Չի կարող պատահել. Քոչարյանը գվարդիա է ստեղծում

09/12/2016 schedule13:32

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

Դեկտեմբերի 3-ին ԱԺ կողմից երրորդ ընթերցմամբ եւ վերջնական ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրինագիծը, ուժի մեջ մտնելուց հետո, կարող է Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տալ՝ ստեղծել ուղղակի իրեն ենթարկվող հատուկ ստորաբաժանում:

ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, մեզ հետ զրույցում, երրորդ ընթերցմամբ ընդունված օրինագիծը բնորոշեց որպես Ռոբերտ Քոչարյանին կից՝ անսահման լիազորություններով օժտված թիկնազոր ստեղծելու մասին օրենք, որի շնորհիվ՝ ստեղծվելիք մարմինը հնարավորություն կունենա իր վերահսկողության տակ վերցնել բոլորին-բոլորին, առանց չափազանցության: Փաստաթղթի 5-րդ՝ «Պետական պահպանության օբյեկտները» հոդվածի 2-րդ կետում նշված է, որ պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին եւ ՀՀ վարչապետին, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից:

Այս 3 բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության խնդիրը նախագծում ներկայացված է առանձին հոդվածներով: Փոխարենը, մնացած պաշտոնյաների պահպանությունը սահմանվում է 5-րդ հոդվածի 3-րդ կետով, որտեղ բառացի նշված է. «Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է տրամադրվել պետական պահպանություն ՀՀ նախագահի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում: Այդ անձանց պահպանությունն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից սահմանած իրավասու պետական մարմինը»: Վ. Դալլաքյանի պնդմամբ, ՀՀ նախագահին նման լիազորություններ տալը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ նախագահի բոլոր լիազորությունները հստակ ամրագրված են Սահմանադրության 55-րդ հոդվածում. դրանք 17-ն են: «ՀՀ նախագահի՝ 17 կետերում նշված լիազորություններում որեւէ խոսք չկա այն մասին, թե նա իրավունք ունի կանոնակարգել եւ որոշել՝ ինչպես եւ ով պետք է ապահովի Հայաստանում գտնվող անձանց պետական պահպանությունը»,- նկատեց Վ. Դալլաքյանը: Նա հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագծում պահպանության ենթակա անձանց շրջանակն անսահմանափակ է եւ, թվարկված կոնկրետ գործունեությամբ զբաղվող գործիչներից բացի (հասարակական, քաղաքական եւ կրոնական), օրինագծում տեղ է գտել նաեւ «այլ անձանց» ձեւակերպումը:

Մի խոսքով, ըստ այդ փաստաթղթի, ստեղծվելիք ստորաբաժանման տեսադաշտից դուրս գտնվող որեւէ անձ ՀՀ-ում չի կարող լինել: Իսկ ինչ կարգով պետք է ստեղծվի եւ գործի այդ «մարմինը»: Ըստ օրինագծի 10-րդ հոդվածի, պետական պահպանություն իրականացնող լիազոր մարմինը լինելու է ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայություն, որի կառավարումն իրականացնելու է ՀՀ նախագահը, որն էլ կնշանակի եւ կազատի այդ մարմնի ղեկավարին, իսկ ընդհանուր ղեկավարումը իրականացնելու է ԱԱԾ տնօրենը:

10-րդ հոդվածի 9-րդ կետում բառացի նշված է. «Լիազոր մարմնի (ստեղծվելիք պահպանության ծառայության-խմբ.) կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաստատում է ՀՀ նախագահը»: Իսկ եթե հաշվի առնենք, որ օրինագծում ոչինչ նշված չէ այդ մարմնի գործունեության հրապարակայնության մասին եւ չէր էլ կարող լինել, քանի որ, հակառակ դեպքում, հնարավոր չի լինի ապահովել պահպանվող օբյեկտների անվտանգությունը, ուստի կրկին համոզվում ենք, որ փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանին կից անսահման կամ նրա կամքով պայմանավորված լիազորությունների շրջանակներ ունեցող մարմին ստեղծել:

Իսկ ի՞նչ իրավունքներով օժտված կլինի այդ մարմինը: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ նոր թիկնազորի լիազորությունների շրջանակն անսահմանափակ է, քանի որ օրինագծի համապատասխան 13-րդ հոդվածի 16 կետերն իրենց մեջ ներառում են իրավապահ մարմնի գործունեության ժամանակ հնարավոր բոլոր տեսակները. օպերատիվ-հետախուզություն, «փաստերի եւ իրադարձությունների» լուսանկարում, ձայնագրում ու նկարահանում, եւ այսպես շարունակ: Սակայն, ամենաարտառոցը 13-րդ հոդվածի 8-րդ կետն է, որտեղ ստեղծվելիք մարմնին իրավունք է տրվում. «Անարգել մուտք գործել բնակելի տարածքներ, շենքեր, շինություններ, հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտի անվտանգության համար»:

Վ. Դալլաքյանը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «լիազոր մարմնին» անարգել քաղաքացիների բնակարանները եւ մասնավոր ձեռնարկությունները մուտք գործելու իրավունք տվող վերը բերված դրույթում ոչինչ նշված չէ նման գործողություններն օրենքներով նախատեսված կարգով կազմակերպելու մասին, ինչն ուղղակի պարտադիր է, քանի որ Սահմանադրության 21-րդ հոդվածը միանշանակ սահմանում է ՀՀ-ում բնակարանների անձեռնմխելիության իրավունքը. արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը, խուզարկությունը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: «Իհարկե, նման ծառայությունների գործունեության բնույթն այնպիսին է, որ պահանջում է արագ արձագանքման գործողություններ, սակայն այդ ամենը պետք է արվի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում»,- նկատեց Վ. Դալլաքյանը:

Ի դեպ, մեր զրուցակցի պնդմամբ, օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ-ում քննարկելիս, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանին ինքն առաջարկել է քվեարկությունը հետաձգել՝ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը նախագծի հեղինակների (կառավարության) հետ կրկին քննարկելու նպատակով: Սակայն, կառավարության կողմից ԱԺ-ում օրինագիծը ներկայացրած արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ օրինագիծը, իրենց կարծիքով, Սահմանադրության հետ որեւէ հակասություն չունի, եւ այն դրվել է քվեարկության ու ընդունվել:

Օրինագծի՝ իշխանությունների եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի համար ունեցած կարեւորության ապացույցներից մեկն էլ հենց Տ. Մուկուչյանի կողմից նախագիծը ներկայացնելու հանգամանքն է: Փորձը ցույց է տալիս, որ որպես «մահակ» կիրառվելու հնարավորություններ ունեցող օրինագծերը, որպես կանոն, Տ. Մուկուչյանն է ներկայացնում ԱԺ: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ մտցրած հայտնի «ականջ քաշելու» մասին օրենքի նախագիծը նույնպես նա էր ներկայացնում: Նշենք նաեւ, որ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է դեռեւս 2000 թվականի հուլիսին:

Հ.Գ. Սույն օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հուլիսի մեկից: Իհարկե, մինչ այդ օրենքը պետք է վավերացվի:

Վահագն Հովակիմյան

Տպել
1487 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով