Նախընտրական ի՞նչ վերադասավորումների կբերի Ծառուկյանը քաղաքական դաշտում

Երեկ, վերջապես Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բացում է քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու է ապրիլյան խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: «Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- իր հեռուստաելույթում հայտարարել է նա:

Եւ այսօրվանից սկսած՝ քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են սպասվում, ինչպես դա տեղի ունեցավ 2015թ. փետրվարին ակտիվ քաղաքականությունից Ծառուկյանի հեռանալուց հետո: Այդ ժամանակ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացան մի խումբ անդամներ, որոնք ստեղծեցին 3 կուսակցություն: ԲՀԿ-ից հեռացած մի շարք անդամներ սկսեցին համագործակցել Հանրապետական կուսակցության հետ, որոշներն էլ պարզապես հեռացան, դադարեցրեց իր համագործակցությունը Ծառուկյանի կողմից խրախուսվող ոչիշխանական եռյակը եւ այդպես շարունակ: Բայց քանի որ հիմա նախընտրական շրջան է, Ծառուկյանի վերադարձն էլ ավելի մեծ քաղաքական վերադասավորումների կբերի:

Դեռ հայտնի չէ, թե որ ուժերը նրա հետ կգնան լայն դաշինքի: Ակնհայտ է, որ նա կհենվի իր ԲՀԿ-ի վրա: Իսկ ԲՀԿ-ից պոկված Վարդան Օսկանյանի «Համախմբումը» կամ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը կմիանա՞ն այդ դաշինքին: Որոշ տեղեկությունների համաձայն, «Համախմբումից» պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անընդհատ բանակցությունների մեջ է Ծառուկյանի հետ: Վերջինս, հիշեցնենք, ժամանակին Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի ղեկավարն էր: Ծառուկյանի հետ այս ընթացքում որոշակի նախընտրական բանակցությունների մեջ գտնվող ՀՀՇ-ն, «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամները նախընտրական համագործակցություն կունենա՞ն նրա հետ:

Մյուս կողմից էլ, Ծառուկյանն ի՞նչ կարգավիճակով է դաշինք կազմելու, արդյոք նա ԲՀԿ-ում իր ղեկավար դիրքը վերականգնելո՞ւ է: Դրա համար կուսակցությունը պետք է ընտրություններից առաջ համագումար անցկացնի, նրան նորից նախագահ կամ ղեկավար այլ պոստի ընտրի: Սրանք հարցեր են, որոնք պարզ կդառնան առաջիկայում: «Առհասարակ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ ամփոփելով տեղի ունեցածը, երկրում գոյություն ունեցող իրավիճակը՝ շատ հստակ մատնանշել է, որ մեծ կոնսոլիդացիայի կարիք կա, որպեսզի հնարավոր լինի լուծել երկրում առկա խնդիրները: Եվ ընթացքում պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերը, որ հասարակական քաղաքական գործիչները կմիավորվեն ու կսատարեն այդ գաղափարներին: Ամեն ինչ առաջիկայում պարզ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Ընդ որում, դրա համար առանձնապես երկար ժամանակ չի էլ մնացել: Կուսակցությունների կամ դաշինքների կողմից ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 16-ն է: Այսինքն մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, եւ առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում այդ հարցերն ու ըստ երեւույթին Ծառուկյանի գլխավորած նախընտրական ցուցակի բովանդակությունը պարզ կդառնան:

Երեկ մենք փորձեցինք իշխանություններից պարզել, թե ինչպես են վերաբերվում Ծառուկյանի վերադարձին: Հանրապետական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ դա իրենց համար անսպասելի չէր: «Նրա վերադարձը մեզ համար անակնկալ չէր, որովհետեւ վերջին ամիսներին արդեն բավական բուռն կերպով քննարկվում էր այդ հարցը, եւ այսօր մենք շատ նորմալ ընդունում ենք նրա այդ հայտարարությունը: Մեր երկիրը ազատ երկիր է, որտեղ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր դիրքորոշումն ազատորեն արտահայտել քաղաքական դաշտում: Բնականաբար, մենք կհետեւենք ընթացքին, կծանոթանանք նրա ներկայացրած ծրագրերին: Եվ հանրությունն ինքը կորոշի, թե ով իր դերակատարությունը կարող է ունենալ քաղաքական կյանքում»,- ասաց նա:

- Բայց իշխանության մեջ քիչ չէին այն կարծիքները, որ Ծառուկյանը դժվար թե վերադառնա քաղաքականություն: Հատկապես որ, որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը նրան ներքին քննարկումների ժամանակ ասել է, թե ցանկալի չէ քո վերադարձը:

- Ոչ, Ս. Սարգսյանը նման բան չի ասել, դրանք ընդամենը լրատվական հետաքրքրությունների դաշտից են: Եվ մեզ համար էլ անակնկալ չէր Ծառուկյանի այդ հայտարարությունը:

- Հատկապես իշխանությունների կարծիքով Ծառուկյանն անելիք ունի՞ քաղաքական դաշտում: Չէ՞ որ 2015թ. փետրվարին Ս. Սարգսյանը քաղաքական դաշտում նրա գործունեության մասին էր ասում, թե «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

- Նա կներկայացնի իր ծրագրերը, մենք կծանոթանանք եւ մեր գնահատականները կտանք ապագայում:

- Ծառուկյանը լայն դաշինք ձեւավորելու մասին է խոսում: Դա ձեզ մոտ մտահոգություն չի՞ առաջացնում:

- Դրանք առայժմ խոսքեր են, որոնք դեռ պետք է իրականություն դառնան: Երբ քաղաքական դաշտում նման հայտ կլինի, նոր դրա մասին կխոսենք:

- Կարծիք կա, որ Ծառուկյանի վերադարձն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը նորից իշխանական պրոյեկտ է, որ նա համախմբի ընդդիմադիր էլեկտորատին, ստանա նրանց ձայները, որպեսզի իրական ընդդիմությունն ԱԺ-ում լայն ներկայացվածություն չունենա:

- Մենք նման գործերով չենք զբաղվում, հակառակը, մեր նպատակն է, որ ընդդիմադիր դաշտը կայանա: Ընդհանրապես քաղաքական դաշտը կայանա:

- Իսկ ընդդիմադի՞ր գործիչ է Ծառուկյանը:

- Դա թող ինքը որոշի, կներկայացնի իր ծրագրերը, կխոսի իր անելիքների մասին, պարզ կդառնա:

- Դուք համագործակցելո՞ւ եք Ծառուկյանի հետ:

- Մենք բոլորի հետ ենք պատրաստ համագործակցելու: Չկա քաղաքական ուժ, որի հետ չհամագործակցենք: Համագործակցել ասելով՝ մի հասկացեք միայն կոալիցիա կազմելը եւ պաշտոններ բաժանելը: Համագործակցության տարբեր ձեւեր կան, եւ հիմա մենք տարբեր եղանակներով համագործակցում ենք քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ:

- Իսկ ընտրություններից հետո նորից կոալիցիա կկազմե՞ք Ծառուկյանի հետ: Ի վերջո, նա ձեր կոալիցիոն գործընկերն է եղել:

- Այդ մասին մենք կխոսենք ընտրություններից հետո:

Տպել
3485 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը