Արցախը պիտի արձագանքի տարածքների հանձնման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը. Արա Պապյան

Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի մի շատ կարեւոր հատված դուրս էր մնացել լրատվամիջոցների եւ հասարակության ուշադրությունից: Հավանաբար հարցազրույցը սկզբում հրապարակվել էր կիսատ, հետո նաեւ այս հատվածը:

Այն շրջանառության մեջ դրվեց երեկ՝ հարցազրույցից շուրջ մեկ շաբաթ անց եւ միանգամից բուռն քննարկումների տեղիք տվեց համացանցում: Խոսքն այն մասին է, որ զրույցի այդ հատվածում Սերժ Սարգսյանը բացեիբաց խոստովանում է, որ ԼՂ հարցի կարգավորման սեղանին կա 7 շրջանները հանձնելու խնդիր:

«2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ բանակցություններ անցկացրինք եւ ստորագրեցինք միակ փաստաթուղթը, որը վերջին 25 տարվա ընթացքում ստորագրվել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Մենք հանդիպեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, որի համարձայն Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով: Դրանից հետո բանակցությունները շարունակվեցին եւ մենք մի քանի անգամ արդեն մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որտեղ այդ երեք սկզբունքները արտահայտված էին: Այսինքն հայկական կողմը, հայկական կողմերը՝ Հայաստանն ու Ղարաբաղը ազատում են բոլոր տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են: 7 ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները եւ հեռանում: Դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Այո՞»,- ասում է Սարգսյանն ու հաջորդիվ խոսում նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին:

Կիսելյովը ճշտող հարց է տալիս՝ պատրա՞ստ եք վերադառնալ այդ փաստաթղթին հիմա եւ այն համարել գործող:

«Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների շրջանակներում գնալ Ղարաբաղի հարցի կարգավորման»,- պատասխանում է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեռ ամառվանից հասարակության եւ քաղաքական գործիչների շրջանում անհանգստություն կար այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի ՀՀ իշխանությունները պատրաստ են հող հանձնել Ադրբեջանին: Այդ հողի վրա էր, որ նախաձեռնվեց «Սասնա ծռեր» շարժումը: Մի խումբ գործիչներ էլ ստեղծեցին տարածքների հանձնմանը դեմ ուղղված «Շուշի» հռչակագիր եւ ստորագրահավաք նախաձեռնեցին: Նրանց թվում էր նաեւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը.

- Պարոն Պապյան, բավական ժամանակ հերքվում էր, որ տարածքները հանձնելու խնդիր կա, հիմա ուղիղ խոսվում է այդ մասին: Ըստ ձեզ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը սկսել տարածքները հանձնելու մասին այսքան բացեիբաց խոսել:

- Երբ որ մենք խոսում էինք այն մասին, որ Սերժ Սարգսյանը տարածքները հանձնելու նպատակ ունի, նկատի ունեինք Կազանյան փաստաթուղթը, որի առաջին կետում այդ մասին էր խոսվում: Հիմա Սերժ Սարգսյանը ինքը հերթական անգամ վերահաստատեց: Ինչո՞ւ հիմա: Ես կարծում եմ, որ ռուսական հեռուստատեսությանը բացահայտ չէր կարող ասել, որ նման բան չկա: Ի վերջո պետք է նայեին մարդիկ, ովքեր որ տեղյակ էին, որ կա: Ես ինքս չեմ համեմատել տարբեր տեսագրությունները, բայց ասում են, որ երկու տեսագրություն կա՝ ոչ ամբողջական եւ ամբողջական: Ոչ ամբողջականի մեջ ինչ-որ բաներ հանված է: Հիմա հրապարակելով փորձում են հասարակությանը վարժեցնել. հասարակությունը դարձել է ավելի անտարբեր, հոգնել է, կոտրվել եւ հիմա հարմար է ասել՝ հողերը տալու ենք, տալու ենք: Ի վերջո հասարակությունը ոչ միայն անտարբեր է, այլեւ չի հավատում, ասում է՝ խոսակցություն է, չի իրականանա: Հետո ամենակարեւոր հարցը չկա այստեղ՝ Հայաստանի ԵՏՄ մտնելը: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ մենք դրանով Ղարաբաղը դնում ենք հարվածի տակ, որովհետեւ մեր հարցը լուծելուց հետո Ռուսաստանը պիտի Ադրբեջանին փորձի մտցնել ԵՏՄ: Միակ խայծը, որով դա կկարողանա անել՝ Ղարաբաղն է: Հիմա ՌԴ-ն իրականացնում է այդ քաղաքականությունը՝ Ադրբեջանին գայթակղել դեպի ԵՏՄ, եւ Սերժ Սարգսյանն էլ օգնում է դա անելու:

- Զարմանալի չէ՞, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ պատրաստ է այդ փաստաթուղթը գործող համարել:

- Ինձ ավելի շատ զարմացնում է իշխանության տարբեր ներկայացուցիչների լռությունը, որոնք իրենց ճղում էին, թե նման բան չկա: Զարմանում եմ նաեւ, թե ինչու Ղարաբաղի իշխանությունները ձայն չեն հանում: Մշտապես ասում էին՝ չէ, չէ, տարածքները հանձնելու հարց չկա: Դե թող հիմա էլ ասեն, որ չեն հանձնելու, որ դա Սերժ Սարգսյանի անձնական դիրքորոշումն է:

- Բայց հարցազրույցում նշվում է, որ հայկական երկու պետություններն էլ համաձայն են եղել:

- Դրա համար կամ պիտի հաստատեն կամ օտարեն: Որովհետեւ երբ Սերժ Սարգսյանը ասում է, որ տալու ենք, իսկ ձայն չեն հանում, ես սկսում եմ մտածել, որ չտալու մասին հայտարարությունները ազնիվ չեն եղել:

- Պարոն Պապյան, ադեկվատ լինելու դեպքում եւ հանրությունը եւ Ղարաբաղի իշխանությունները ինչպե՞ս պետք է արձագանքեին Սարգսյանի այս հայտարարությանը:

- Նվազագույն ձեւը նմանատիպ հարցազրույցներն են, հայտարարությունները: Ամեն մեկն ինչ-որ ձեւով իր տեսակետը պետք է հայտնի: Մարդիկ կան, որ աշխատավարձ են ստանում քղաքականությամբ զբաղվելու համար, ինչպես օրինակ պատգամավորները: Իրենք պետք է ասեն, որ համաձայն են կամ համաձայն չեն:

- Իսկ հասարակությո՞ւնը:

- Հասարակությունը նախ պետք է իրազեկ լիներ: Վստահեցնում եմ ձեզ, որ մեծ մասը տեղյակ էլ չեն այդ հայտարարության մասին եւ բնական է: Այդ մարդիկ իրենց ծանր առօրյան ունեն եւ ապրում են: Ես սկսել եմ վերջերս մտածել, որ այս ծայրահեղ աղքատության մեջ պահելը հատուկ քաղաքականություն է, որ ժողովուրդը չհասցնի գլուխը բարձրացնել իր առօրյա հոգսերից, զբաղվել հայրենիքի ճակատագրով: Չնայած մտածում եմ, որ երբ ժամանակը գա, ժողովուրդը դուրս կգա փողոց, որովհետեւ էլի իր զավակներն են գնալու եւ զոհվելու այդ հայրենիքի համար:

 

Տպել
13636 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց