«Մշակվում է ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ». Լեւոն Մկրտչյան

Առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ` ավելի բարձր կարգավիճակ: Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն:

Իհարկե, խոսվում է այլ օտար լեզուների դեպքում եւս նման քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտության ու մտադրության մասին, բայց դա առայժմ հետագայի հարց է: Այս մասին պարզ դարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ մեր զրույցում, որը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն նախարար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկը օրերս հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

- Մենք հիմա մշակում ենք ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը: Կմշակենք նաեւ ֆրանսերենի, անգլերենի եւ գերմաներենի զարգացման հայեցակարգերը, որովհետեւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է գիտակրթական տարածք համարվել, քաղաքացիները պիտի ազատ տիրապետեն օտար լեզուներին: Բայց Հայաստանի Հանրապետությունում հստակ գործում է մեր օրենքը, որով Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Եվ այդ օրենքը, իմ խորին համոզմամբ, փոփոխման ենթակա չէ, այն մեր անկախության ժամանակվա ձեռքբերումներից է: Բայց ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ռուսաց եւ մյուս օտար լեզուներով խորացված ուսուցում ապահովենք հատկապես մասնագիտական մակարդակով: Հայաստանի քաղաքացիները պիտի ազատ կարողանան խոսել ռուսերենով եւ առնվազն մեկ եվրոպական օտար լեզվով:

- Իսկ զարգացման հայեցակարգն ի՞նչ է ենթադրում. դպրոցներում դասաժամերը կավելացվե՞ն, թե ինչ կլինի:

- Օրինակ, ես ինքս ավարտել եմ Չարենցի անվան դպրոցը, որը խորացված անգլերեն թեքումով դպրոց էր: Մենք մեր առարկայախումբը անցնում էինք հայերենով, բայց անգլերենով անցնում էինք անգլիական եւ ամերիկյան գրականություն, Անգլիայի աշխարհագրություն, որը միանշանակ հնարավորություն էր տալիս ավելի խորացված հասկանալ տվյալ լեզուն: Հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք կունենանք ընդհանուր լեզվական կոնցեպցիա, որը պիտի զարգացնի եւ ուշադրություն դարձնի օտար լեզուներին, նախ եւ առաջ ռուսերենին եւ մեկ եվրոպական լեզվի: Դպրոցներ ունենք, որոնք թեքումով են, եւ հատուկ պետք է ուշադրություն դարձնենք ֆրանսերենի եւ գերմաներենի որակին, որովհետեւ, ցավոք սրտի, կորցնում ենք այդ լեզուները: Դեռ ֆրանսերենը ապահովվում է, որովհետեւ կա ֆրանսիական համալսարանը, իսկ գերմաներենի գլխին մեծ վտանգ է կախված: Այսինքն` մենք հատուկ օտար լեզուների կոնցեպցիան պիտի մշակենք եւ շատ արագ ներդնենք, որպեսզի կարողանանք որակ ապահովել: Փայլուն երեխաները շրջաններից գալիս են, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետ, բացի հայերենից ուրիշ ոչ մի լեզվով չեն կարողանում կարդալ, եւ այլեւս նրանց համար շանսը վերջանում է մասնագետ դառնալու: Այսինքն` այս իմաստով ամեն ինչ անելու ենք, որ այդ լեզուները իսկապես որակով դասավանդվեն: Եվ կլինեն խորացված թեքումով դպրոցներ, որտեղ կլինի այդ առարկայախումբը` գրականություն, տվյալ երկրի աշխարհագրություն, բայց մայր սուբստանցիաները Հայաստանի Հանրապետությունում դասավանդվելու են հայերեն, այսինքն` մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա:

- Իսկ հնարավո՞ր է մեկ էլ պարզվի, որ ռուսերենը գերակշռում է այլ օտար լեզուների մեջ:

- Տեսեք ինչ է խնդիրը. ռուսերենի դաշտը ավելի բարենպաստ է, որովհետեւ մեր ժողովուրդը իր մտածողությամբ, հետխորհրդային համակարգով ռուսերենն ավելի  հեշտ է ընկալում, քան անգլերենը, եւ եթե մենք կարողանանք դպրոցներում ունենալ ասենք անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի նույն չափով տարածվածություն, ինչքան ռուսերենի, շատ հիանալի կլինի: Բայց, ցավոք սրտի, մենք այդ մասնագիտական դաշտը, գրականության առկայությունը, մենթալիտետի պահը չունենք: Դուք հաշվի առեք` ինչ բնակչություն է ապրում Ռուսաստանում, մեզ ռուսական հեռուստածրագրերը ավելի մատչելի են, այսիքն` ռուսերենի ավելի մեծ տարածվածություն կա, եւ մենք նաեւ ռուսերենի կարիքը ունենք, որովհետեւ մենք գտնվում ենք մեկ եվրասիական տարածաշրջանում, որտեղ միջհաղորդակցային լեզուն ռուսերենն է: Այսինքն` մեր պաշտոնական գրագրության մեջ դա մեծ ծավալ ունի: Բնական է, որ ռուսերենը պիտի որոշակի տեղ ունենա մեր համակարգում:

- Ստացվում է՝ ռուսերենի հետ կապված այս նախաձեռնությունը Ռուսաստանից է գալիս ու ինչ-որ տեղ էլ դա պարտադրանք է:

- Ոչ, առաջին անգամ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը իմ ժամանակ է եղել: 1998 թվականին ենք ընդունել: Դա մեզ անհրաժեշտ է: Այսինքն` օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է հայ ժողովրդին, եթե ինքն ուզում է Հայաստանը չդիտել ընդամենը որպես կցորդ երկիր, այլ ուզում է դիտել իբրեւ գիտակրթական տարածք: Չի կարող փոքր ժողովուրդը միայն իր մայր լեզվով մտնել մեծ խնդիրների լուծման բեռի տակ: Բայց Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ այն ձեռքբերումները, որը մենք ունենք, հայոց լեզվի պահպանման իմաստով ե՛ւ օրենսդրական, ե՛ւ առարկայական, իսկապես անձեռնմխելի են: Այսինքն` երկու հարթություն իրար հետ չի կարելի խառնել:

Հ.Գ. Տպավորություն է, որ Ռուսաստանը խոսում է նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, որպեսզի դրանից փոքր արտոնություններն արդեն տվյալ հասարակություններն ընկալեն որպես հաջողություն ու ձեռքբերում` առանց դրանց ցավագին արձագանք տալու:

Տպել
13896 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ