Ընտրվելու դեպքում չենք զբաղեցնելու որեւէ այլ պաշտոն փաստաբանների պալատում. փաստաբաններ

24/01/2017 schedule14:29

Անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություն են տարածել մի խումբ փաստաբաններ՝ անդրադառնալով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի փաստաբան ընկերներ,

2017թ. փետրվարի 11-ին նշանակված են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները: Կարծում ենք, որ ընտրությունն առհասարակ առաջընթաց եւ զարգացում ապահովելու, դրական փոփոխություններ նախանշելու, առկա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է:

Որոշում կայացնելով մասնակցել առաջիկա ընտրություններին, ցանկություն ունենք մեր ուժն ու եռանդը ներդնել հանուն փաստաբանի ազատ ու անկախ մասնագիտության կայացման ու զարգացման: Այդ նպատակին հասնելու համար իր կարեւորագույն դերն ունի փաստաբանների պալատը: Համակարծիք կերպով կարեւորում ու Ձեզ ենք ներկայացնում փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ, որոնց կյանքի կոչմանը ձեռնամուխ կլինենք ձեր քվեն ստանալու առաջին իսկ օրվանից: Սույն հայտարարությունը ստորագրած փաստաբաններս առնվազն համակարծիք ենք հետեւյալ հարցերի շուրջ

1. Անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները, ինչպես նաեւ այն, որ խորհուրդն է փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներով որոշում կայացնող մարմինը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում խորհրդի անդամների կողմից միաժամանակ որեւէ այլ պաշտոն զբաղեցնելու հնարավորության ի սպառ բացառումը, որը կարող է հարցականի տակ դնել խորհրդի անդամի անկախությունը այլոց եւ հատկապես պալատի նախագահից: Նշված գաղափարի իրականացումը կբերի նրան, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամը իր աշխատավարձը կամ հասարակական դիրքը կորցնելու սպառնալիքի տակ ստիպված չի լինի քվեարկել այնպես, որպեսզի առավելագույնս բավարարում տա այն անձի շահերին ումից կախվածության մեջ է գտնվում: Տեղին ենք համարում նաեւ նշել, որ սույն հայտարարությունը ստորագրած կամ միացած փաստաբաններս հրապարակային հայտարարում ենք, որ մեր ընտրվելու դեպքում խորհրդի անդամի պաշտոնին զուգահեռ երբեւէ չենք զբաղեցնելու որեւէ այլ պաշտոն փաստաբանների պալատում:

2. Պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ընտրվելուց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ապահովելու համար փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: Կարծում ենք հարկ չկա ավելորդ անգամ հիմնավորելու, որ հնարավոր սխալները նվազագույնի հասցնելու, հարկի կամ անհարկի կասկածները բացառելու լավագույն միջոցը թափանցիկության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների կիրառման կանխատեսելիությունն է, որպեսզի փաստաբանը տեղյակ լինի, թե ինչու կոնկրետ դեպքում հարուցվեց կարգապահական գործ, իսկ կոնկրետ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպես ծախսվեց իր կողմից վճարված անդամավճարը եւ այլն:

3. Պարտավորվում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սա վերաբերում է այդ նախագծից հանել փաստաբաններից անդամավճարները կանխավճարի ձեւով գանձելու, կարգապահական խախտումների համար պատասխանատվության վաղեմության ժամկետների երկարացման, փաստաբանին արտոնագրից զրկելու գործընթացի դյուրինացման, կարգապահական վարույթները նախապատրաստող անձանց պալատի նախագահի կողմից նշանակելու, արտոնագրի կասեցումները անժամկետ դարձնելու եւ մի շարք այլ դրույթներ:

4. Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետեւանքով, ինչպես նաեւ հաշվի առնելով փաստաբանների` տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի նվազեցման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար կարելի է վերանայել փաստաբանների պալատի կողմից իրականացվող ծախսերը, հարկ եղած դեպքում՝ վերանայելով պալատի աշխատակազմի հաստիքացուցակը: Այս կետի իրագործման համար պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ խորությամբ հասկանալու հարցի էությունը եւ առաջարկելու համապատասխան լուծումներ, որը կներկայացվի բոլոր փաստաբաններին: Եւ վերջապես ամենակարեւորը` համոզված ենք, որ խորհրդի անդամ ընտրված յուրաքանչյուր փաստաբան պետք է լինի ինքնուրույն, չպետք է գործի իբրեւ որեւէ թիմի անդամ, յուրաքանչյուր հարցի քննարկմանն ու քվեարկությանը պետք է մոտենա հաշվի չառնելով ընկերական, աշխատանքային կամ այլ հարաբերությունները որեւէ փաստաբանի, խորհրդի գործընկեր անդամի կամ պալատի նախագահի հետ: Միանալով սույն հայտարարությանը, հավաստիացնում ենք, որ վերը նշված կետերով նախանշված նպատակներին ուղղված քայլերից զատ, նպատակ չունենք հանդես գալ իբրեւ թիմ, համոզված ենք, որ ցանկացած հարցում հաջողության գրավականը բազմակարծությունն է, իսկ լավագույն լուծումները ծնվում են կարծիքների ազատ ու կառուցողական բախման արդյունքում, այդ թվում սուր քննադատական խոսք ուղղելով միմյանց:

Մեր հարգանքն արտահայտելով իրենց թեկնածությունն առաջադրած մեր բոլոր գործընկերներին, հայտարարում ենք նաեւ, որ հայտարարությունը բաց է բոլորի համար, շարադրվածի հետ համաձայն լինելու դեպքում, թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է միանալ սույն հայտարարությանը եւ հատկապես չբացառելով, ավելին, խրախուսելով, որ այս նվազագույն տեսլականներից զատ, սույն տեսլականները մեզ հետ կիսելով ցանկացած թեկնածու կարող է ունենալ իր առանձին, մեր ունեցած այլ պատկերացումներին հակառակ կամ չհամընկնող դիրքորոշումներ այլ հարցերի վերաբերյալ:

Տիգրան Աթանեսյան

Գեւորգ Գյոզալյան

Արթուր Գրիգորյան

Դիանա Գրիգորյան

Զորայր Հարությունյան

Արթուր Մելիքյան

Հովհաննես Չամսարյան

Լուսինե Սահակյան

Ռուբեն Սահակյան

Երվանդ Վարոսյան

Տպել
2118 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է