Վանաձորի քաղաքապետը փորձում է ավագանու նիստ գումարել այրված տնակների հարցով. կստացվի՞

Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը նախաձեռնում է ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ օրակարգում օրեր առաջ Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում առաջացած հրդեհն ու դրա հետեւանքով փողոցում մնացած 5 ընտանիքի խնդիրը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ մտադիր է 2016 թվականի քաղաքային բյուջեում փոփոխություն կատարել եւ համայնքի բյուջեից անօթեւան մնացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրել.

«Մտածում եմ, որ այլ տարբերակ չկա, որովհետեւ այդ մարդկանց պետք է ստաբիլ բնակմակերեսով ապահովել, եթե ոչ սեփական, ապա գոնե վարձավճարները հոգալ»,- ասաց նա: Ասլանյանի պարզաբանմամբ՝ համայնքային բյուջեի հավելյալ ծախսերը, եթե մեկ միլիոնից անցնում են, պետք է ավագանու որոշում լինի: «Համայնքի ղեկավարն ունի որոշակի գումարներ տնօրինելու գործառույթ, բայց եթե վերաբերում է բյուջեում փոփոխություն կատարելուն, պարտադիր պետք է ավագանու որոշում լինի, ու չեմ կարծում, որ պետք է քաղաքացիներին անօգնական թողնենք»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ ստացվում է շահարկում է պատահարը, որպեսզի ի վերջո կարողանա ավագանու նիստ գումարել, Ասլանյանը պատասխանեց. «Մեզ ընտրել են քաղաքի ժողովրդի խնդիրները լուծելու համար, դրա անունն ինչ ուզում եք դրեք: Արտակարգ իրավիճակ է, հրդեհ է եղել, մարդիկ դուրսն են մնացել: Ի՞նչ է նշանակում շահարկել, չի կարելի մարդկային ճակատագրերի վրա ինչ-որ բան կառուցել, մարդկանց ճակատագրերը դնել ավելի ցածր նժարի վրա եւ առաջնորդվել քաղաքական ամբիցիաներով»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման նիստի մասին դեռ տեղեկացված չէ. իրենց բոյկոտը ինչպես նախկինում՝ շարունակվում է, սակայն ավագանու իրենց խմբակցությունը կքննարկի վերոնշյալ  հարցը. «Ամեն դեպքում այդ հարցը մեկ մարդու որոշելիք չէ, դեռ պետք է հասկանալ արդյո՞ք փորձ չի այրված տնակների թիկունքում սեփական աթոռը պաշտպանել»:

Ի դեպ, ավագանու նիստի օրը դեռ նշանակված չէ:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում՝ ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ըստ ՏԻՄ օրենքի՝ 3 ամիս նիստ չհրավիրած ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ուստի մինչ հունվար նիստ չլինելու պարագայում Ասլանյանի հրաժարականի պահանջով դիմելու է Կառավարությանը:

Տպել
2940 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց