Որտե՞ղ փնտրել ստվերը. շատ կասկածելի է, որ ՊԵԿ-ը չի կասկածում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառումը:

«Խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաեւ 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի եւ առեւտրային կազմակերպությունների դեպքում...»,- ասված է հաղորդագրության մեջ: Եթե երկու բառով նկարագրենք, ապա ՊԵԿ-ը ուսումնասիրում է ընկերությունների շրջանառությունը, վճարված հարկերը, կիրառում մեթոդոլոգիական մոտեցումներ ու կռահում է` հարկեր թաքցվում են, թե ոչ: Լավ է սա, թե վատ՝ կերեւա հետագայում: Բայց կա մի հանգամանք, որ արդեն անհանգստացնող է: Արդյոք ՊԵԿ-ը ճի՞շտ տեղ է որոնում ստվերը: Արդյոք ՊԵԿ-ը աչքաթող չի՞ անում այն «նկուղները», որտեղ թաքնված է հիմնական ստվերը:

«Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս եւ ձու արտադրողների հետ էր: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը»,- ասված է երեկ տարածված հաղորդագրության մեջ: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը ստվերի գոյության մեծ կասկածներ ունի հենց այս`  կաթնամթերքի, մսամթերքի, թռչնի մսի եւ ձվի արտադրության ոլորտներում: Մեր տնտեսության անցուդարձին հետեւողները կփաստեն, որ այս ոլորտներում շատ թե քիչ մրցակցություն կա: Բայց մի տարօրինակ զուգադիպությամբ, հենց ասում են ստվեր, պետական մարմինների «խոշորացույցը» գալիս կանգնում է հենց այս ոլորտների վրա: Այդպես է ոչ միայն ՊԵԿ-ի, այլ նաեւ, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դեպքում:

Ասել, որ այս ոլորտներում ստվեր չկա, միամտություն կլինի: Ստվերը կա եւ այն բավականին զգալի է: Դրա վառ ապացույցը 2014 թվականին ներդրված դրոշմապիտակների համակարգն էր: Մասնավորապես, կաթնամթերք արտադրող ընկերություններին ստիպեցին դրոշմապիտակավորել իրենց արտադրանքը, եւ միանգամից արտադրության ծավալները երկնիշ աճեր ցույց տվեցին: Իրականում աճել էին ոչ թե ֆիզիկական ծավալները, այլ հաշվառումն էր բարելավվել: Ճիշտ է, դրա արդյունքում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացավ, ու ստացվեց, որ ստվերի կրճատման բեռը իրենց ուսերին վերցրին ոչ թե արտադրողները, այլ մենք` սպառողներս, բայց ստվերի որոշակի կրճատում եղավ, եւ դա փաստ է:

Բայց իրավիճակի ողջ հմայքն այն է, որ ՊԵԿ-ը կամ պետական այլ մարմիններ երբեւէ չեն անդրադառնում այն ոլորտներին, որտեղից ստվերի «գարշահոտությունը» ուղղակի խեղդում է: Եվ, որպես կանոն, դրանք այն ոլորտներն են, որտեղ կա մենաշնորհ: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե ստվերի «անձնագրավորման» գործընթացը սկսվել է դեռ անցած տարվա նոյեմբերին, սակայն նշված չէ, թե որ ոլորտներում գործող տնտեսվարողներն են մինչ այս հայտնվել «խոշորացույցի» տակ: Արդյոք ՊԵԿ-ը ուսումնասիրե՞լ է, օրինակ, շաքարի արտադրության ոլորտը: Կարելի է շատ հեշտությամբ, մի քանի տողի մեջ «անձնագրավորել» այդ ոլորտի հիմնական, իսկ ըստ էության՝ միակ տնտեսվարողին:

Ուրեմն այսպես: Խանութներում վաճառվող սովորական շաքարը «արտադրվում» է Սպիտակի շաքարի գործարանում: Այդ գործարանը առանձին տնտեսվարող սուբյեկտ չէ, այլ գտնվում է Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերության կազմում, որի մեջ է մտնում նաեւ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը: Այսինքն, առանձին հաշվապահություն շաքարի գործարանը չունի: Բայց...: Օրինակ, անցած տարվա առաջին կեսին, երբ շաքարի հումքը շատ էժան էր, հսկայական քանակությամբ, մոտ 60 հազար տոննա հումք է ներկրվել, որից արտադրված շաքարը նոյեմբերին ու դեկտեմբերին վաճառվել է շատ բարձր գնով: Դա ենթադրում է, որ ընկերությունը շատ մեծ եկամուտներ է ստացել: Դա էլ ենթադրում է, որ մեծ եկամուտներից պետք է վճարվեին մեծ հարկեր: Սակայն հարկերը գնալով պակասել են: Ընդ որում, պակասել են երկնիշ թվերով: Կարո՞ղ ենք կասկած հայտնել, որ այդ ոլորտում ստվեր կա: Հսկայական ստվեր: Իհարկե կարող ենք: Իսկ ահա ՊԵԿ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է կասկածել: Կասկածե՞լ է արդյոք: Հայտնի չէ: Կարելի է հիմնավոր կասկած հայտնել, թե կասկածել է:

Էլի մի ոլորտ, որը կասկածելի ցուցանիշներ ունի: Խոսքը բանանի ներկրման մասին է: Այստեղ գործում է օֆշորային սկանդալների դերակատար, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ընկերությունը: Ըստ պաշտոնական ցուցանիշների, այդ ընկերությունը տարեկան Հայաստան է ներկրում մոտ 10 հազար տոննա բանան: ՀՀ մեկ բնակչի հաշվով բանանի սպառումը տարեկան կազմում է 3 կիլոգրամից քիչ ավելի: Սակայն աշխարհում մեկ շնչի հաշվով բանանի սպառումը միջինը մի քանի անգամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է այդ ցուցանիշը: Օրինակ, ՌԴ-ում այդ ցուցանիշը երեք անգամ ավելի մեծ է, Գերմանիայում` մոտ 7 անգամ, Լատինական Ամերիկայում` 15-ից 20 անգամ...: Կարո՞ղ ենք կասկածել, որ բանանի ներկրման մասին պաշտոնական տվյալները, մեղմ ասած, շեղված են իրականությունից, եւ բանանի մի մասը Հայաստան է մտնում առանց հաշվառման եւ մաքսազերծման: Կարող ենք կասկածել եւ կասկածում ենք: Իսկ կարո՞ղ ենք կասկածել, որ բանանի ներկրման շղթայում գործում է օֆշորային մի ընկերություն, որը իր մոտ է կուտակում շահույթը, քանի որ Հայաստան ներկրվող բանանի մաքսային արժեքը բավականին բարձր է` մոտավորապես այնքան, որքան բանանի մանրածախ գինն է Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե կարող ենք կասկածել: Ի տարբերություն լրագրողների, ՊԵԿ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է կասկածել: Բայց շատ կասկածելի է, որ չի կասկածում:  

Մի խոսքով, կարելի է կասկած հայտնել, որ ՊԵԿ-ը ստվերի հայտնաբերման համար ընտրել է ոչ այնքան «արգասաբեր» ոլորտներ: Ճիշտ տեղում փնտրելու դեպքում հնարավոր է ընդհանուր առմամբ ստվերը այնքան կրճատվի, որ այլ տեղերում ստվեր փնտրելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազի:

Տպել
4561 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)