1000 դրամների օրինագիծն ու «Մարտիկ» հիմնադրամը. ի՞նչն էր մտահոգել պաշտպանության նախարարին

Կառավարությունն Ազգային ժողով է վերադարձրել 1000 դրամների մասին պայմանական անունը ստացած օրինագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ կառավարության այդ առաջարկի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր աշխատող պարտադիր կերպով պետք է 1000 դրամ վճարի 2017թ. հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու նպատակով ստեղծվող հատուկ հիմնադրամին: Նախագիծն այս անգամ հարստացվել է եւս ինը օրինագծերով եւ դարձել մի հսկայական փաթեթ:

Անցած օրերին առաջացած սպասումներին հակառակ՝ կառավարությունն այդպես էլ չփոխեց 1000 դրամները վճարելու պարտադիր պայմանը եւ այն կամավոր չդարձրեց: Չի ընդունել նաեւ պատգամավորների այն առաջարկությունը, որ բոլորից հավասար պետք չէ հազարական դրամներ գանձել, եւ ճիշտ կլինի, եթե ցածր աշխատավարձ ստացողը քիչ վճարի, իսկ բարձր աշխատավարձ ստացողները կամ ընդհանրապես հարուստները շատ վճարեն: Ընդհանուր առմամբ, կառավարությունն էական փոփոխություններ չի արել նախագծում: Ավելին, նոր նախագծերով հարկային ու այլ արտոնություններ սահմանեց այդ գումարները կառավարող հիմնադրամի համար: Բացի այդ, հիմնադրամը պարտատոմսեր թողարկելու, գումարներն այլ բանկերում ներդնելու եւ շահույթ ստանալու հնարավորություն կունենա: Եվ ինչպես պատգամավոր Գուրգեն Արսենյանը նկատեց, կառավարությունն այդ մարմնին ցեմենտբետոնե կարգավիճակ է տվել:

Եվ երեկ, ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այդ օրինագիծը բուռն քննարկման ու քննադատության արժանացավ: Խորհրդարանում կրքերը հախուռն էին ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլեւ Հանրապետական խմբակցության շրջանում: Եթե ընդդիմադիրները քննադատում էին, իշխանության ներկայացուցիչները ոչ միայն հակադարձում էին, այլեւ տեղերից խմբակային հարձակում կազմակերպում: ՀՀԿ-ականների նյարդերը վերջնականապես տեղի տվեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից ու հատկապես նախագիծը «հրեշավոր» համարելուց, Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելուց, կոռումպացված համարելուց, ապրիլյան պատերազմի ժամանակ դիմադրությանը պատրաստ չլինելու, հողեր ու կարեւորագույն բարձունք Լելե-Թեփեն կորցնելու մեջ մեղադրելուց հետո: Դահլիճում նստած ՀՀԿ-ական կանայք՝ բոլորը միասին բուռն հակահարված տվեցին Փոստանջյանին, որը ելույթն ավարտելուց հետո անվրդով քայլեց դեպի իր տեղը:

Իսկ էմոցիոնալ այս դրսեւորումներից զատ պատգամավորները նաեւ որոշակի առաջարկություն-քննադատություններ հնչեցրին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գտնում է, որ պետության հիմնական գործառույթը չի կարելի դնել քաղաքացու վրա: Եվ որ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալը կառավարության սուրբ պարտականությունն է, մենաշնորհը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, թե ինչու Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարները պահ տվել բանկերին եւ դրանցից հատկացում չի անում ապրիլյան պատերազմում վիրավորված եւ ընդհանրապես բուժման կամ օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ գտնում է, որ այս նախագիծը բանակի մարտունակությունը բարձրացնելու հնարավորություն ունի, քանի որ սահմանին կանգնած զինվորն իրեն ավելի ուժեղ կզգա, երբ տեսնի, որ իր հետ որեւէ դժբախտություն պատահելու դեպքում իր ընտանիքն ապահով կլինի: Նրա կարծիքով, այս նախագիծը խնդրի ինստիտուցիոնալ լուծման հնարավորություն է ընձեռում եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների երեխաներին կազատի սոցապնախարարության կամ օլիգարխների դռների մոտ օրեր անցկացնելուց։ «Այստեղ հնչում է զորեղ փաստարկ, որ իշխանությունը կոռումպացված է, թալանչի է, բայց եթե այս օրենքը չընդունվի, իշխանությունը դադարելո՞ւ է կոռումպացված ու թալանչի լինելուց։ Եթե իշխանությունը կոռումպացված է, թող մարդիկ չգնան բանակ, բոյկոտեն կոռումպացված իշխանության կոռումպացված բանակը։ Դա չէ թեման։ Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության եւ որեւէ մեկի քմահաճույքի հույսին։ Էն, որ գնում են՝ սելֆիներ են անում, ռեպորտաժներ են անում, տարանք, էս արինք, էն արինք, նվաստացուցիչ է այդ մարդկանց համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հրանտ Բագրատյանն ընդհանրապես գտնում է, որ պետք է զինվորներին աշխատավարձ տալ: Նրա այս առաջարկությունը կառավարությունը մերժել է: Պատգամավորը նաեւ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հիմնադրամի գումարները շահույթ ստանալու նպատակով ներդրվելու են հայաստանյան բանկերում այն դեպքում, երբ այդ բանկերը վարկային խնդիրներ ունեն, մինչդեռ Կենտրոնական բանկը դա թաքցնում է: 

Իսկ Վիգեն Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք իրենց հերթին հարցեր են առաջացնում: Նա այս ընթացքում ուսումնասիրել է «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել, որ պատկերը բավական մտահոգիչ է: «Որովհետեւ երկար տարիների գործունեության ընթացքում այդ հիմնադրամի նվիրատվությունների թիվը որեւէ տարում չի գերազանցել 7000-ը: Նվիրատուների գերակշիռ մեծամասնությունը եղել են զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները: Բոլոր տարիների ընթացքում հավաքագրված գումարները կազմել են 1 մլն 200 հազար դոլար: Այդ գումարները անձեռնմխելի դրված են բանկերում, եւ մայր գումարից որեւէ կոպեկ չի ծախսվել, ինչպես նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ»,- հայտարարեց նախարարը՝ չպարզաբանելով, թե ինչն է իրեն մտահոգել:

Բայց նրա հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այդ հիմնադրամն ու նրա գործունեությունը հայ հասարակությանը վստահություն չեն ներշնչում: Հակառակ պարագայում Վիգեն Սարգսյանի նշած 7000 նվիրատուների քանակը տարեցտարի կավելանար: Ավելին, եթե այդ նվիրատուների գերակշիռ մասը զինծառայողներն են եղել, ուրեմն չի բացառվում, որ իշխանությունները պարզապես նրանց ներքին կարգով պարտադրել են գումարներ վճարել, ինչպես հիմա դա պատրաստվում են անել օրենքով: Նախարարն այդպես էլ չպատասխանեց նաեւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, որ տնտեսական զարգացում եւ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով է, որ այդ հազարական դրամները գանձվում են ՀՀ քաղաքացիներից: Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ Վիգեն Սարգսյանից, բայց նա չցանկացավ խոսել:

Տպել
19090 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ