Ինչից է դժգոհ Սեյրան Օհանյանը եւ ինչու է նա մտնում քաղաքականություն

Երեկ Վիկտոր Դալլաքյանն ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ: «Իմ հրաժարականից հետո բազմիցս հանդիպել եմ Սեյրան Օհանյանին։ ՀՀ-ում առաջացած իրավիճակը գնահատում ենք նույն կերպ։ Սեյրան Օհանյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ և մենք իրար հետ համագործակցելու ենք»,- ասաց Դալլաքյանը։ Նա նաեւ ակնարկեց, որ իրենց պատկերացրած դաշինքը ձեւավորելու դեպքում Օհանյանը կգլխավորի 2017-ի նախընտրական ցուցակը՝ միեւնույն ժամանակ մնալով անկուսակցական:

Այսօր Սեյրան Օհանյանը հանդես եկավ Դալլաքյանի խոստացած հայտարարությամբ, որով ազդարարեց, որ մտնում է քաղաքական պայքարի մեջ, մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանում ընդունված է քաղաքական գործընթացներին խորհրդավորության էֆեկտ հաղորդել` կանխավարկածով, որ խորհրդավորությունը էապես մեծացնելու է հաջողության հավանականությունը: Սույն համոզմունքին հավատարիմ Սեյրան Օհանյանի մուտքը դեպի քաղաքականություն երկար եւ ձանձրալի կազմակերպվեց:

Հիշեցնենք, նախ, Վիկտոր Դալլաքյանը սենսացիոն ասուլիս արեց՝ հայտարարելով, որ դառնում է ընդդիմություն, եւ զգուշացրեց, որ եթե ասուլիսից հետո իր հետ որեւէ բան պատահի, պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա: Դրանից առաջ լավատեղյակ աղբյուրները հայտնել էին արդեն, որ Օհանյանն էլ է դառնալու ընդդիմություն: Ասուլիսի ժամանակ Դալլաքյանը խորհրդավոր ակնարկներ արեց իր եւ Օհանյանի միավորման մասին: Այնուհետեւ լավատեղյակ աղբյուրները փորձում էին հնարավորինս մեծացնել Սեյրան Օհանյանի շուրջ ինտրիգը: Ամենատարբեր բովանդակությամբ լրատվություն եղավ`մտնում է, չի մտնում, ահաբեկվել է, չի ահաբեկվել, Ռուսաստանի մարդն է... մինչեւ որ Դալլաքյանը նորից ասուլիս արեց, հանրությանը նախապատրաստեց անձամբ Սեյրան Օհանյանի հայտարարությանը եւ եղավ այդ հայտարարությունը:

Որքանով այս երկար նախապատրաստությունը կնպաստի Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությանը, ժամանակը ցույց կտա: Եթե դրա վրա այդքան ռեսուրս եւ էներգիա է ծախսվում, նշանակում է մասնագետները գնահատել են, որ դա իմաստ ունի, պարզապես հատուկ քաղաքական գիտելիքներ են անհրաժեշտ դա հասկանալու համար:

Ու քանի որ չենք կարող պարծենալ նման գիտելիքներով, պետք է նշենք, որ միանգամայն անհասկանալի մնաց նաեւ այն հայտարարությունը, որ արեց պաշտպանության նախկին նախարարը: Դրա ամբողջ նպատակը, կարծես, կրկին ինտրիգը եւ խորհրդավորության էֆեկտը մեծացնելն էր, որովհետեւ Օհանյանի հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջ բերում, քան պատասխաններ տալիս:

«Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ եւ առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները եւ ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար»,- ասում է նա:

Ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, ներքաղաքական կյանքում ինչը դուր չի գալիս Օհանյանին, որ ցանկանում է փոխել, ինչով է պատրաստվում դա փոխել: Այս հարցերի պատասխանը հայտարարության մեջ չկա, թեեւ թվում է, թե դրանք առանցքային պետք է լինեին քաղաքական հայտ ներկայացնելու ժամանակ:

«Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելն ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսեւորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարեւոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների եւ վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների եւ տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի եւ ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ»,- շարունակում է Օհանյանը:

Ինչ տարբեր դիրքորոշումների մասին է խոսքը, Սեյրան Օհանյանի դիրքորոշումը որն է, առաջին երկու կարծիքները որոնք են, երրորդը որն է: Ինչը ինչի հետ կարող է բախվել եւ վերածվել փոխադարձ թշնամանքի:

«Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»,-հայտարարում է պաշտպանության նախկին նախարարը:

Հնարավոր չէ կռահել Օհանյանի համախոհները ինչին պետք է համախոհ լինեն: Հիմա ցանկացած ՀՀ քաղաքացի, որ կարող էր լինել Սեյրան Օհանյանի համախոհը, ինչպես կողմնորոշվի համախոհ է, թե՝ ոչ: Ինչի՞ն համախոհ լինի, նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգի՞ն, նոր որակի կառավարմա՞նը: 

Դատելով հայտարարության ընդհանուր ֆոնից, կարելի է հեռավոր ենթադրություն անել, որ Սեյրան Օհանյանն ինչ-որ բանից դժգոհ է, եւ այդ պատճառով էլ մտնում է քաղաքականություն:

Ենթադրվում է, որ վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանը թողնված է հաջորդ հայտարարություններին: Թեեւ չի բացառվում, որ դրանք առհասարակ չհնչեն Օհանյանի ողջ քաղաքական գործունեության ընթացքում:

Երեկ «Միացյալ Հայաստան» շարժումը հայտարարեց, որ միանում  է Սեյրան Օհանյանին:

«Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում (...): Միացյալ Հայաստան շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին եւ իր համախոհներին, գաղափարակիցներին, նաեւ մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձեւավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորություններն օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»,- ասված է շարժման հայտարարության մեջ:

«Միացյալ Հայաստան»-ում, փաստորեն, հասկացել են, թե ինչ գաղափարներ ունի պաշտպանության նախկին նախարարը, եւ գտնում են, որ պետք է սատարել դրանց իրականացմանը: Դա նշանակում է երկու բան. կամ մենք չենք կարողանում ըմբռնել Օհանյանի հայտարարության բովանդակությունը, կամ «Միացյալ Հայաստան» շարժման անդամներին հայտնի է մի բան, որ մեզ հայտնի չէ:

Տպել
5272 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ