Մեր տարածքը կորցնե՞նք, ինչի՞ դիմաց. ԼՂՀ-ն դժգոհ է Լավրովի, Քերիի, Էյրոնի հայտարարությունից

09/12/2016 schedule14:50

Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ Մինկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարության մասին Armtimes.com-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.

- Պարոն Բաբայան, ինչո՞ւ Համբուրգում չկայացավ Նալբանդյան-Մամեդարյով հանդիպումը, հայկական կո՞ղմն է հրաժարվել հանդիպումից:

- Հայկական կողմը երբեւիցե չի հրաժարվել որեւէ կառուցողական երկխոսությունից, եթե այդ հանդիպումը տեղի չի ունեցել, արտառոց դեպք չէ: Ընդհանրապես, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումները նախօրոք են ծրագրվում, եւ դրա մասին հայտարարվում է եւ ունենում է առարկայական քննարկումների տեսք: Համբուրգյան հանդիպումն արտգործնախարարների հանդիպում էր, ուրիշ ենթատեքստ ունի: Ադրբեջանի պահվածքը տանում է նրան, որ այդ հանդիպումները դառնում են ավելի հազվադեպ, եւ սրա մեղքը միմիայն Բաքվինն է, որովհետեւ չի կարելի գալ համաձայնության՝ այս կամ այն քայլը կատարելու, հետո կոպտորեն խախտել այն, հերոսացնել մարդասպաններին, հայտարարել, որ Երեւանն էլ է ադրբեջանական քաղաք:

- Ադրբեջանի արտգործնախարարը նախապես համաձայնություն էր տվել 3+2 ձեւաչափով հանդիպմանը, եւ երեկ հանդիպման չկայանալու համար մեղադրում էր հայկական կողմին, ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե Ադրբեջանն ինչ-որ բան հայտարարում է, դա չի նշանակում, որ այն ճիշտ է: Հայտարարում են նաեւ, որ Երեւանն էլ է ադրբեջանական, ի՞նչ է, ասենք՝ այդպե՞ս է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ենք լուրջ վերաբերվում այդ պետությանը... Ինչ բացասական խոչընդոտ կա, միմիայն Բաքվի կողմից է, սա փաստ է:

- Համբուրգյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագող երկրների ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ճկունություն ցուցաբերեն եւ վերադառնան բանակցությունների սեղանին: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում, բախումների հավանականությունը շարունակելու է աճել, եւ կողմերը կրելու են դրա ամբողջ պատասխանատվությունը: Սրանով չե՞ն ակնարկում, որ էսկալացիայի դեպքում իրենք որեւէ պատասխանատվություն չեն կրելու եւ միակ մեղավորները լինելու են երկու կողմը:

- Հասկանալի է նման հայտարարությունների դիվանագիտության տրամաբանությունը. կոչ են անում բոլորին, բայց պարզ է, որ ագրեսիայի հետեւում կանգնած է Ադրբեջանը, եւ այն մեսիջ է Ադրբեջանին, բայց մյուս կողմից հավասարության նշան դնելու ժամանակն արդեն սպառվել է: Չի աշխատում էֆեկտիվորեն, պետք է հասցեական եւ կոշտ հայտարարություններով հանդես գան: Եթե Ադրբեջանն է մեղավոր, Ադրբեջանին դիմեն, եթե հայկական կողմերն են մեղավոր, հայկական կողմերին մեղադրեն, բայց չի կարելի հավասարության նշան դնել, եթե մի պետությունում զինծառայողի գլուխ են կտրում, եւ ցույց են տալիս ամբողջ հեռուսատեսությամբ, նշանակում է՝ ինչ-որ ձեւով արդարացվում, ներվում է նման պահվածքը. ժամանակն է, որ ավելի հասցեական հնչեն կոչերը:

- Ի դեպ, հայտարարության մեջ նաեւ «խոստորեն դատապարտում են ապրիլին մարտում տեղի ունեցած վայրագությունները», սա կարծես առաջին նման խիստ դատապարտող կոչն էր ապրիլյան պատերազմից հետո, քանի որ ԵԱՀԿ դեսպանները հայտարարում էին, որ իրենց մանդատը չի ենթադրում կողմերից մեկին դատապարտել, նման հայտարարությունն ինչո՞վ եք պայմանավորում:

- Մի կողմից դրական զարգացում է, որ դատապարտում են, մյուս կողմից էլ ոչ հասցեական է, ո՞ւմ են դատապարտում, որտե՞ղ է մեղավորը, չէ որ մենք ամեն ինչ ներկայացրել ենք, եթե կոշտ դատապարտումը կա, բայց հասցեական չէ, արդեն խնդիրներ են առաջանում: Հիմա ուժով չեն ուզում վերցնել Երեւանը, այլ խաղաղ կերպով, շատ շնորհակալություն, միգուցե այդ դատապարտման շնորհիվ է նման պատկերը:

- Պարոն Բաբայան, կարգավորման մասին խոսելիս անդրադարձ կա նաեւ համանախագահողների առաջարկած տարբերակին, որտեղ խոսվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին, որն ապահովելու է անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես նաեւ տեղահանվածների ու փախստականների վերադարձի մասին է խոսվում: Ե՞րբ կարող է այդ տարբերակն իրականանալ, ինչո՞ւ ժամկետներ չեն նշվում:

- Չեն էլ կարող նշել: Խնդիրն այն է, որ այս մոտեցումը կողմերի պատկերացումների հավաքական մոտեցումն է, բայց չի կարող լինել վերադարձ անցյալին. մի պետություն, որը հերոսացնում է գլուխ կտրող մարդասպաններին...Մենք չենք ասում, որ պատրաստ չենք խաղաղ կարգավորմանը, բայց այն պետք է լինի այնպիսին, որ մեր անվտանգությունն ապահովվի: Ինչ վերաբերում է տարածքներին, էդ տարածքները Ադրբեջանի ներկայիս տարածքի նույնիսկ 10 տոկոսը չեն կազմում, իսկ Արցախի հանրապետության կտրվածքով 60-70 տոկոսն են, բա համարժե՞ք է: Իրենք ուզում են իրենց տարածքը 5-10 տոկոսով ավելացնեն մեր 60-70 տոկոսի հաշվին, մենք էլ պետք է կորցնե՞նք, ինչի՞ դիմաց, որ շարունակի՞ հարձակումներն ու մարդասպանությունը:

- Ինչ կանխատեսումներ ունեք, դեռ որքա՞ն կարող է Սարգսյան-Ալիեւ հանդիպում չլինել ու այն ի՞նչ  հետեւանքներ կարող է ունենալ:

- Հանդիպումների քանակից չի որոշվում արդյունավետությունը, իհարկե, կլինեն հանդիպումներ, ուշ թե շուտ լինելու են, բայց երբ կոչ են անում ճկունություն ցուցաբերեն նախագահները, պետք է ասեն, որ Ալիեւը պետք է ձերբազատվի ֆաշիզմից, երբ ձերբազատվի, ավելի հաճախակի կարող են լինել հանդիպումները:

Հարցազրույցը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ 3+2 ձեւաչափով հանդիպում երեկ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել: Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը բոլորովին այլ բան էր հայտարարում:

Տպել
10064 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց