Սեւանա լիճը մասամբ սառցակալել է. «Սեւան ազգային պարկի» տնօրեն

Վերջին օրերին Սեւանա լիճը մասամբ սառցակալել է: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը: Վերջինս հայտնեց, որ այս պահին գրեթե ամբողջությամբ սառցակալել է Մեծ Սեւանի մակերեսը, իսկ Փոքր Սեւանի միայն առափնյա հատվածը (Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9մ))։

- Պարոն Գուլանյան, Սեւանա լիճը սառցակալե՞լ է:

- Մեծ Սեւանը սառել է, Փոքրի՝ միայն ափերը, մեջտեղի հատվածը դեռ չի սառել: Բարակ սառույց է, ամուր սառցաշերտ չկա: Ամուր սառցաշերտ ձեւավորվում է հիմնականում փետրվարւի կեսերին, երբ քամիները դադարում են: Իսկ այս շրջանում բարակ սառույց է լինում, մի քանի օրից անցնում է: Դա լինում է ամեն տարի: Բայց ինչ վերաբերում է շատ հաստ շերտով եւ երկար ժամանակով սառելուն՝ վերջին 10 տարվա ընթացքում դա հազվադեպ է լինում, ինչը հիմնականում պայմանավորված է ջրի մակարդակի բարձրացմամբ:

- Արդեն քանի՞ օր է, որ Մեծ Սեւանի մակերեսը սառցակալել է:

- Մի 10 օր առաջ սառեց Մեծ Սեւանի առափնյա հատվածը,  հետո ամբողջությամբ, հետո Փոքր Սեւանի առափնյա հատվածը: 3 օր ամբողջը կպավ, հետո թերակղզուց դեպի Ծովագյուղ հատվածը հալվեց: Այս պահին դեռ այդ վիճակն է: Բացի նշածս հատվածից՝ մնացածը սառցակալած է: Տասնյակ տարիներ առաջ Սեւանի մակերեսին մոտ 90 սանտիմետր հաստությամբ սառցածածկույթ էր առաջանում: Նույնիսկ բեռնատար մեքենաներ էին դուրս գալիս լճի վրա: Եթե մեկին պետք էր Արդանիշից կամ Շորժայից հասնել Գավառ, էլ չէր պտտվում Սեւանի շուրջը, միանգամից լճի վրայով գնում էր: Վերջին 10 տարիներին 10 սանտիմետրից հաստ սառույց չենք տեսել:

- Ի՞ նչ պայմաններում է սառում լիճը:

- Սեւա լճի ջուրը սառում է այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը շատ ցածր է իջնում, քամիներ չեն լինում եւ ջրի ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում: Եթե օդի ջերմաստիճանը եղավ -15, քամի չեղավ, ջուրն էլ եղավ 0 աստիճան, լիճը միանշանակ կսառի: Բայց կարող է օդի ջերմաստիճանը լինել մինուս 15, բայց քամիներ լինեն ու չթողնեն, որ ջուրը սառի: Բայց պետք է ասեմ, որ սառցակալումը շատ լավ է Սեւանա լճի համար: Առաջին հերթին՝ այդ ընթացքում ձկնգողություն չի լինում, երկրորդ՝ ջրի գոլորշիացում տեղի չի ունենում: Իհարկե, սառելու շրջանը գոլորշիացման համար ամենաինտենսիվ ժամանակահատվածը չի, բայց էլի ազդում է: Ջրի գոլորշիացման ամենաինտենսիվ  շրջանը այն ժամանակ է, երբ ջրի ջերմաստիճանը օդից բարձր է: Հիմնական գոլորշիացումը լինում է ձմռանը: 1 տարվա ընթացքում կարող է 400-500 միլիոն խորանարդ մետր ջուր գոլորշինա Սեւանա լճից, դա հավասար է Արփայով ամենաշատ եկող ջրի ծավալին: Գոլորշիացումը լճից ջրի կորստի ամենամեծ մասն է կազմում:

- Պարոն Գուլանյան, այսինքն հիմա հնարավոր չէ՞ ձուկ որսալ:

- Իհարկե ոչ, սառը լճի միջից ո՞վ կարող է ձուկ որսալ: Իհարկե խոսքը բացառությունների մասին չէ. կարող են լինել խելառներ եւ կան: Միշտ էլ լինում են մարդիկ, որ իրենց կյանքը վտանգելով փորձում են սառույցի տակից ձուկ որսալ:

- Խեղդվելու դեպքերը շա՞տ են:

- Այո, էս տարի շատ են: Մի-երկու ամիս առաջ երկու երիտասարդ խեղդվեցին, մեկին չգտան: դրանից առաջ Վարդենիսում եղավ…էս տարի շատ էին:

- Շա՞տ է լինում, որ խեղդվածի դին չգտնեն:

- Շատ է լինում, հիմնականում այդպես էլ լինում է:

Տպել
9636 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին