Կոռուպցիայում ներգրավված պաշտոնյան չպետք է հանգիստ քնի. գլխավոր դատախազ (տեսանյութ)

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության, ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց հակակոռուպցիոն 2-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի վերանայմանը:

- Պարոն Դավթյան, վարչապետը կառավարության նախավերջին նիստում ձեզ խնդրեց ուշադրություն դարձնել խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ընտանիքների անդամների բարձրաձայնած խնդիրներին: Դատախազությունն, իհարկե հայտարարեց, որ զինծառայողների գործերը պահանջել է: Այս պահին ո՞ր փուլում է գործընթացը, քանի՞ զինծառայողի գործ եք արդեն ստացել:

- Բոլոր գործերն էլ պահանջվել են, բոլոր գործերն էլ արդեն ուսումնասիրվել են եւ մեր ընթացիկ գրաֆիկով պայմանավորված՝ հանդիպումների, ընդունելությունների փուլն է իրականացվում: Ընդունելության են հրավիրվում ծնողները, նրանց հնարավորություն է տրվում ընդունելությանը մասնակցել իրենց ներկայացուցիչների հետ, իրենց փաստարկները ներկայացնել: Իմ գնահատմամբ, արդյունավետ է անցնում, մենք կունենանք նաեւ արդյունքներ այն մասով, որ արդեն իսկ վարույթը կասեցված քրեական գործը կվերսկսենք, կշարունակենք նախաքննությունը, որովհետեւ կարծում ենք, որ որոշակի գործողություններ հնարավոր է անել առանձին գործերով, որից հետո արդեն պարզ կլինի արդյունքը:

- Անձամբ հանդիպե՞լ եք ծնողների հետ:

- Իհարկե: Հանդիպել ենք ծնողներից Նանա Մուրադյանի հետ: Կարծում եմ՝ բավականին արդյունավետ ընդունելություն է իրականացվել, նաեւ ներկայացուցիչն է շատ ակտիվ եղել, իրենք ներկայացրել են փաստարկներ, մենք՝ մեր փաստարկները, որոշակի ընդհանուր հայտարար ունենք:

- Իհարկե, գործերը բազմահատոր են, բայց նոր երեւան եկած հանգամանքները հաշվի առնելով՝ ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

- Իմ վերաբերմունքը հետեւյալն է՝ օրենքով տրված բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել ու սպառել այս դեպքերով վերջնական գնահատական ունենալու համար, որպեսզի ե՛ւ ծնողի համար, ե՛ւ հանրության համար, որեւէ մեկի համար չմնա անպատասխան հարց:

- Նոր կառավարության գործունեության ընթացքում Երեւանի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետը ձերբակալվեց ԱԱԾ-ի կողմից: Ձեր կարծիքով, կոռուպցիան այդ օղակո՞ւմ է, թե՞ ավելի բարձր:

- Ես միայն այդ դեպքը չէի շեշտի: Վերջին երեք ամիսների ընթացքում բավականին լուրջ այդպիսի բացահայտումներ ենք ունեցել: Ի վերջո, հանրությանը քաջ հայտնի է, մենք ունեցանք դատավորի բացահայտում: Կալանքով ապահովվեց նրա քրեական պատասխանատվությունը, ներկայումս գործն ուղարկվել է դատարան: Մեր դիտարկմամբ, ըստ էությամբ, երեւույթը հետեւյալն է՝ որտեղ որ կա կոռուպցիոն դրսեւորում, մենք խնդիր ունենք բացահայտելու դա, մեղավոր հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու: Սրանով կապահովենք նաեւ լուրջ կանխարգելիչ արդյունք, նշանակություն, եւ ի վերջո, պետք է հասնենք այն հանրային գիտակցմանը նաեւ պաշտոնյաների շրջապատում, որ որեւէ պաշտոնյա, որը ներգրավվեց որեւէ կոռուպցիոն գործընթացի մեջ, նա չպետք է հանգիստ քնի:

- Դուք միշտ ասել եք, որ այս հարցում պետք է փաստական խոսել: Հասարակությունն ասում է՝ օլիգարխներ կան, պետական կառավարման ապարատում է հենց կոռուպցիան: Հասարակությունը կոնկրետ անուններ է տալիս, մամուլը գրեթե ամեն օր մի դեպքի մասին գրում է, բայց ձերբակալվում է մի դատավոր 1000 դոլար կաշառք վերցնելու պահին, ինչ-որ վարչության պետ, որը շինթույլտվություն է տվել: Այս խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Իհարկե, ես այն կարծիքին չեմ, թե մեր կոռուպցիոն երեւույթները միայն նրանք են, որոնք հնարավոր են բացահայտել: Իհարկե՝ կա կոռուպցիա, եւ սա գաղտնիք չէ ցանկացած պետությունում, երկրում: Կոռուպցիոն հանցագործություններն ունեն լատենտայնության բավականին բարձր մակարդակ եւ մեր խնդիրն է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցության արդյունքում հասնել այդ լատենտային իրավիճակի փոփոխման: Այսինքն՝ հասնել նրան, որ այդ երեւույթի վերաբերյալ իրազեկ ցանկացած, այդ թվում՝ քաղաքացին բարձրաձայնի, ինքը հետեւողական լինի, պահանջատեր լինի: Դրանով մեզ մեծապես կաջակցի, որպեսզի մենք հնարավորություն ունենաք բացահայտելու այդ դեպքը, տեղեկանալու դրա մասին, եւ բնականաբար, ապահովելու մեղադրանքի հիմնավորվածությունը, արդյունքում՝ արդարացի պատասխանատվությունը: Բոլորիս շահերից բխող է սա եւ պետք է բոլորս ուժերը համատեղենք այս հարցում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3988 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ