Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում 4 թիմ դեռ չեն պարտվել

Եվրոպական ֆուտբոլային առաջատար երկրների՝ Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնություններում կայացել են 11-13 տուրեր, եւ ընդամենը 4 թիմեր են առայժմ ընթանում առանց պարտությունների: Որքան էլ տարօրինակ է, առանց պարտության ընթացող այդ թիմերից «Տոտենհեմը» եւ «Հոֆենհայմը» համապատասխանաբար Անգլիայի եւ Գերմանիայի առաջնություններում զբաղեցնում են 5-րդ տեղերը, իսկ ահա մյուս 2-ը միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակները: Այս թիմերի շարքում է Մադրիդի «Ռեալը»:

29 խաղ՝ այսպիսին է Զինեդին Զիդանի գլխավորությամբ հանդես եկող «Արքայական» ակումբի առանց պարտությունների շարքը: Բայց սա դեռ ռեկորդային ցուցանիշ չէ. լավագույն արդյունքին մադրիդյան թիմը հասել է 30 տարի առաջ, երբ հոլանդացի մասնագետ Լեո Բենհակերի գլխավորությամբ անցկացրել է առանց պարտության 34 խաղերից բաղկացած շարք: Շաբաթ օրը «Ռեալը» հաղթանակի հասավ մադրիդյան դերբիում՝ «Ատլետիկոյին» հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով: Ընդ որում, այս դերբին պատմության մեջ մտավ առաջին հերթին որպես «Ատլետիկոյի» «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած վերջին մադրիդյան դերբին առնվազն Իսպանիայի առաջնության շրջանակներում:

Մրցաշրջանի ավարտից հետո այս ստադիոնը քանդվելու է, եւ «Ատլետիկոն» տեղափոխվելու է շատ ավելի մեծ եւ հարմարավետ ստադիոն: Բնականաբար, Մադրիդի այն հատվածը, որը երկրպագում էր «Ատլետիկոյին», տենչում էր վերջին դերբիում տեսնել իրենց թիմի հաղթանակը, բայց ամեն ինչ «փչացրեց» Զիդանը եւ իր ֆուտբոլիստները: Կրիշտիանու Ռոնալդուի 3 գոլերը «Ռեալին» հաղթանակ ապահովեցին, իսկ խաղից հետո Զիդանը հայտարարեց, թե այս խաղով «Ոսկե գնդակի» մասին բոլոր խոսակցությունները ավարտվեցին՝ այն կարող է հասնել միայն եւ միայն պորտուգալացուն: Մադրիդի «Ատլետիկոն» արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ հանդես է գալիս 2011 թվականից սկսած եւ այս ընթացքում սեփական հարկի տակ կրեց խոշոր հաշվով ընդամենը 2-րդ պարտությունը: Հատկանշական է, որ առաջինը արձանագրվել էր 2012 թվականին ապրիլին եւ կրկին «Ռեալի» դեմ խաղում: Ընդ որում, այդ խաղի ժամանակ էլ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել էր 3 գոլի հեղինակ:

Դե իսկ անպարտելի 4-րդ թիմի անունը հաստատապես նորություն է եվրոպական ֆուտբոլային քարտեզում: Ընդամենը 7 տարի առաջ՝ 2009 թվականին Գերմանիայի նույնանուն քաղաքում հիմնադրվեց «Լայպցիգ» ֆուտբոլային ակումբը, որը 2012-13 թվականների մրցաշրջանում իրավունք ստացավ հանդես գալ Գերմանիայի կիսասիրողական՝ 4-րդ դիվիզիոնի մրցաշարում: «Լայպցիգը» դարձավ մրցաշարի հաղթող եւ հաջորդ մրցաշրջանում հանդես էր գալիս արդեն 3-րդ դիվիզիոնում: Հաջորդ 2 մրցաշրջանն էլ անցան նույն սցենարով՝ հաղթանակ եւ ավելի բարձր մակարդակի մրցաշարում հանդես գալու իրավունք:

Այսպես, ընդամենը 4 տարիների ընթացքում նորաստեղծ «Լայպցիգը» կիսասիրողական 4-րդ դիվիզիոնից հասավ մինչեւ գերմանական բարձրագույն խումբ՝ «Բունդեսլիգա» եւ այս մրցաշրջանում առաջին անգամ է հանդես գալիս ուժեղագույնների թվում: Բունդեսլիգայի մեկնարկային  տուրերում նորեկ «Լայպցիգը» մեծ անակնկալներ մատուցեց. նախ առավելության հասավ երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ (1-0), ապա խոշոր՝ 4-0 հաշվով ջախջախեց երբեւէ Բունդեսլիգան չլքած «Համբուրգին»: Իսկ հիմա էլ՝ կայացած 11 տուրերից հետո,  առանց պարտության գլխավորում է մրցաշարային աղյուսակը երկրի չեմպիոն «Բավարիային» գերազանցելով ամբողջ 3 միավորով: Դժվար է հիշել, թե վերջին անգամ «Բավարիան» երբ եւ որ թիմից է այսքան ետ մնացել: 

Տպել
2223 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց