Ես ինքս էլ շատ թերություններ ունեմ. Արա Զոհրաբյան

11/02/2017 schedule13:39

ՀՀ փաստաբանների պալատի հասցեին հնչեցված քննադատություններն իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին այսօր ՓՊ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Փասաբաններ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պալատի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են, թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, ՓՊ նախագահն առանց մրցույթի աշխատանքի է ընդունել իր բարեկամներին: Կոշտ քննադատության առիթ էին դարձել նաեւ մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար: Փաստաբաններից շատերը իրենց դեմ հարուցված «անհիմն» կարգապահական վարույթներով նույնիսկ դատարան հասան: Հիմա փաստաբանների մի խումբ փաստաբանությունը, իրենց բնորոշմամբ՝ խայտառակ վիճակից հանելու համար փորձելու է ստեղծել հակակշիռ եւ փրկել պալատի ապագան:

«Ես ուղղակի շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ այսօր նաեւ  լռության օր է, որպեսզի ո՛չ քարոզչություն, ո՛չ հակաքարոզչություն չլինի, պարզապես նշեմ, որ պալատի հասցեին հնչեցված քննադատություններին պալատի աշխատակազմը բազմիցս անդրադարձել է, դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- պատասխանեց Զոհրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ քննադատությունները պետք է հաշվի առնել: Նրա խոսքով՝ փաստաբանական համանքը առանձնանում է նրանով, որ յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի իր կարծիքը պնդել: «Որոշ տեսակետներ պետք է ընդունել ի գիտություն եւ եթե իրոք կան թերություններ ապա պետք է դրանք շեշտել: Ես ինքս էլ շատ թերություններ ունեմ», - ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Դիտարկմանը, որ այս ընտրություններն ավելի թեժ են լինելու քան խորհրդարանական ընտրությունները, Զոհրաբյանը նշեց, որ դա չափազանցված է. «Լոկալ ընտրություններ են, բայց որ մեր փաստաբաններ սիրում են ամեն ինչ աղմուկով անել դա դուք լավ գիտեք, փաստաբանները սիրում են կռիվ անել»,- նշեց նա:

Խորհրդի անդամների ընտրություններից հետո սեպտեմբերին սպասվում է նաեւ Պալատի նախագահի ընտրությունները: Մեր հարցին, թե ինքնառաջադվելո՞ւ եք աշնանը կայանալիք ՓՊ նախագահի ընտրություններին, թե՞ դեռ որոշված չէ, Զոհրաբյանը պատասխանեց. «2013 թվականին նախընտրական ծրագիր եմ ներկայացրել: Յուրաքանչյուր տարվա ավարտին ինձ համար նշումներ եմ կատարում՝ խոստումներից որոնք եմ կատարել, որոնք ոչ: Երբ որ նախընտրական ծրագրի վերաբերյալ փաստաբաններին կներկայացնեմ վերջնական հաշվետվություն, նաեւ խորհրդակցելով գործընկերներիս հետ, նոր այդ որոշում կկայացնեմ»:

Նշենք, որ այս պահին ընթանում են Փաստաբանների պալատի ընտրությունները:

Ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, այն կավարտվի ժամը 17:00-ին:

Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 35 փաստաբան: Հիշեցնենք՝ խորհուրդը կազմված է 12 փաստաբանից:

Տպել
3224 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է