մեծագույն և իրական սպառնալիք է փաստաբանության գաղափարին։ Ավելի մանրամասն եւ ամփոփ հայտարարությամբ ես եւ իմ գործընկերները հանդես կգանք վաղը։ Շնորհակալ եմ մեկ առ մեկ ինձ քվեարկած փաստաբաններին, ձեր ձայները ապացուցում են, որ փաստաբանությունը այս երկրում կարող է ունենալ այլ ապագա, քան նախագծված է որոշ շրջանակների կողմից»:

Հիշեցնենք, որ խորհրդի անդամի  ընտրություններին մասնակցելու համար առաջադրցել էր 39 փաստաբան: 1779 փաստաբանից քվեարկությանը մասնակցել է 1163-ը:  

Տպել
6182 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը