Էդ աղջիկը թող գա, կես ժամ հետս էս շենքի մեջ ապրի. բնակիչը՝ պատգամավորին. լուսանկարներ

Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26 շենքը 4-րդ աստիճանի վթարայնության կարգավիճակ ունի: Չորս մուտքով՝ 60 բնակարան ունեցող բազմաբնակարանում ապրում է ընդամենը 12 անձ: Մյուսներն ինքնակամ լքել են իրենց բնակարանները ինքնափլուզումների պատճառով եւ տեղափոխվել տնակներում կամ գյուղերում ապրելու:

«Գիշերն անհանգիստ՝ ահով, դողով կքնինք: Չիդենք` սաղ կզարթնինք, թե կմնանք պանելների տակը: 3 բալ, եթե երկրաշարժ եղավ՝ կբլի վրեքս: Մասնագետները գուկան, կսեն՝ ինչղ ռիսկ կենեք, որ ըստեղ կապրիք, թողան, կգնան»,- ասում է թիվ 26 շենքի բնակիչ Զոյա Սարգսյանը:

Բնակելի շենքը 1965 թվականի կառույց է: Վթարավտանգ է դարձել 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Երբեւէ չի ամրացվել: Բնակիչները նշում են, որ շենքը ինքնափլուզումների հաճախակի է ենթարկվում: Վերջին դեպքը եղել է երկու օր առաջ, երբ տեղացած ձյունը ծանրացել է կիսավեր տանիքի վրա:

Գյումրիում վթարային 88 շենք կա, որոնց թվում է նաեւ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից Armtimes.com-ին տեղեկացրեցին, որ բոլոր վթարայիններն ամրացնելու համար անհրաժեշտ է 25 միլիարդ դրամ, որն այս պահին պետբյուջեից հատկացնել չեն կարող:

Անտառավան 3-րդ թաղամասի այս շենքի խնդրի մասին նախորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում բարձրաձայնեց նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը, մասնավորապես, ասել է. «Այդ շենքը չորրորդ չէ, երեւի 400-րդ աստիճանի վթարային լինի, մարդիկ էվակուացնում են երեխաներին։ Նոր տարուն գալու են, Կառավարության դիմաց վրաններ են խփելու: Ես հնչեցնում եմ սա որպես ահազանգ, որովհետեւ վերջին ձնաբքի ժամանակ ձյունը լցվել է տները»,- նշել էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Բնակիչները պատգամավորի ելույթը լսել, բայց հույս չեն ունեցել, թե ինչ-որ փոփոխություն կլինի:

«Ես ցրտին հնարավոր է վրանների մեջ ապրել: Էդ, որ պատգամավորն է ըսել: Էդ աղջիկը հլը թող գա, մե կես ժամ հետս էս շենքի մեջ ապրի»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասացին բնակիչները:

Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչներն իրենց խնդիրը բոլորին հասանելի դարձնելու համար դեռ 2014 թվականին փակել էին Գյումրի աշխատանքային այց կատարած փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մեքենայի ճանապարհը, որպեսզի նա իջնի եւ լսի իրենց խնդիրը, բայց փոխվարչապետը այդպես էլ չէր ցանկացել շփվել բնակիչների հետ: Նա մոտ 1 ժամ սպասեց մեքենայի մեջ՝ մինչեւ քաղաքապետը եւ Շիրակի մարզպետը զայրացած գյումրեցիներին համոզեցին, մի կողմ տարան ճանապարհից:

Տպել
4506 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին