Խճճված իրավիճակ համաշխարհային սպորտում. հանգուցալուծումը դեկտեմբերի 9-ին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է եւս 16 մարզիկների անուններ, որոնց ցուցադրած արդյունքները 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերում չեղյալ են հայտարարվել խթանիչներ օգտագործելու պատճառով: Այս տարվա ամռանը սկսված դոպինգային այս գործընթացի ընթացքում մինչ այժմ արդեն որակազրկվել են 2008 թվականին Պեկինում եւ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի 98 մրցանակակիրներ: Գրեթե բոլոր Օլիմպիական խաղերում էլ եղել են որակազրկված մարզիկներ, բայց նման քանակի եւ վաղեմության նման ժամկետով՝ աննախադեպ է ուղղակի: Մինչ 2006 թվականը տեղի ունեցած ընդհանուր առմամբ 48 ամառային եւ ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ խթանիչների օգտագործման համար իրենց նվաճած մեդալներից զրկվել են 46 մարզիկներ (այդ թվում նաեւ հայաստանցի ծանրորդ, 1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Աշոտ Դանիելյանը), իսկ միայն 2008 եւ 2012 թթ. Օլիմպիական խաղերում՝ արդեն 98 մարզիկներ:

Ընդ որում, սա դեռ վերջը չէ, եւ ՄՕԿ-ը շարունակում է որակազրկված մարզիկների անունների հրապարակումը: Տարեվերջին էլ սպասվում է հակադոպինգային միջազգային կազմակերպության հատուկ հանձնաժողովի զեկույցը Սոչիում 2014 թվականին կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի մասին, որը հնարավոր է ուղղակի ցնցի մարզաշխարհը արդյունքների չեղյալ հայտարարելու եւ որակազրկված մարզիկների քանակով: 8 տարի անց ՄՕԿ-ը որակազրկում է Օլիմպիական չեմպիոնների, մեդալակիրների: Այս մարզիկները 8 կամ 4 տարի առաջ իրենց երկրներում արժանացել են մեծագույն պարգեւների, ստացել տարատեսակ խրախուսանքներ, մարզասերները երջանկացել, հպարտացել են նրանց հաջողություններով, եւ հիմա պարզվում է, որ այդ ամենը եղել է ոչ ազնիվ միջոցներով: Ամբողջապես փոխվում է համաշխարհային սպորտի, Օլիմպիական խաղերի պատմությունը, եւ դեռ հայտնի չէ, թե ինչով է ավարտվելու ռուսական դոպինգ-սկանդալից սկսած այս պատմությունը:

Հիշեցնեմ, որ մինչ այժմ որակազրկված մարզիկների թվում է նաեւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայաստանցի ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, իսկ մեր մեկ այլ ծանրորդի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի մասով հետաքննությունը դեռ շարունակվում է: ՄՕԿ-ը առայժմ հրապարակում է միայն որակազրկված մարզիկների անունները, սակայն պարզ չէ, թե ովքեր են ստանալու այդ մեդալները: Ընդ որում, այս իրավիճակը ուղղակի ազդեցություն ունի նաեւ հայաստանցի մարզիկների վրա: Շատ հնարավոր է, որ կորցնելով մեր 2 ծանրորդների 2 բրոնզե մեդալները, ստանանք էլ ավելի բարձր կարգի մեդալներ: Խթանիչներ օգտագործելու համար 2008 թվականի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդ, Բելառուսի ներկայացուցիչ Անդրեյ Ռիբակովը եւ ըմբիշ, ռուսաստանցի Հասան Բարոեւը որակազրկվել են եւ պետք է վերադարձնեն արծաթե մեդալները: Այս մրցաշարերում 3-րդ տեղեր զբաղեցրած եւ բրոնզե մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Յուրի Պատրիկեեւը հնարավոր է հռչակվեն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ:

Բայց յուրաքանչյուր մեդալի համար ՄՕԿ-ը ընդունելու է հատուկ որոշումներ, ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ որակազրկված մարզիկի մեդալը չի հանձնվել ուրիշի: Ամեն դեպքում համաշխարհային սպորտում, Օլիմպիական խաղերում եղած նախադեպերը վերլուծելով, կարելի է կանխատեսել հետեւյալը. Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը կստանա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, իսկ ահա Բարոեւի արծաթե մեդալը բաժին կհասնի ոչ թե մեր Յուրի Պատրիկեեւին, այլ լիտվացի Մինդաուգաս Միզգայտիսին, որին քառորդ եզրափակիչում հաղթել է Բարոեւը:

Հ.Գ. Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության հատուկ հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրապարակելու է դոպինգային սկանդալի հետ կապված Ռուսաստանի մասով հետաքննության վերջնական զեկույցը: Համաձայն նախնական տեղեկությունների Ռուսաստանը դրամական մեծ տուգանքի է ենթարկվելու եւ հնարավոր է որակազրկվի ընդհանրապես: Հանձնաժողովի զեկույցից հետո ՄՕԿ-ը նույնպես կհրապարակի իր վերջնական որոշումները:  

Տպել
2294 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց