Անպայման Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն պետք է դանակահարած լիներ. Շահգալդյան

Կոտայքի մարզում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդին՝ 22-ամյա Տիգրանը: Վերջինս նաեւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռն է:

Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ոտքերի եւ նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դանակահարության մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Բայց այս անգամ խոսքը ոչ թե ավագ որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին է, այլ կրտսերի՝ Տրդատի: Տեղեկությունը, սակայն հերքեցին թե՛ Սուրիկ Խաչատրյանը, թե՛  Կովալենկո Շահգալդյանը՝ այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ: Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Տրդատն ու Տիգրանը մտերիմ ընկերներ են: Ինչ վերաբերում է նշված միջադեպին, ապա նա լրագրողներին ասել է, թե իր որդին այնտեղ չի եղել։ Այնինչ, դանակահարված տղայի քաղաքապետ հայրը մեր զրույցում ասաց, որ դանակահարության պահին որդին Տրդատի եւ մյուս ընկերների հետ է եղել: Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Շահգալդյան, նախ ձեր որդու առողջական վիճակը ինչպե՞ս է գնահատվում:

- Բժշկական կենտրոնից շուտ է դուրս գրվել, մնալու անհրաժեշտություն չկար: Լուրջ վնասվածք չկա, 2 կար է դրվել ոտքին: Հիմա իր վիճակը էնքանով է լավ, որ կարողանում է քայլել, իր սովորական կյանքով ապրում է: Իրավապահներն էլ ասում են՝ թեթեւ վնասվածք է:

- Դեպքի հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել:

- Դեռ պարզ չի, թե քանի հոգով են եղել, 4-5 հոգի են մոտավոր:

- Ո՞վ է դանակահարողը:

- Ես մինչեւ հիմա միայն անունը գիտեմ, Մարտիկ է (մականունը՝ Մռդո,-հեղ.): Մեզ մոտ նախկին ոստիկանապետ կար, իր քրոջ տղայի ընկերն է: Այլ ինֆորմացիա չունենք:

- Որտե՞ղ է հանդիպել ձեր տղային:

- Ինքը «Օջախ» ռեստորանում է եղել, պատահական տեսել է այնտեղ որդուս ու նրա ընկերներին, միացել է: Նա Տիգրանին չի ճանաչում, մյուսներին գիտի հեռակա:

- Այնուամենայնիվ, ի՞նչ պատճառով է նա դանակահարել ձեր որդուն, որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել:

- Մի մեծ բան էլ չի եղել: Ռեստորանից դուրս գալուց հետո Ֆուտբոլի ակադեմիայի ճանապարհին, Երեւան ուղեւորվելիս մեքենան արագ քշելու համար վիճաբանություն է տեղի ունեցել: Տղաս ու իր ընկերները եղել են իրենց մեքենայով, Մարտիկն ու իր ընկերները՝ իր: Մարտիկն արագ է վարել, նրան ասել են, որ դանդաղ քշի՝ չի լսել, կանգնեցրել են մեքենաները ու ծագել է վիճաբանությունը, որի ժամանակ էլ Մարտիկը դանակով երկու անգամ հարվածել է իմ տղայի ոտքին: Այլ բան չգիտեմ: Ես էդտեղից ճանաչում եմ միայն Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տրդատին, որը իմ տղայի մոտ ընկերն է:

- Մամուլում դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ձեր որդու դանակահարության մեջ կասկածվում է Տրդատ Խաչատրյանը: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ես ձեզ հավաստիացնում եմ, բացարձակապես նման բան չկա: Նախ, Տիգրանը չի (նկատի ունի Տրդատի ավագ եղբորը,-հեղ.) Տրդատն է, երկրորդն էլ՝ ես որ գնացի «Աբովյանի» բժշկական կենտրոն, իմ տղու հետ էնտեղ էր: Եթե Սուրիկ Խաչատրյանի որդին է, ուրեմն անպայման Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն պետք է դանակահարած լինի, եթե լիներ նման բան, բոլորն էլ կիմանային, թաքցնելու իմաստը ո՞րն է:

- Դուք բացառո՞ւմ եք իր մասնակցությունը դանակահարությանը:

- Բացարձակ նման բան չկա, իրենք այնքան մտերիմներ են, որ դրա մասին խոսելը անիմաստ է:

- Իր մասնակցության փաստը չի՞ կոծկվում:

- Կոծկելու իմաստը ո՞րն է:

- Դուք նշեցիք, որ ըստ իրավապահների՝ ձեր որդին թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա: Բողոքելո՞ւ եք:

- Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են...մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու:

- Բայց այդ մի հոգի ավելի մարդը ձեր որդուն մարմնական վնասվածք է պատճառել:

- Եթե այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր լինեին, ապա ընթացք կտրվեր: Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուց, որ այս ձեւով է ավարտվել, որդիս ողջ առողջ է, որեւէ խնդիր չկա:

- Այլ տուժածներ չկա՞ն:

- Իմ տղայի ընկերներից տուժածներ չկան: Ինչ վերաբերում է հակառակ կողմին՝ Մարտիկին, չգիտենք՝ ինքն ուր է, հեռախոսն անջատված է, իրավապահները զբաղվում են:

- Ձեր որդին, ընկերները եւ մյուս կողմը ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել:

- Դե, բնականաբար, եթե ռեստորանում են եղել, ուրեմն, որ ասեմ չեն օգտագործել, չեք հավատա:

- Հիմա գործն  ի՞նչ փուլում է: Ձեր որդին հարցաքննվե՞լ է:

- Որդուս վաղը հրավիրել են Նոր Նորքի ոստիկանություն:

- Տրդատի հետ հանդիպե՞լ եք, ինքը վնասվածքներ ունե՞ր:

- Ոչ, չունի, դեռ անհարմար դրության մեջ է հայտնվել, որ նման բաներ են գրել լրատվամիջոցները:

- Իսկ Սուրիկ Խաչատրյանի հետ դեպքից հետո հանդիպե՞լ եք:

- ՀՀԿ համագումարի ժամանակ հանդիպել ենք, ողջագուրվել ենք, որովհետեւ մենք գիտենք, որ նման բան չկա, ես չգիտեմ էլ՝ ինչ ձեւով ասեմ, որ դուք հավատաք, ազնիվ տղամարդու խոսք եմ ասում, ի՞նչ կա թաքցնելու կամ խաբելու:

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Այլ հարցերի ոստիկանությունից չպատասխանեցին:

Տպել
19128 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց