Գրավիչ է. Կարեն Անդրեասյանը՝ Վրաստանում իրեն առաջարկված աշխատանքի մասին

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը հաստատում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ աշխատելու առաջարկ է ստացել: Այս մասին Անդրեասյանն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «araratnews.am» կայքի տեղեկություններին: Նշենք, որ կայքը գրել էր, որ Անդրեասյանը թողնում է քաղաքականությունն ու արտագաղթում հարեւան Վրաստան։ Ըստ լրատվամիջոցի, նախկին ՄԻՊ-ը Վրաստանի մայրաքաղաքում կաշխատի «Բիբլոս» բանկի մասնաճյուղերից մեկում՝ որպես գլխավոր մասնագետ։

- Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է, որ հեռանում եք քաղաքականությունից:

- Նախ ասեմ, որ առանձին մարդիկ կամ լրատվամիջոցների մի գուցե ցանկալին փորձում են մատուցել իրականության տեղ: Ինչ վերաբերվում է իրականությանը, եթե դա ձեզ իսկապես հետաքրքրում է, ես ունեմ առաջարկ ոչ «Բիբլոս» բանկից: Բայց մեկ այլ՝ օտարերկրյա, համաշխարհային մասշտաբի խոշոր բանկ ինձ առաջարկել է լինել Վրաստանում իրենց բանկի տնօրենների խորհրդի անդամ: Դա ամենեւին չի նշանակում արտագաղթել: Եթե ես ընդունեմ այդ առաջարկը, ապա ուղղակի պարբերաբար պետք է այցելեմ այնտեղի բանկ եւ հիմնականում մասնակցեմ տնօրենների որոշումներին: Այնպես որ, նրանք, որոնք ուզում են ինձ շուտ ճանապարհեն երկրից, ցավոք, պետք է նորից հուսախաբ լինեն եւ տխրեն:

- Բոլոր դեպքերում, առաջիկա քաղաքական գործընթացներում ձեզ տեսնելո՞ւ ենք:

- Ես քաղաքական պրոցեսներում լինում եմ այն դեպքում, երբ տեսնում եմ փոքր-ինչ հույս, ինչ-որ մի բան դեպի իմ պատկերացրած լավը փոխելու: Քանի այդ հույսը չի մահացել, նաեւ ինձ չեն կարողանա ճանապարհել քաղաքականությունից դուրս:

- Իսկ այս պահին այդ հույսը դեռ չի՞ մահացել:

- Եթե մահացած լիներ, ինձ թվում է մեր երկիրը վերջացած կլիներ: Այնպես որ, դեռ չի մահացել եւ մեծ է այդ հույսը: Ես շարունակելու եմ իմ պատկերացրած պայքարը:

- Իսկ առաջարկը, որը ստացել եք, գրավի՞չ է, կընդունե՞ք:

-Գրավիչը, եթե նկատի ունեք ֆինանսապես եւ այլ առումներով, բնականաբար, գրավիչ է: Բայց դա կախված է իմ հետագա քաղաքական անելիքների հետ: Այնպես որ, երբ որ ես կորոշեմ՝ ինչ է կատարվում քաղաքական ընդհանուր համայնապատկերում, կորոշեմ՝ իմ անձնական գործերը դասավորել:

- Չ՞եք ցանկանում ընկերության անունը նշել:

- Այդ բանկի անունը չեմ կարող նշել այս պահին, որովհետեւ պաշտոնական չեն մեր վերջնական հարաբերությունները եւ դա կոռեկտ չեմ համարում: Մասնավոր ընկերություն է եւ ճիշտ չէ նախօրոք նման բամբասանքներին արձագանքելու համար մարդկանց առեւտրային գաղտնիքները բացահայտել:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը շաբաթներ առաջ դժգոհեց, որ «Համախմբում» կուսակցության հետ համագործակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ ձեւավորվելիք համամասնական ընտրացուցակը պետք է գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը շատ չանցած հակադարձեց Անդրեասյանին՝ նշելով, որ նրա հիմնավորումները Սեյրան Օհանյանի հետ կապված իրականությանը չեն համապատասխանում: Դրան էլ հաջորդեց Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որով նա առաջ քաշեց կուսակցությունում իր մնալ-չմնալու հարցը:

Տպել
4293 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը