Ռաբիսից մինչեւ Շպռօտ եւ հակառակը. կիսամե՞րկ, թե՞ տարազով` նույն հաշիվն է

25/11/2016 schedule10:47

Վերջերս երկու մշակութային իրադարձություն ցնցեց հանդիսատեսին եւ ունկնդրին: «Շանթ» հ/ը-ով հեռարձակվող «X-Factor 4» երաժշտական նախագծի մասնակիցներից Դրախտիկ գյուղից 17-ամյա Եղիշե Աղաջանյանի ելույթի ընթացքում Ժյուրիի անդամների պահվածքը դուր չեկավ շատ շատերին: Մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան, քննարկվում էր, թե կարելի՞ էր արդյոք այդ կերպ վարվել ապագա հայ զինվորի հետ:

Ժյուրիի անդամներն ընդամենն արձագանքեցին Եղիշեի ուրույն պահվածքին: Նա, մեղմ ասած, շատ լարված էր, ու ժյուրին ակնհայտորեն փորձում էր մթնոլորտը թեթեւացնել: 17-ամյա երիտասարդի կատարումը իրականում հեռու էր նույնիսկ միջին մակարդակից, եւ ժյուրիի անդամները որեւէ բան չասացին, որը կխոցեր նրա ինքնագնահատականը: Բայց կապ չունի, մոտ մեկ շաբաթ հարցը չէր իջնում մամուլի եւ սոցիալական ցանցերի էջերից: Ով ինչ հին քեն ուներ Գարիկի, Անդրեի, Էրիկի հանդեպ, վրեժխնդիր եղավ: Նրանց վիրավորեցին, ծաղրեցին, կիսամերկ նկարներ տարածեցին, ինչ ասես գրեցին:

Նոր նոր էր հանդարտվում իրավիճակը, երբ տեղի ունեցավ Շպռօտի նոր տեսահոլովակի պրեմիերան`«Կտրիճ Դավո» երգի հիման վրա: Եվ ամեն ինչ սկսվեց նորից` հայ աղջիկ, հայ զինվոր, հայ զինվորի ապագա մայր, բաց կրծքեր, երկար ոտքեր, լողազգեստ: Շպռօտի տեսահոլովակի դեպքում աղմուկը սահմանափակվեց միայն սոցիալական ցանցերում: Մամուլը նման ցածր թեմաների չի անդրադառնում: Իսկ երաժշտական քննադատները դինոզավրերի նման անհետացած երեւույթ են մեր երկրում: Անհիշելի ժամանակներից նոր երգերը, տեսահոլովակները որեւէ մեկը մասնագիտորեն չի վերլուծում ու քննադատում: Նույնը վերաբերվում է նաեւ թատրոնին, կինոյին, օպերային, գրականությանը:

Ու քանի որ մասնագետները լռում են, իսկ մասսաները կարծիք լսելու կարիք ունեն, ի հայտ են գալիս առանձին խմբեր, անհատներ, ովքեր այս կամ այն երգը գնահատում են իրենց գիտելիքների եւ սուբյեկտիվ ճաշակի սահմաններում: Առաջացել է մշտապես ակտիվ, հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր երեւույթներին արձագանքող մարդկանց մի մեծ բանակ, որը մամուլով եւ սոցցանցերով կարող է կոնկրետ վերաբերմունք ձեւավորել ցանկացած հարցի նկատմամբ: Բայց այս քննադատների բանակը այնքան էլ կողմնորոշված չէ եւ ոնց որ թե ինքն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում:

Սեպտեմբերին, նոր եթերաշրջանում Հանրային հեռուստաընկերությունը գովազդում էր «Ամենակարող երգիչ» նախագիծը, եւ գովազդի ժամանակ հնչում էր ռաբիս երաժշտություն: Մի այնպիսի հայբուդուր բարձրացավ, որ հարցը քննարկվեց երկրի առաջին դեմքի մակարդակով, սրբագրումներ մտցվեցին նախագծի մեջ` ռաբիս երգերը թերեւս կամ բացառվեցին, կամ մինիմումի հասցվեցին: Պարզվեց՝ ռաբիսը մեր քննադատների բանակի քիմքին հաճելի չէ:

Հիմա Շպռօտը երգ է ներկայացնում ֆոլք կամ փոփ ժանրում (ճիշտ ժանրը մասնագետները կհուշեին, եթե պահպանված լինեին), ու պարզվում է, որ այս ժանրն էլ քննադատների բանակի քիմքով չէ: Նույնիսկ տեսահոլովակի մեջ պարող կիսամերկ աղջիկները չփրկեցին Շպռօտին, որովհետեւ դրանք էլ ապականում են նամուսով հայուհիների ինստիտուտը:

Հայկական տարազներով Սիրուշոյի նոր տեսահոլովակները նույնպես քննադատների սրտով չեն: Դրանք ավելի շատ լուսանցքում են մնում, որովհետեւ Սիրուշոն Քոչարյանի հարսն է եւ սրանով ամեն ինչ ասված է: Ընդ որում, Սիրուշոն կարծես միակ ստեղծագործողն է, որ իր երգերով փորձում է արձագանքել տվյալ ժամանակաշրջանի կյանքին:

Հայկական ռեգիի`«Ռեինկառնացիայի» հաջողության ուղին ավարտվեց Հյուսիսային պողոտայի նկուղային ակումբում: Օպերայի ու ֆիլհարմոնիկի համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Ռոք խմբերի անշլագներից էլ լուրեր չկան: Ջազմենները, հեղինակային կատարողները, էստրադային կատարողները, մյուս բոլորը նույնպես ծվարել են տարբեր ակումբներում: Այդպես ավելի ապահով է: Որովհետեւ, եթե որեւէ մեկը փորձում է պադվալից դուրս թփրտալ՝ կազմակերպված ձեւով տրորում են, ինչպես` Շպռօտին: Կամ, լավագույն դեպքում արհամարհում են, ինչպես Սիրուշոյին:

Ու ստացվում է, որ  մշակութային-երաժշտական միակ իրադարձությունը, որի շուրջ քիչ թե շատ բովանդակային քննարկում է տեղի ունենում «Եվրատեսիլի» երգն է, այն էլ տարին մեկ է լինում:                                                 

Տպել
6169 դիտում

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

Եթե նախարարի հետ ուսանողների հանդիպում ծրագրվի, ուսանողները նրան կսպասեն ԵՊՀ-ում. դասախոսների ընդունելությունից դժգոհ են

Ժամերի փոփոխությունը հնարավորություն կտա օգտագործելով բնական լույսը՝ խնայել հոսանք եւ ոչ միայն. Ալեն Սիմոնյան

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 15 այլ երկրների շարքում կմրցի Եվրո 2020-ի ուղեգրերի համար. ՀՀ-ն վաղուց պայքարից դուրս է

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը որոշել է մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին

ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին

Զոդի ողբերգական վթարի գործով պիկապի արագությունը չի պարզվել. տուժողի իրավահաջորդ

Վարչապետի հայտարարությունը Իտալիայի վարչապետի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ (տեսանյութ)