Հաց արտադրող 24 ընկերություն է ստուգվել. Սամվել Ալեքսանյանի գործարանում ստուգում չի արվել

25/01/2017 schedule18:22

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել հաց արտադրող 24 ընկերություններում. ստուգման ենթարկված ընկերությունների թվում, սակայն գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Սեւանի հացի գործարանը» չկա:

ՍԱՊԾ մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում դա այսպես բացատրեց. «Առաջին փուլում ստուգումներ իրականացվել են ակնհայտ հակասանիտարական տեղերում, բայց առաջիկայում էլի էս շրջանակներում միջոցառում ենք ունենալու: Չի բացառվում, որ շարունակվեն ստուգումները»:

Թե երբ է լինելու ստուգումների հաջորդ փուլը՝ Առաքելյանը դժվարացավ նշել: Հարցին՝ ինչպե՞ս է որոշվել, որ այս ընկերություններն ավելի առաջնահերթ են, քան «Սեւանի հացի գործարանը», ՍԱՊԾ մամլո խոսնակը պատասխանեց.

«Առաջանահերթությունը որոշվել է՝ հաշվի առնելով ռիսկերը, թեժ գծերի միջոցով ստացված զանգերը, բողոքները. հիմնականում վերահսկողական այցերի ժամանակ են ռիսկերը գնահատվել եւ փորձը ցույց է տալիս, որ ռիսկերը ճիշտ ենք գնահատվել, որովհետեւ նկարներից տեսնում եք՝ հակասանիտարական վիճակ է»:

Նշենք, որ ստուգման ենթարկված ընկերություններից 21-ը գործում են մարզերում: Բոլոր 21-ի գործունեությունն էլ կասեցվել է: Մյուս 3-ի դեպքում (դրանք Երեւանում գործող են) որոշակի ժամանակ է տրվել՝ արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված շեղումները շտկելու համար:

Ծառայության կողմից այսօր տարածված հաղորդագրությունում ասվում է, որ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

Ստորեւ ներկայացնում ենք այն ընկերությունների ցանկը, որոնց գործունեությունը կասեցվել է՝ հիգիենային ներկայացվող պահանջների խախտման պատճառով: Ակնհայտ է, որ բոլորն էլ շատ փոքր արտադրական ծավալ ունեցող «փռեր» են:

  1. Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ
  2. Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ, գ. Աչաջուր
  3. Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
  4. Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն
  5. Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ, ք. Արտաշատ
  6. Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ, գ. Աչաջուր
  7. Ա/Ձ Հակոբ Գեւորգյան Վայոց ձորի մարզ, ք. Վայք
  8. Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս
  9. Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ, գ. Արամուս
  10. Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ, ք. Գյումրի
  11. Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ, ք. Մեղրի
  12. Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ, գ. Այնթապ
  13. Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ, ք. Չարենցավան
  14. Ա/Ձ Միքայել Մխիթարյան Շիրակի մարզ, ք. Գյումրի
  15. Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ, ք. Սիսիան
  16. Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ, ք. Վեդի
  17. Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին
  18. Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ, ք. Տաշիր
  19. Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ, ք. Արմավիր
  20. «Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ, ք. Վանաձոր
  21. «Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ 

Երեւանում գործող «Ջոն եւ Միլենա» եւ «Նորք-7» ՍՊԸ-ներում արձանագրվել են արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են:

«Հայր եւ որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչեւ մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:

Տպել
5002 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել