Բացարձակ հարգալից վերաբերմունք. Վարչապետն այդպես էլ ԱԺ չեկավ

Ազգային ժողովը երեկ ավարտեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները, բայց վաչապետ Կարեն Կարապետյանն այդպես էլ ժամանակ չգտավ թեկուզ կես ժամով մասնակցել այդ նիստին:

Երեկ կառավարության նիստը սովորականից մեկ ժամով ավելի շուտ էր նշանակվել, թվում էր, թե այդ տեղափոխումն արվել էր այն պատճառով, որ վարչապետը շուտ ավարտեր ու հասցներ մասնակցել բյուջետային քննարկումներին, բայց պարզվեց՝ նա դրանից հետո մեկնում էր մարզային այցելության: Ու հավանաբար առաջին անգամ բյուջեն քննարկվեց առանց վարչապետի մասնակցության:

Այս քննարկումներից հետո պատգամավորներին չորս օր ժամանակ տրվեց բյուջեի նախագծում առաջարկություններ ներկայացնելու համար: ԱԺ հաջորդ նիստերից մեկում կառավարությունը պարզապես կարճ ներկայացնելու է, թե ինչ փոփոխություններ են կատարվել, ինչ առաջարկություններ են ընդունվելու, եւ ԱԺ-ին հորդորելու է՝ կողմ քվեարկել նախագծին: Հուսանք, վարչապետը գոնե այդ ժամանակ կներկայանա խորհրդարան:

Արդյոք ԱԺ-ն կամ ԱԺ ղեկավարությունը չի՞ վիրավորվել վարչապետի այդ վերաբերմունքից. հատկապես, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին այդ առիթով մի փոքր դժգոհություն էր արտահայտել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց, թե բյուջեի նախագծի քննարկման օրերին Կ. Կարապետյանը նախ Մոսկվայում էր, իսկ երեկ էլ կառավարության նիստ էր:

«Ամեն ինչ նորմալ է, մի մտահոգվեք: Մեր հարաբերությունները շատ բարձր աշխատանքային մակարդակի վրա են: Մենք ԱԺ-ի նկատմամբ վարչապետից ու կառավարությունից զգում ենք բացարձակ հարգալից վերաբերմունք, եւ ԱԺ-ն էլ հարգալից վերաբերմունք ունի վարչապետի ու կառավարության նկատմամբ»- ասց Է.Շարմազանովը:

Ի դեպ նշենք, որ կառավարությունից զատ բյուջեի նախագծի նկատմամբ անտարբերություն կար նաեւ պատգամավորների շրջանում: Ելույթ ունենալու համար գրանցվել էին ընդամենը 11 պատգամավոր, որոնցից կեսը ոչիշխանական խմբակցության անդամներն էին: Միգուցե իրենց նկատմամբ կառավարության այդ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով էլ պատգամավորները որոշել էին բոյկոտել բյուջեի քննարկումները: Նախօրեին նշել էինք, որ Հանրապետական խմբակցությունը որոշել էր սույն քննարկումներն ավարտել մինչեւ ժամը 16:00-ն, բայց դրանք ավելի շուտ ավարտվեցին: Եվ ՀՀ խորհրդարանի պատմության մեջ հավանաբար առաջին անգամ բյուջի նախագծի քննարկումները տեւեցին ընդամենը մեկ օր:

Թվում էր, թե սոցիալ-տնտեսական այսպիսի ծանր, կոռուպցիայի, արտագաղթի ու աղքատության այսպիսի բարձր ցուցանիշ ունեցող երկրի բյուջեի նախագիծը խորհրդարանում գոնե ոչիշխանական խմբակցությունների կողմից պետք էր ավելի մեծ ուշադրության կամ քննադատության արժանանար: Դա այն փաստաթուղթն է, որը նախանշում է երկրի զարգացման ուղին, իշխանության քաղաքական կամքը կամ ցանկությունները տնտեսության զարգացման վերաբերյալ: Իսկ հատկապես այս տարվա փաստաթուղթն այդ առումով շատ խղճուկ էր, հետեւաբար դրա նկատմամբ գոնե քննադատությունները պետք է համարժեք լինեին: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ պատգամավորները պարզապես հույսները կտրել են որեւէ փոփոխությունից ու արդեն անտարբեր են թե՛ այդ փաստաթղթի, թե դրանից ենթադրվող զարգացումների նկատմամբ:

Այդուհանդերձ, մեկօրյա այս քննարկման ընթացքում մի քանի հետաքրքիր ելույթներ հնչեցին: Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում էր ապահովել բիզնես դաշտի ծախսերի լեգալացման օրինական շղթա, քանի որ ստվերում աշխատող տնտեսությունները երբ փորձում են օրինականացնել իրենց ծախսերը, տեսնում են, որ այլեւս ձեռնտու չէ աշխատել:

«Դա շատ բարդ բան է, շուկայում գնալու են կառուցվածքային տեղաշարժեր, բայց մենք պետք է գնանք դրան, որպեսզի անունը դնենք, որ դուք ռեֆորմատորներ եք: Ժողովուրդ ջան, հասկացեք, սա ստանդարտ շուկայական տնտեսություն չէ, սա այն շուկայական տնտեսությունն է, որը իրերի բերումով է ստացվել: Դրա համար օդից իջեք, ոտքերով կանգնեք հայկական հողի վրա եւ հասկացեք, որ այստեղ պետք է կիրառել ոչ ստանդարտ գործիքներ»,- հայտարարեց Մելքումյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ վերջին 10-15 տարիներին մեր երկրում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել: Եվ որ այդ տնտեսական մոդելը կառուցված է հետեւյալի վրա՝ մեր ընդերքը արտահանեն, մեր քաղաքացիներին ուղարկենք արտագնա աշխատանքի, որ նրանք այնտեղից տրանսֆերտներ ուղարկեն, որ այդ գումարներն այստեղ դրվեն շրջանառության մեջ:

«Եվ իրավիճակը այսպես է լինելու, քանի դեռ Հայաստանում չկա արդյունաբերություն: Իսկ ինչպես է պետք զարգացնել արդյունաբերությունը: Ես կարծում եմ, որ մեր բնական ճանապարհը ռազմարդյունաբերական համալիրը լրջորեն զարգացնելն է: Ինչպե՞ս: Մենք պետք է ֆիքսենք, թե մեր բանակն ինչքան գնում է անում գոյություն ունեցող ռազմարդյունաբերական համալիրից, եւ ամեն տարի, օրինակ, օրենքով ֆիքսենք, որ կառավարությունն այդ գնումների ծավալը պետք է ավելացնի ռազմական բյուջեի, օրինակ, 1-2-3 տոկոսով: Նաեւ ամեն տարի այդպիսի հատկացումներ պետք է արվեն տեխնոլոգիաների մշակմանը: Արտադրությունից բացի լինի նաեւ գիտահետազոտական տեխնոլոգիաների մշակումներ»,- ասաց նա:

Հ. Բագրատյանի խոսքով՝ բյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, որը 2016թ. սպասողականից բարձր է ընդամենը 24 մլրդ դրամով կամ 2 տոկոսով: Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ 2.4 տոկոս էլ գնաճ կա, այդ պայմաններում եկամուտները պարզապես նվազում են: Պատգամավորը կառավարությանը հորդորեց չվախենալ ու բարձրացնել նախատեսված տնտեսական աճի չափը: «Մենք փորձում ենք իբր թե աճել 3.2 տոկոս, աճելու ենք ավելի դանդաղ, քան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ես առաջարկել եմ կառավարությանն առնվազն 97 միլիարդ դրամով ավելացնել եկամուտները։ Առաջարկում եմ տնտեսական աճը բարձրացնել մինչեւ 5.5 տոկոսի, գնաճն էլ բարձրացնել 5-6 տոկոս, որովհետեւ 2 տոկոս գնաճի դեպքում աճ ապահովելը շատ բարդ է։ Տնտեսական աճի արագացման հաշվին մենք կստանանք 27 միլիարդ դրամ»,- հայտարարեց Բագրատյանը:

Ի դեպ, ոչ իշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ իրենք չեն կարող «կողմ» քվեարկել բյուջեի նախագծին:

Տպել
18880 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին