Երևան
26 °C
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցը տնտեսական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար եւ շուտով մենք կտեսնենք այդ այցի արդյունքները: Այս կարծիքին է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը:
- Պարոն Վարդանյան, այսօր պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում էր Իրանի նախագահը: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այդ այցը:
- Անպայման նշանակություն կունենա՝ առաջինը տնտեսական առումով: Բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ էր եկել Հասան Ռոհանին, նրա հետ էին 50-ից ավելի գործարարներ: Հայտարարության մեջ խոսք գնաց Իրանը Սեւ ծովով Եվրոպայի հետ կապող ուղու մասին, որում առանցքային դեր է ստանձնելու Հայաստանը: Նաեւ երկաթուղու մասին խոսք գնաց, ինչը եւս շատ կարեւոր է, քանի որ բավական երկար ժամանակ արդեն դրա մասին չէին էլ խոսում: Կարծում եմ՝ հնարավոր է, որ Իրանը միջոցներ գտնի Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու համար: Չնայած այդ մասին ուղղակի հայտարարություն չեղավ, որ Իրանը կփորձի միջոցներ ներդնել, բայց ընդհանուր առմամբ խոսք էր գնում դրա կարեւորության, անհրաժեշտության մասին: Նաեւ շատ կարեւոր էր ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ, այստեղ նույնպես Հայաստանը լոկոմոտիվի դեր է ստանձնելու, քանի որ Հայաստանը ինքը չի կարող ինքնուրույն նման համաձայնագիր կնքել, դա պետք է ԵՏՄ-ն անի, որը հնարավորություն կտա փոխադարձ մաքսատուրքերը զրոյացնել եւ հայկական ապրանքները կարող են առանց մաքսատուրքերի մտնել իրանական շուկա:
- Ի՞նչ դեր կարող է խաղալ Իրանը Ղարաբաղի հարցում: Այսօր էլ Երեւանում Ռոհանին հայտարարեց, որ այդ հարցի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում: Ըստ ձեզ Իրանը կարո՞ղ է այդ իմաստով ինչ-որ բան անել:
- Իրանի դիրքորոշումն այդ առումով չի փոխվել, ինչպես վերջին 20 տարիներին, հիմա էլ Իրանը կողմ է խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը: Այդ դիրքորոշումն արտացոլվեց նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ. Ռոհանին հանդես եկավ հայտարարությամբ, իսկ ըստ որոշ տեղեկությունների, պատերազմի օրերին նաեւ անձամբ է զանգահարել երկու երկրների նախագահներին եւ հորդորել՝ կրակը դադարեցնել եւ բացառապես խաղաղ ճանապարհով լուծել այդ հարցը: Ինչ վերաբերում է միջնորդական առաքելությանը. Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է այդ դերը ստանձնել, դա էլ պատահական չէ, քանի որ ինչպես Երեւանում Ռոհանին նշեց, Հայաստանը եւ Ադրբեջանը Իրանի համար բարեկամ երկրներ են եւ Իրանը չի ցանկանում, որ նրանք պատերազմեն: Դա ես համարում եմ քաղաքական ժեստ. Իրանը դրանով ցույց է տալիս, թե երկու երկրները իր համար ինչ նշանակություն ունեն: Գիտենք, որ սովորաբար միջնորդական առաքելություն իրականացնում են այն երկրները, որոնք այդ երկու երկրների հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ: Բայց դա չի կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մեջ մտնելու տեսքով: Դա անհնար է:
- Տարիներ շարունակ ասում էին, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով կվաճառի գազը, քան Ռուսաստանից ենք գնում, դրա համար էլ նույնիսկ բանակցություններ չէին անցկացվում Իրանի հետ: Հիմա Մեղրին եւ Ագարակը ստանում են իրանական գազը. Ինչպե՞ս եղավ, որ Իրանը իր միջոցների հաշվին կարողացավ գազաֆիկացնել այդ քաղաքները, իսկ Հայաստանը որպես պետություն իրանական գազը դեռեւս չի դիտարկում որպես այլընտրանք:
- Իրանը երբեք պաշտոնապես չի հրապարակել, թե ինչքանով կարող է Հայաստանին գազ մատակարարել:
- Երեւի նրա համար, որ չեն հետաքրքրվել :)
- Միգուցե նաեւ դա է պատճառը: Մի քիչ խորհրդավորության շղարշով է պատված այս հարցը, միգուցե նաեւ Ռուսաստանի գործոնը կա այստեղ: Բայց մյուս կողմից Իրանը տարբեր երկրների տարբեր գներ է առաջարկում գազի դիմաց. օրինակ, Թուրքիային 370-380 դոլարի սահմաններում է տալիս: Երբ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանին հարցրին, թե ինչքանով կարող են Հայաստանին գազ վաճառել, ասաց, որ դա բանակցությունների թեմա է, կախված է նրանից, թե Իրանն ինչ հարաբերություններ ունի տվյալ երկրի հետ: Այնպես որ համեմատվել մեզ համար մի քիչ դժվար է, դա միգուցե միայն պաշտոնական շրջանակները կիմանան, բայց վերլուծաբանների համար շատ դժվար է, քանի որ երբեք որեւէ գին չի հրապարակվել: Ռուսական գազը բավականին էժանացրել են վերջերս, միգուցե դրա հետ էր կապված, որ մրցակցություն չլինի, բայց կրկնում եմ, դժվար է դա համեմատել:
- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ մոտ ապագայում հնարավո՞ր է տեսնել Ռոհանիի այցի որեւէ արդյունք:
- Անպայման կտեսնենք: Առաջին արդյունքը կլինի այն, որ ապրանքաշրջանառությունը մյուս տարի ավելի կմեծանա երկու երկրների միջեւ՝ մանավանդ եթե ստորագրվի համաձայնագիրը Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ: Դա չափազանց կարեւոր նշանակություն կունենա. մաքսատուրքերը զրոյացնելով այլեւս որեւէ խոչընդոտ չի լինի իրանական շուկա մուտք գործելու, Իրանի դեպքում նաեւ հայկական շուկա մուտք գործելու համար: Բարձր մաքսատուրքերի պատճառով չէինք կարողանում մտնել այդ շուկա, անմրցունակ էինք դառնում: Նույնն էլ Իրանն էր իր տնտեսությունում հովանավորչական քաղաքականություն վարում եւ սահմափակում էր օտար երկրներից ապրանքների ներմուծումը: Բայց երբ մաքսատուրքերը վերացվեն, երկու երկրների համար ապրանաքաշրջանառության ծավալները մեծացնելու բավականին լավ նախադրյալներ կստեղծվեն: Հուսով եմ նաեւ, որ Հայաստանը կարագացնի Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, որը չափազանց կարեւոր եմ համարում: Երեւանում նաեւ հայտարարվեց Սեւ ծովով Պարսից ծոցին կապող միջանցքի մասին, որը պետք է անցնի Հայաստանով: Ուստի, մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք՝ այն է, Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցենք, որ իրանական ապրանքները ավտոմոբոլիային ճանապարհով կարողանան հասնել մինչեւ վրացական նավահանգիստներ, այնտեղից էլ՝ Եվրոպա: Մենք գիտենք, որ վերջերս այդ ճանապարհով ապրանք են տեղափոխել Վրաստան եւ բավականին էժան ու հեշտ է: Նաեւ պետք է ասեմ, որ Ադրբեջանն է ջանքեր գործադրում, որ իրանական ապրանքները հենց իր ճանապարհով գնան, հասնեն Վրաստան եւ Ռուսաստան: Այստեղ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մրցակցություն կա: Պիտի բոլոր քայլերն անենք, որ Հայաստանը հրապուրիչ լինի, որպեսզի Հայաստանի տարածքով անցնեն այդ ապրանքները:
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
© 2024 Հայկական ժամանակ