Գազալցակայանների՝ ՀՀԿ-ականացված աշխատողները վաղվա համագումարին չեն լինի. լուսանկարներ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում խրախճանք է առաջացրել տեղեկությունը, թե 1 օրում 7 հազար քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել:

«Մեկ ազգ-մեկ ԱԳԼՃԿ», «Հանրապետականների քայլարշավ», «Հանրապետականների քանակը գերազանցեց ընտրողների թվին»... նման գրառումներ են անում ֆեյսբուքյան օգտատերերը:

Այդ մասին Armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանի հետ.

Պարոն Սահակյան, ինչպե՞ս է ստացվել, որ երեկվանից մինչ այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մոտ 7000 դիմում է կուսակցությունը ստացել:

-Դե նորմալ է, ի՞նչն է տարօրինակ:

-Տարօրինակ չէ՞, որ իշխող ուժից այդքան դժգոհություն կա, սակայն կուսակցությունում դիմումների տեղատարափ է:

-Դժգոհություն կա ցանկացած իշխող քաղաքական ուժից, եթե մարդ որեւէ բան չի անում, միայն այդ ժամանակ կարող են դժգոհություններ չլինել: Էնպես որ՝ եկեք գնահատականներից զերծ մնանք:

-Ասում են՝ ՀՀԿ-ակաների թիվն արդեն գերազանցեց ՀՀ ընտրողների թվին:

Չգիտեմ՝ ով է նման հաշվարկ անում:

-Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցե՞լն էր պատճառը, որ անդամակցության նման հոսք սկսվեց:

-Մեր շարքերն անընդհատ համալրվում են, օրինակ Սպիտակի շրջանում կան մարդիկ, որոնք ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրել են, կամ մենք ենք հեռացրել, մարդիկ կան, որ նոր են անդամակցում: Ցանկացած կուսակցությունում ընդհանուր բնույթ է կրում, օրինակ՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը դուրս եկավ կուսակցությունից: Ցանկացած քաղաքական ուժ, որպես կենդանի օրգանիզմ, համալրվում է կամ մաքրման աշխատանքներ են իրականացվում, այնպես որ մի զարմացեք:

-Գրառում կար նաեւ գազալցակայանների աշխատողների` ամբողջական կազմով դիմում գրելու մասին, նման տեղեկություն ունե՞ք, ինչպե՞ս է ստացվել, որ բոլորով որոշել են անդամագրվել:

-Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում:

-Իսկ իրենք վաղվա համագումարին կլինե՞ն:

-Համագումարի ժամանակ լինում են պատվիրակներ յուրաքանչյուր շրջանային խորհրդից եւ ըստ անդամների, օրինակ Սպիտակի շրջանային խորհրդից 15 պատվիրակ է ընտրվել, այնպես որ յուրաքանչյուր անդամ չի կարող համագումարին  մասնակցել:

-Պարոն Սահակյան, այսօր մեր խմբագրություն էին զանգահարել Գազպրոմ Արմենիայի մի շարք աշխատակիցներ ու ասում էին, որ իրենց պարտադրում են անդամակցել ՀՀԿ-ին, ի՞նչ կարող եք ասել այս մասին:

-Պարտադրաբար որեւէ բան չի լինում:

ՀԳ. Հիշեցնենք, որ վաղն առավոտյան սպասվում է ՀՀԿ համագումարը, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, կդառնա կուսակցության փոխնախագահ:

Տպել
3333 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց