Թուրք լրագրողը պատմում է՝ ինչպես են Թուրքիայի դպրոցներում պատմություն սովորեցնում

Օրեր առաջ Երևանում՝ «Հոդված 3» ակումբում, բացվեց ազգությամբ թուրք ֆոտոլրագրող Ումութ Վեդաթի «Ո՞վ եմ ես» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված լուսանկարները պատմում եմ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության, ինչպես նաեւ հեղինակի՝ որպես քաղաքացիական ակտիվիստի, կայացման ուղու մասին: Նա տարիներ շարունակ պայքարում եւ բարձրաձայնում է Թուրքիայում խտրականության, մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Վեդաթը ծնունդով Ստամբուլից է, եւ ինչպես ինքն է նշում, դպրոցում ստիպված է եղել սովորել պատմությունը «պետության կողմից մշակված դասագրքերով»: «Սա մի մեխանիզմ է, որ պարտադրում է կամ մոռանալ ու վերացնել, կամ մերժել ու արհամարհել ճշմարտությունը», - մեզ հետ զրույցում հայտարարեց Ումութ Վեդաթը:

- Ումութ, բարի գալուստ Հայաստան: Ինչպե՞ս ձեզ մոտ ծագեց ցուցահանդես կազմակերպելու գաղափարը: Ի՞նչ կարող եք ասել Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:

- Այս գաղափարի վրա ես սկսել եմ աշխատել 2008 թ.-ից: Արդեն 2010 թ.-ից հավաքում էի տվյալների բազա այս ծրագրի իրականացման համար: Ես գնացի Արեւմտյան Հայաստան եւ սկսեցի հենց այնտեղ հավաքել այդ տվյալները: Կարծում եմ` հայկական մշակութային ժառանգության մասին պատմել պետք է, այն քարտեզագրել` եւս, քանի որ տասը տարի հետո այդ ժառանգությունից ոչինչ չի մնա: Հատկապաես սիրիական պատերազմից հետո… Թուրքական կառավարությունը սկսեց օգտագործել այդ պատերազմը որպես «հնարավորություն» վերացնելու այն ամենը, ինչ մնացել է հայկական մշակութային ժառանգությունից: Հավաքված տվյալների հիման վրա ես այցելեցի բոլոր այն վայրերը, որտեղ մի բան պահպանվել էր այդ ժառանությունից. նկատի ունեմ շինությունները: Գնում էի բոլոր այդ վայրերը եւ տեսալուսանկարահանում էի: Այդ տվյալների ամփոփման հիմնա վրա էլ ցուցահանդես կազմակերպեցի Ստամբուլում: Երեւանի ցուցահանդեսը յուրօրինակ է այնքանով, որ ես փորձում եմ նաեւ անդրադառնալ Թուրքիայի կրթական համակարգի խնդրին, այն հակասությանը, որը գոյություն ունի ճշմատրության եւ թուրքական կթական համակարգի մատուցած իրականության մեջ: Իմ գործունեության արդյունքներն այս ուղղությամբ կամփոփվեն ֆիլմում:

- Ձեր ֆիլմը փաստա-վավերագրակա՞ն է լինելու, եթե այո, ապա ե՞րբ եք նախատեսում սկսել այն նկարահանել եւ ավարտել:

- Ամենայն հավանականությամբ ֆիլմն ավարտին կհասցվի 2018 թ.-ին: Այն կունենա փաստա-վավերագրական մաս, ինչպես նաեւ կլինի գեղարվեստական մաս: Ֆիլմը հիմնականում կարտահայտի իմ կյանքը, ցույց կտա, թե ով եմ ես: Սա նաեւ իմ կյանքի պատմությունն է: Արդեն վեց տարի է՝ ես հավաքում եմ հայկական մշակութային ժառանգության մասին տվյալների բազա:

- Դուք Թուրքիայի հասարակությունում եւ այդ երկրի կրթական համակարգում ձեւավորված մարդ եք, ով, ինչպես դուք եք նշում, բախվել է իրականությանը՝  իրական պատմությանը: Ի՞նչ փոխվեց ձեր մեջ, երբ տեղեկացաք պատմության այլ էջերին, իրականության մյուս կողմին: 

- Երբ ես իմացա ճշմարտությունը նույն ցեղասպանության իրողության մասին, սկզբում մի իրավիճակ էր, երբ ես բախվում էի դատարկությանը: Հասկացա, որ այն, ինչ իմացել եմ դպրոցում, այն ինչ ինձ հրամցվել է որպես պատմություն, ճշմարտությունը չէ: Ես կարիք ունեի այդ դատարկությունը լցնել նոր ինֆորմացիայով: Հայաստան գալով՝ ես առաջին անգամ հանդիպեցի ցեղասպանությունը վերապրած ընտանիքների սերունդների հետ, որոնց հետ հաղորդակցության ժամանակ առաջին անգամ բախվեցի էմոցիաների, որոնք նախկինում երբեք չէի ունեցել: Ի դեպ, սա ութերորդ անգամն է, որ գալիս եմ Հայաստան: Նույն էմոցիաների հիմքի վրա էլ, ես զգացի պատասխանատվություն: Որպես արվեստի ոլորտի մարդ համարում եմ, որ եթե ես դա չանեմ, երբեւէ ազատ չեմ լինի: Սա առաջին հերթին ինձ համար պատասխանատվություն է: Պատասխանատվություն է մի մարդու համար, ով ծնվել է Թուրքիայում եւ ժառանգել է ցեղասպանությունը որպես տեղի ունեցած իրողություն:

- Թուրքիայի հասարակությունը, հատկապես երիտասարդությունը որքանո՞վ է հետաքրքրված պատմության, այսպես ասած, «մութ էջերով»: Ամեն դեպքում այժմ կա համացանց, որ հնարավորություն է տալիս այս ամենի մասին ունենալ լայնածավալ տեղեկատվության տարբեր աղբյուրներ:

- Թուրքական ներկա կրթական համակարգում այնպես է, որ ցեղասպանության մասին ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չի հայտնվում: Այդ մասին ընդհանարապես չի խոսվում: Ուղղակի լռություն է, այսինքն՝ ճշմարտության մասին ոչ մի խոսք չկա: Խնդիրը շատ անհատական է: Անհատը կարող է այն, ինչ սովորել է, հարցականի տակ դնել կամ չանել դա: Այս պարագայում, եթե Թուրքիայում բնակվող շարքային երիտասարդին հարցնես՝ եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, նա, ամենայն հավանականությամբ, կասի «ոչ», քանի որ չունի տեղեկատվություն: Մյուս կողմից, այս հարցով դու նրան դնում ես մի իրավիճակի մեջ, երբ անվանում ես նրա նախնիներին մարդասպաններ, եւ այս հոգեբանական ծանր իրավիճակում նա կընտրի ամենահեշտ պատասխանը՝ ասելով «ոչ, նման բան չի եղել»:

- Հատկապես հուլիսյան չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսվել է բռնաճնշումների նոր ալիք: Ի՞նչ վիճակում են հայտնվել ազգային փոխրամասնությունները, հատկապես Թուրքիայում ապրող հայերը:

- Ներկայիս Թուրքիայի քաղաքականությունն ուղղված չէ փոքրամասնությունների դեմ: Այլ ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր դեմ են դուրս գալիս իշխանություններին, պետությանը՝ անկախ նրանից` ով է մեծամասնության, ով փոքրամասնության ներկայացուցիչ: Ինչ վերաբերում է հայերին, ապա Պոլսո թեմի առաջնորդի մի քանի ամիս առաջ հրապարակած հռչակագիրը շատ քննադատվեց, սակայն ամենայն հավանակությամբ թուքական պետության կողմից հայերի նկատմամբ ավելի մեծ ճնշում կլիներ, եթե այդ հռչակագիրը չլիներ: Մի պետության մեջ, որտեղ ակտիվորեն տեղի է ունենում ասիմիլյացիայի քաղաքականություն, ամենայն հավանականությամբ, ազգային փոքրամասնությունները հաճախ ստիպված են նման քայլերի գնալ անվտանգության եւ ինքնության պահմանման խնդիրներից դրդված: Հիշենք, 1974 թ.-ի Կիպրոսի հետ կապված իրադարձությունները, երբ որոշ հայեր Թուրքիայում ծաղիկներ էին դնում Աթաթյուրքի արձանի դիմաց եւ պաշտպանում էին թուրքական կառավարությանը: Այսինքն՝ նույն պատրիարքի հայտարարությունը կամ 1974 թ.-ի ակցիան կարող է լինել ուղղակի գոյատեւման միջոց՝ այդ պահին պետությանն ինչ-որ մի բան տալու ձեւով:

- Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ներսում այժմ տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպիսի՞ փոփոխությունների փուլում է գտնվում Թուրքիան:

- Ձերբակալություններն ու ճնշումները շարունակվում են: Մարդկանց ձերբակալում են եւ պահում անազատության մեջ ու անգամ ամիսներով նրանց մոտ կարող են չթողնել փաստաբանների: Իշխանություները երկարացրեցին արտակարգ դրության ժամկետը, ինչը եւ հնարավորություն է տալիս նման գործողություններ իրականացնել: Գիտեք, մինչ Էդրողանի իշխանության գալը, Թուրքիայի հասարակության մի մասը պայքարում էր «քեմալիզմի» դեմ: Թվում էր, թե Էրդողանի իշխանության գալով Թուրքիան կազատվի «քեմալիզմից»: Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը, «քեմալիզմին» ավելացավ «էրդողանիզմը»: Եթե նախկինում թուրքական պետությունը հիմնվում էր թուրք ինքնության վրա, այժմ թուրք ինքնությանն ավելացվեց նաեւ կրոնական երանգ, այն է՝ սունի մահեմդական լինելու հանգամանքը: Սա ավելի է նեղացնում թուրքերի ինքնությունը: Այժմ սունի ինքնությունը համարվում է ամենաառաջնայինը: Եթե անգամ դու քուրդ ես եւ ունես սունի ինքնություն, ապա դու համարվում ես պետության համար լավ քաղաքացի: Նախկինում առաջնային էր համարվում թուրք լինելու հանգամանքը:

Տպել
69528 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին