Փաստաբանների պալատում կրքերը չեն հանդարտվում. ինչ է բարձրաձայնում հայտնի փաստաբանը

Փաստաբանների պալատում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Ստեղծված լարված իրավիճակը ստիպում է, որ բացի Լուսինե Սահակյանից եւ Երվանդ Վարոսյանից, այլ փաստաբաններ եւս բարձրաձայնեն խնդիրներն ու փորձեն գոնե այդ կերպ լուծումներ տալ դրանց: Խոսքը հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի մասին է:

Վերջինս նախատոնական օրերին ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «Երբ իմ շատ հարգելի գործընկերներ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի՝ մի կողմից եւ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջեւ առաջացավ բոլորին հայտնի կոնֆլիկտը, ճիշտն ասած, ինձ թվում էր, թե դա ինչ-որ անձնական հարցեր են, ուստի շատերի նման պահպանում էի չեզոքություն եւ զերծ էի մնում հստակ գնահատականներից: Հիմա, սակայն պետք է ներողություն խնդրեմ Երվանդից ու Լուսինեից, որ հենց ամենասկզբից չեմ կանգնել իրենց կողքին, քանի որ կյանքը ցույց տվեց, որ իրենց «հնազանդեցնելու» փորձը ընդամենը սկիզբ էր մի գործի, որի իրական անունն է Փաստաբանների պալատը վերածել հայտնի հիմնարկին կից փաստաբանական վարչության, որի միակ գործառույթն իրականում լինելու է անկախ փաստաբանության ոչնչացումը: Խոսք եմ տալիս, որ ամեն ինչ անելու եմ՝ այդ կործանարար ծրագիրը խափանելու համար»:

Երեկ Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչը ստիպեց նրան խախտել չեզոքությունը: Փաստաբանը մեր զրույցում նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է Փաստաբանների պալատում, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Աթանեսյանը հիշեցրեց, որ Արա Զոհրաբյանը ՓՊ նախագահի ընտրություններում հաղթել է հսկայական առավելությամբ, այսինքն՝ ստացել է լեգիտիմության մեծ քվե: «Ընտրություններից հետո իմ կողմից պալատի հասցեին քննադատություն չի եղել: Բայց ես ինքս ինձ եմ արդեն քննադատում, երեւի թե պետք է ժամանակին արձագանքեի այն թերություններին, որոնք սկսել էի տեսնել»,- ասաց փաստաբանը:

- Ի՞նչ թերությունների մասին է խոսքը:

- Բավական խնդիրներ են կուտակվել, պալատի գործունեությունը դարձել է անհասկանալի, եւ դրա պատճառն այն է, որ նախագահը չունի հակակշիռ պալատում: Խորհուրդն ամբողջությամբ վերահսկում է պալատի նախագահը, խորհրդի 9 անդամն անում են այն՝ ինչ ասում է պալատի նախագահը, խորհուրդն ինքնին ավելի հզոր մարմին է, քան պալատի նախագահը, իսկ այս վիճակում այն, կարելի է ասել, գոյություն չունի, ստացվում է մենաշնորհային վիճակ, որը բերում է հսկայական թերությունների:

- Մասնավորապե՞ս:

- Հիմա չեմ ցանկանա շատ անդրադառնալ, բայց պալատը, չգիտես ինչու, ունի վարկային պարտավորություններ, որոնք արտացոլված չեն հաշվետվություններում, Հանրային պաշտպանի գրասենյակում որպես օժանդակ անձ գրանցված են 26 հոգի, որոնք երբեք այդ գրասենյակում չեն երեւում, բայց աշխատավարձ են ստանում, Պալատի նախագահն աշխատանքի է ընդունել իր բարեկամներին, եւ ես կասկածում եմ, որ այդ տեղերի համար մրցույթ եղած լինի: Ամեն դեպքում, գտնում եմ, որ նա իր բարեկամներին չպետք է ընդուներ աշխատանքի: Կամ 30 հոգի աշխատակազմում ինչո՞վ են զբաղվում:

Այսինքն՝ ինքը ՓՊ-ն դարձրել է հարմար գրասենյակ: Լավ, էլի ոչինչ, բայց երբ բանը հասավ նրան, որ փաստաբաններն են խոցելի դարձել պալատի համար, արդեն ստիպված պետք է մտորենք՝ ինչ է եղել: Հասկացա, որ պալատն իրականում ոչնչով չի զբաղվում: Տեսեք՝ Վճռաբեկ դատարանի նախագահը կոռուպցիայի մեջ մեղադրեց փաստաբանների, որոնք խաբում են իրենց վստահորդներին: Պալատը՝ նախագահի գլխավորությամբ լուռ եղավ, արձագանք չեղավ: Ծեծի ենթարկվեց փաստաբանը, հաղորդում ներկայացրեց ՀՔԾ, պալատի նախագահը լուռ է մնացել, 1 շաբաթ հետո հայտարարություն է տարածել հանձնաժողովը, որը մնաց անհետեւանք:

Մենք ունենք փաստաբանների ներկայացրած 40 հայց՝ ընդդեմ պալատի, որոնք ավարտվել են փաստաբանների պարտությամբ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր փաստաբաններն այդքան վատ հայցեր են գրում, թե՞ կա մի ուրիշ վիճակ, թե՞ կա այդ ուրվագծվող անհասկանալի կապը դատական իշխանության հետ: Ի վերջո, պալատը նրա համար չի, որ սպասարկի Վճռաբեկի շահերը, իսկ այդպիսին դարձել է: Որպես կանոն այն փաստաբաններն են թիրախում, որոնք դժգոհություն են արտահայտել պալատի հասցեին: Միանգամից ասեմ՝ ես էլ եմ դարձել կարգապահական վարույթի հարուցման թիրախ: Եթե ինձ են  թիրախավորել... այսինքն՝ կա՛մ վտանգ է զգում եւ ուզում է հնազանդեցնել, կա՛մ այդ մարդը խնդիրներ ունի: Ի վերջո, ինչ եղավ, որ այդ մարդուն շատերը սիրում էին, ընտրեցին եւ հիմա ընկել է փաստաբանների ետեւից, իմ կարծիքով հակակշռի բացակայությունն է...:

Եթե մի քննադատական բառ ես հնչեցնում պալատի կամ նախագահի հասցեին, կա մարդկանց խումբ որպես կանոն պալատի աշխատողներ, որոնք սկսում են զբաղվել տրոլինգով եւ հարձակում են գործում, ընդ որում այնպիսի մարդիկ են խոսում փաստաբանական վեհ գաղափարի մասին, որոնք  դեռեւս չեն վաստակել հանրորեն փաստաբանության մասին խոսելու իրավունքը: Նրանց ես անվանում եմ պալատի զոնդերկամանդ:

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում:

- Փետրվարի 11-ին սպասվում են ՓՊ խորհրդի ընտրություններ, ես եւ մի քանի համախոհ կոլեգաներ առաջադրելու ենք մեր թեկնածությունները, կփորձենք հաղթել, ստեղծել անկախ փաստաբանների կայուն մեծամասնություն: Եթե դա չհաջողվեց, եթե պալատի նկատմամբ փաստաբանների մեջ ձեւավորվել է լոյալ մեծամասնություն, ապա փաստաբանությունը մեր երկրում լրջագույն վտանգի առջեւ է կանգնած, ունենալու ենք խայտառակ վիճակ: Կամ պետք է ստեղծել առանձին միություն, այսինքն՝ չպետք է լինի միասնական փաստաբանական մարմին:

- Այսինքն՝ օրենքի փոփոխության մասի՞ն է խոսքը:

- Օրենքի փոփոխություն անհրաժեշտ կլինի, որովհետեւ ազատ, անկախ փաստաբան բառը հասկացող, գնահատող մարդիկ նման պալատում ապագա չունեն: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, փաստաբանը չպետք է կախված լինի նախագահի  քմահաճույքներից: Եթե խորհրդի ընտրությունները ցույց տվեցին այն, ինչ կա, ապա սեպտեմբերին պալատի նախագահի ընտրություններ են, կունենանք նույն նախագահը, կամ այնպիսի նախագահ, որի օրոք բան չի փոխվելու:

- Դուք կրկին մասնակցելո՞ւ եք նախագահի ընտրություններին:

- Ոչ:

Տպել
7688 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է