Ոչ մի երաշխիք չունենք, որ Լուկաշենկոն կկասեցնի Լապշինի արտահանձնումը. Վազգեն Մանուկյան

17/01/2017 schedule19:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության եւ նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի վերաբերյալ լայն քննարկում է տեղի ունեցել: Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Պարզելու՝ արդյոք նամակը հանձնվել է Հայաստանում Բելառուսի դեսպանատուն, Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ հանձնման գործընթացը կկազմակերպվի վաղը, իսկ առայժմ նամակը լայնորեն կտարածվի մամուլում:

Վազգեն Մանուկյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հույսեր կամ երաշխիքներ կան, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ականջալուր կլինի Հանրային խորհրդի գրավոր դիմումին, ավելին՝ այդ նամակը կօգնի, որ Լապշինն Ադրբեջանին չարտահանձնվի: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց՝ ոչ մի երաշխիք:

«Ոչ մի երաշխիք չկա, բայց, եթե հարցի շուրջ չխոսես, այն չի լուծվի: Ինձ թվում է՝ Հանրային խորհրդի խոսքը մեծ նշանակություն ունի: Կարծում եմ՝ հասարակությունը նման կարեւոր դեպքերում պարտադիր կերպով պետք է ասի իր կարծիքը»,- համոզմունք հայտնեց Վազգեն Մանուկյանը՝ փաստելով, որ, օրինակ, սիրիահայերի վիճակի մասին աշխարհի 74 հանրային խորհուրդներին ծանուցելու իրենց նախաձեռնությունը ժամանակին բավական լավ արդյունքներ է տվել:

Հանրային խորհրդի նախագահը միաժամանակ կարծիք հայտնեց, որ այս դեպքում իրենք ճիշտ են վարվել՝ դիմելով ոչ թե Բելառուսի հանրային խորհրդին, այլ ուղիղ նախագահին՝ զերծ մնալով բոցաշունչ ելույթներից եւ հայհոյանքներից:

«Այս նամակն ամենեւին պատասխան չի ակնկալում: Մենք ընդամենը բարձրաձայնել ենք խնդրի մասին. դա մեր պարտականությունն էր»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված նամակում Հանրային խորհուրդը, մասնավորապես, գրել է, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես, ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում: «Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով եւ Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի»,- ասված է նամակում:

Տպել
1961 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել