Իսրայելը փորձում է կանխել Արցախ այցելած բլոգերի հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին

19/12/2016 schedule14:00

Ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար Բաքվի պահանջով դեկտեմբերի 15-ին ձերբակալվել էր Մինսկում, դատարանի որոշմամբ, երկու ամիս մնալու է կալանքի տակ մինչեւ լուծվի նրան Ադրբեջանին հանձնելու հարցը:

Միաժամանակ, այսօր տեղեկություններ են հայտնվել, որ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում Լապշինի հնարավոր արտահանձնումն Ադրբեջանին թույլ չտալու համար: Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է: Իսրայելի ԱԳՆ-ն Բելառուսի համապատասխան մարմիններին կոչ է արել Լապշինին չարտահանձնել Ադրբեջանին: Իսրայելցի դիվանագետները հայտնվել են բարդ իրավիճակում. մի կողմից Իսրայելը չի ցանկանում փչացնել բարեկամական հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից՝ չի կարող թույլ տալ, որ իր քաղաքացուն որեւէ երրորդ երկրի պահանջով ազատազրկման դատապարտեն, այն էլ՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված իր դիրքորոշումն արտահայտելու համար: Լապշինին եւ նրա ընտանիքին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Բելառուսի «Սիոնիստական միություն»-ը ներկայացնող փաստաբան Քսենիա Սվետլովան։ Սվետլովան հայտնել է, որ դիմել է Իսրայելի ԱԳՆ՝ խնդրելով միջամտել Ալեքսանդր Լապիշինի գործին, հասնել նրա ազատման ու թույլ չտալ նրան արտահանձնել Ադրբեջանին։

Սվետլովայի խնդրանքով Մինսկում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչներն երեկ հանդիպել են Լապշինի կնոջը։ Շուտով դեսպանատան աշխատակիցները պետք է հանդիպեն հենց Լապշինին եւ ծանոթանան նրա կալանքի պայմաններին։ «Ես դիմել եմ ԱԳՆ եւ խնդրել եմ օգնել Լապշինին, քանի որ նրանք պարտավոր են օգնել Իսրայելի քաղաքացիներին։ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու իրական վտանգ կա, եւ ես հույս ունեմ, որ ԱԳՆ-ն կօգտագործի իր բոլոր հնարավորությունները դա թույլ չտալու համար»,- ասել է փաստաբանը։

Միաժամանակ, իսրայելական առաջատար Haaretz օրաթերթը տեղեկացրել է, թե Իսրայելը զուգահեռաբար զգուշավոր դիվանագիտական շփումներ է սկսել Ադրբեջանի կառավարության հետ եւ փորձում է առանց աղմուկ բարձրացնելու փակել Լապշինի գործը: «Մենք ադրբեջանցիներին խնդրել ենք մոռանալ այդ մասին, սակայն դա այդքան էլ հեշտ չէ»,- Haaretz-ին ասել է Իսրայելի ԱԳՆ-ի անանուն աղբյուրը: Վերջինս, նաեւ հայտնել է, որ Իսրայելի ԱԳՆ-ն Բելառուսի իշխանություններին խնդրել է անդառնալի քայլեր չձեռնարկել եւ Լապշինին չարտահանձնել Ադրբեջանին: Երուսաղեմում մտավախություն ունեն, որ եթե Լապշինն արտահանձնվի Ադրբեջանին, կատարվածը կփչացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ օրերս Բաքու կատարած այցի դրական ֆոնը: Իսրայելում նաեւ տարակուսանք են հայտնում այն փաստի առթիվ, որ բլոգերի ձերբակալությունը տեղի է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցի հենց հաջորդ օրը:

Սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանը փորձում է այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձի քրեական պատասխանատվության ենթարկել Արցախ այցելելու եւ հայկական երկրորդ պետության վերաբերյալ իր կարծիքը հայտնելու համար: 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմի հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել Արցախը զավթելու Բաքվի փորձերը՝ այդ համատեքստում հիշեցնելով 1967 թվականին Իսրայելի հետ պատերազմի ժամանակ Եգիպտոսի երբեմնի նախագահ Գամալ Աբդել Նասերի՝ «Իսրայելը ծովը նետելու» մասին հայտնի արտահայտությունը: «Հրեաներին ծովը նետելը կամ Արցախն ուժով հետ վերցնելն այդքան հեշտ լիներ, հրեաներին էլ վաղուց ծովը նետած կլինեին, Արցախն էլ վերադարձրած կլինեին»,- հեգնել էր բլոգերը, որը հայտնի ճանապարհորդ է եւ իր այցելած 122 երկրների շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը:

Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): 

Ընդհանրապես, Լապշինի արցախյան այցերի ու գրառումների շուրջ ծագած աղմուկը մի շարք հարցեր է առաջացնում: Նախ, հայտնի է, որ մինչ այժմ Արցախ այցելելու համար տարբեր երկրների մինչեւ 500 քաղաքական, մշակութային գործիչ եւ այլ անձ են հայտարարվել «անցանկալի անձ» եւ հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», նույնիսկ տասնյակ հայտնի գործիչներ պաշտապանել են Արցախի անկախությունը, սակայն նրանցից ոչ մեկի նկատմամբ Բաքուն քրեական հետապնդում չի իրականացրել: Նրանցից ոմանց, ինչպիսիք են վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, նույնիսկ հանել են «սեւ ցուցակից» եւ թույլատրել Բաքվում համերգով հանդես գալ: Ուստի, հարց է առաջանում՝ ի՞նչու է Ադրբեջանը որոշել հետապնդել հենց Լապշինին:

Եթե դա Արցախ այցելողներին պատժելու նոր քաղաքականություն է, ապա ի՞նչու Բաքուն չի հետապնդում Արցախ այցելած մյուս օտարերկրացիներն: Կամ ի՞նչու են Լապշինի մասին հենց հիմա հիշել: Չէ որ, Լապշինը մշտապես ճամփորդում է եւ նրան կարող էին վաղուց ձերբակալել ցանկացած այլ երկրում: Սակայն դա տեղի է ունենում հենց Մինսկում եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նոյեմբերի 28-ին Բաքու կատարած այցից հաշված օրեր անց: Միգուցե, ոչ մի հետապնդման մասին էլ խոսք չկա: Միգուցե, Լուկաշենկոն է պարզապես որոշել հաճոյանալ Իլհամ Ալիեւին շահեկան պայմաններով ադրբեջանական նավթ ստանալու դիմաց եւ Ռուսաստանի քաղաքացուն ձերբակալելու միջոցով «ձեռքի հետ էլ» մի լավ ապտակ հասցնել Մոսկվային, որի նավթի մատակարարման պայմաններից Լուկաշենկոն, մեղմ ասած, շատ դժգոհ է: Համենայնդեպս, տպավորություն է ստեղծվում, որ Լապշինի ձերբակալությունն այդքան էլ ադրբեջանական նախաձեռնություն չէ եւ այլ «խաղերի» հետեւանք է: Մի տեսակ, նրա հանդեպ ուշադրությունը չափազանց առանձնահատուկ է ստացվում:

Տպել
2323 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին