Ռեյտինգայիններն անորոշության մեջ են. Չգիտեն՝ կառաջադրվե՞ն, թե ոչ

14/01/2017 schedule13:32

Հանրապետական կուսակցության հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների շրջանում որոշակի անորոշություն է տիրում: Նրանցից ոմանք դեռ չգիտեն, թե իրենցից ով պետք է առաջադրվի:

Մինչեւ ամանորյա տոները նրանցից շատերը կուսակցության ղեկավարության, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցով քննարկում չեն ունեցել: Իսկ տոներից հետո էլ Սարգսյանը Հայաստանում չէր: Նա երեկ է վերադարձել արձակուրդն արտերկրում անցկացնելուց հետո: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե կուսակցությունում ռեյտինգային թեկնածուների ընտրության հիմնական մոտեցումներն արդեն կան:

 «Կառույցներով քննարկում ենք, երբ ավարտենք, կներկայացնենք նախագահին ու գործադիր մարմնին: Պիտի լսենք առաջարկները, հետո վերջնական որոշում կայացնենք»,- ասաց նա:

Հայտնի է, որ մինչեւ փետրվարի 16-ը ժամանակ կա կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Սպասվում է, որ ՀՀԿ-ի նախկին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասն այս անգամ կուսակցության կողմից կառաջադրվեն արդեն ռեյտինգային ընտրակարգով: Հատկապես որ նրանց մեծ մասը գործարար է, ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսների է տիրապետում: Եվ այդ հնարավորություններով կարող է իրեն ձայն բերելով՝ ձայն բերել նաեւ ՀՀԿ-ին: Մենք փորձեցինք ՀՀԿ-ի մի քանի պատգամավորներից պարզել, թե ի՞նչ են անում այս անգամ, եւ արդյոք սկսել են իրենց նախընտրական աշխատանքները, ընտրողների հետ իրենց հանդիպումները: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը միշտ է հանդիպում իր ընտրողների հետ, եւ նախընտրական շրջանում չէ, որ պետք է նրանց հետ աշխատանք տանի: Պատգամավորը, սակայն, հավելեց, թե կուսակցությունը դեռ իրեն առաջադրվելու վերաբերյալ առաջարկություն չի արել:

- Պարոն Հակոբյան, իսկ դուք առաջադրվելու ցանկություն ունե՞ք:

- Կուսակցությունն ինչպես կորոշի: Ես կարգապահ մարդ եմ եւ կուսակցական որոշումները հարգում եմ: Ինձ որեւէ մեկը որեւէ բան չի ասել եւ ես որեւէ քննարկման չեմ մասնակցել: Մինչեւ հունվարի վերջ հավանաբար պարզ կդառնա:

- Չե՞ք կարծում, որ այս ընտրություններում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի դժվար է լինելու:

- Անհամեմատ ավելի դժվար է լինելու: Եթե նախկինում մեծամասնականի դեպքում երեք-չորս հոգու հետ ենք պայքարել, այս անգամ 30-35 ռեյտինգային թեկնածուներ են լինելու: Կարծում եմ, այս անգամ ընտրողների մոտ թեկնածուի հեղինակությունն է նշանակություն ունենալու:

- Իսկ ընտրակաշա՞ռքը:

- Ընդամենը ասում են: Ես ՀՀԿ անդամ եմ, մասնակցել եմ ընտրություններին եւ հաղթել եմ: Դե թող մեկը ասի, որ ես ընտրակաշառք եմ բաժանել: Ես մարդկանց շատ եմ օգնում, բայց դա, կարծում եմ, ընտրակաշառք չէ: Ուսման վարձ, դեղի փող, հացի փող եմ տալիս, դա ընտրակաշառք չէ: Հիմա ընտրողը թող որոշի՝ ում ընտրի: Եթե նրանք որոշեն ինձ փոխել մեկ ուրիշի հետ, ես որեւէ խնդիր չունեմ: Կարծում եմ, նրանք պետք է հասկանան եւ լավը, եւ վատը:

- Բայց նման գումարներ տալն էլ ընտրակաշառքի նման մի բան է:

- Ոչ, ես որպես հնարավորություն ունեցող մարդ՝ օգնել եմ: Եվ միայն իմ մարզում, իմ ընտրատարածքում չեմ օգնել: Այսօր Էրեբունի համայնքից էր մի ծնող եկել, որի որդու ոտքը ծուռ էր: Վիրահատության համար գումար եմ տվել: Դա ընտրակաշա՞ռք է: Ընտրակաշառքն այն է, երբ քարոզարշավի ժամանակ ես տալիս:

- Այդ դեպքում ձեր կամ ՀՀԿ-ական այլ փող ունեցողի հետ ընտրությունների ժամանակ անհավասար պայմաններում չի՞ գտնվում արժանավոր մեկը, որը չունի մարդկանց օգնելու նման հնարավորություններ:

- Միանշանակ համամիտ եմ ձեզ հետ: Այդ դեպքում թող այդ թեկնածուն որոշի՝ կարո՞ղ է մրցել: Կամ ընտրողն ինքը կողմնորոշվի: Ես երկար տարիներ աշխատել եմ այդ մարդկանց հետ, ինձ բոլորը ճանաչում են, եւ ով ինձ դիմել է, օգնել եմ: Դա միայն գումարին չի վերաբերել:

- Ուրեմն Ս. Սարգսյանն ու կուսակցությունը տեղյակ են դրա մասին, եւ դժվար թե ձեր այդ հնարավորությունները բաց թողեն:

- Ես չգիտեմ, թե ով ինչ գիտի: Ես իմ արածները չեմ հրապարակայնացում: Ես երբեք մարդկանց չեմ օգնում ցուցադրելու համար: Մարդիկ կան, որ տանում գումար տալիս՝ հաստափոր ծրար, հայտնի չէ, թե ինչքան է մեջը, կարող է 1000 դրամանոցներով 200.000 դրամ լինի, եւ դա հեռուստատեսությամբ ցուցադրում են: Ես նման բան չեմ ընդունում: Դա արդեն ողորմության նման է: Եթե դու քո հայրենակիցներին օգնում ես, ինչ պարտադիր է, որ այդ մասին բոլորն իմանան:

Երեկ մեր զրույցում, ըստ էության, նույնը ասաց նաեւ Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Վերջինս, հիշեցնենք, մոտ մեկ տարի Ազգային ժողով չեկավ այն պատճառով, որ նեղացել էր հարազատ իշխանություններից այն պատճառով, որ չօգնեցին լուծել «Հրազդան» տոնավաճառում ունեցած խնդիրները:

- Պարոն Աղաբաբյան, դուք առաջադրվելո՞ւ եք ռեյտինգային ընտրակարգով:

- Ամեն մարդ չի կարող առաջադրվել, առաջադրում է կուսակցությունը: Բայց ես ունեմ ընտրազանգված, որին անպայման այցելելու եմ, հրավիրելու իմ կապերով զբաղված անձանց՝ ժողով անցկացնենք եւ բոլոր տեսակի հաշվետվությունները բարձրացնենք: Արդեն 15 տարվա հաշվետվություններ կան արխիվացված, թե մեր ընտրողների քանակն ինչքան է, որքանն է մեզ ընտրում եւ այլն: Անալիզներ անենք ու փորձենք նորից կազմակերպել:

- Եթե ՀՀԿ-ն ձեզ չառաջադրի, աշխատանքներն անելո՞ւ եք:

- Իհարկե: Իմ ընտրազանգվածի հետ ես պետք է աշխատեմ, որ պատրաստ լինեն:

- Վերջերս Ս. Սարգսյանին հանդիպե՞լ եք, քննարկե՞լ եք ձեր մասնակցության հարցը: Կամ իշխանությունների, Ս. Սարգսյանի նկատմամբ ձեր դժգոհությունն անցե՞լ է:

- Բայց ես նման դժգոհություններ չեմ ունեցել: Իշխանությունների հետ կարող է որոշակի հարկային խնդիրներ ունեցել եմ, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունից կամ կուսակցության նախագահից պիտի դժգոհեմ: Իսկ հանդիպում կամ որեւէ կոնսուլտացիա չի եղել, բայց դա նշանակություն չունի: Մի բան հիշեք, որ կուսակցականը պետք է իր պարտականություններն ու որոշումները կատարի: Եթե չկատարի, նա իմիջիայլոց անդամ է: Ես իմիջիայլոց անդամ չեմ, եւ թեկուզ ընտրություններին չմասնակցեմ, ես չեմ կարող իմ կուսակցության համար չաշխատել ու ձայն չբերել:

- Հայտնի է, որ Շիրակի մարզը ՀՀ սոցիալապես անապահով մարզերից է, եւ վերջին համապետական ընտրություններին ՀՀԿ-ն այնտեղ պարտվել է: Դժվար չի՞ լինելու այս անգամ էլ:

- Այո, բայց եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններին ես իմ ընտրատարածքում միշտ հաղթել եմ: Գլուխ գովելու կամ խաբելու բան չկա: Բայց չեմ համարում, որ եթե ցուցակում իմ անունը չլինի, նույնքան ձայն կհավաքենք: Բավական լուրջ ձայն կարելի է ունենալ՝ եթե գլուխ չգովեմ՝ 15 հազարից քիչ չի լինի: Իսկ եթե իմ անունը լինի, ավելի շատ կլինի: Մարդիկ ավելի շատ անունին են հավատում:

Տպել
3060 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց