Ո՞ւմ շահերն է սպասարկելու ռուսական «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայանը. արդյո՞ք Հայաստանի

19/01/2017 schedule19:33

Ըստ ռուսաստանցի ռազմական փորձագետ Եվգենի Դամանցեւի՝ հավանական է, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքում, ավելի կոնկրետ՝ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում, տեղակայի իր նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններից մեկը` «Небо-М»-ը:

Թե ի՞նչ հնարավոր հետեւանքներ կունենա այս քայլը տարածաշրջանի եւ մասնավորապես, Հայաստանի համար, Armtimes.com-ի թղթակիցը փորձեց պարզել Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում:

- Պարոն Աբրահամյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է կայանի տեղակայման համար հենց այս ժամանակահատվածն ընտրվել:

- Ռուսաստանից Հայաստան մատակարարումները՝ ոչ միայն ՀՀ զինված ուժերին, այլեւ ռուսական ռազմաբազային, սովորական գործընթացներ են: Եթե ուշադրություն դարձնեք վիճակագրությանը, կտեսնեք, որ տարվա ընթացքում որոշակի չափաքանակով ամենատարբեր նշանակության սպառազինություն է մատակարարվում: Ես չեմ կարծում, որ կայանի տեղակայումը կոնկրետ ինչ-որ իրավիճակով է պայմանավորված: Որոշումն, ավելի շուտ, պայմանավորված է տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությամբ:

- Ռազմավարական ի՞նչ խնդիրներ կարող է լուծել կայանը, եւ որ ամենակարեւորն է՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի համար:

- Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են մեծ թվով միջպետական պայմանագրերով: Խոսքը վերաբերում է ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը: Երկու երկրների միջեւ կնքված պայմանագրով Ռուսաստանը պարտավորվում է պահպանելու Հայաստանի սահմանները: Ավելի վաղ, ՌԴ-ն պարտավորված էր պաշտպանել մեր՝ բացառապես Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանները, սակայն վերակնքված պայմանագրով Ռուսաստանը պարտավորություն ունի պահպանել հայկական սահմաններն՝ առանց սահմանափակումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական: Այս տեսանկյունից դժվար է ասել՝ ում շահերն է ավելի շատ սպասարկելու ռադիոտեղորոշիչ կայանը: Դա կախված է կոնկրետ իրավիճակից:

- Արդյոք Ադրբեջանը պե՞տք է զգուշանա ռուսական վերոնշյալ կայանի՝ Հայաստանի տարածքում հնարավոր տեղակայումից, թե Իսրայելից իր գնած Green Pine տեղորոշիչ կայանները լիովին կարող են հավասարակշռել իրավիճակը:

- Ապրիլյան պատերազմը դաս էր բոլոր համար, եւ բնական է, որ Հայաստանը փորձում է համալրել իր սպառազինությունը՝ մանավանդ Ադրբեջանի գործողությունները տեսնելուց հետո: Միաժամանակ, ուրիշ բան է, երբ նշված սպառազինությունը տրվում է ուղիղ Հայաստանին, մեկ այլ բան՝ Հայաստանում ռուսական ռազմաբազային:

- Իսկ ո՞ր տարբերակն է Հայաստանին ավելի ձեռնտու:

- Սխալ կլինի նման դիտարկում անել: ՀՀ զինված ուժերը մի խնդիր են լուծում, ռուսական ռազմաբազան՝ բոլորովին այլ:

Տպել
2073 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)