Որտե՞ղ կթաքցնեն գույքը. չինովնիկների կանայք ավելի կհարստանան

ՀՀ կառավարությունը վերջին նիստում հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում մի շատ հետաքրքիր լրացում կատարելու մասին օրինագծի, որը հավանության կարժանանա նաեւ Ազգային ժողովում:

Ըստ նախատեսվող լրացման՝ ՀՀ քրեական օրենսգրքում կավելանա «Ապօրինի հարստանալը» անվանումով նոր` 310.1 հոդվածով: Ձեւակերպված է նոր հոդվածը հետեւյալ կերպ. «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»:

Հոդվածում նաեւ բացատրված է, թե ինչ է նշանակում «էականորեն»: «Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Ուրեմն, ինչ է ենթադրում սույն հոդվածը: Եթե պաշտոնյայի գույքը տվյալ ժամանակահատվածում աճել է, ասենք, 10 մլն դրամով, իսկ նրա եկամուտները նույն ժամանակահատվածում կազմել են 5 մլն-ից պակաս, ուրեմն նա ենթակա է քրեական հետապնդման: Նույն կերպ, եթե նա, ասենք, ունեցել 10 միլիոն դրամի վարկ ու հանկարծ վարկը նվազել է 6 միլիոնով, բայց նա տվյալ ժամանակահատվածում ունեցել է 5 միլիոն դրամի եկամուտ, կրկին ենթակա  է քրեական հետապնդման: Եվ դա այն դեպքում, եթե այդ ընթացքում նա չի բռնվել կաշառք վերցնելու համար: Այս դեպքում նա ենթարկվում է քրեական հետապնդման կաշառք վերցնելու համար եւ ոչ թե ապօրինի հարստացման:

Մի խոսքով, ինքնին սա լավ դրույթ է, ու շատ լավ է, որ մեր Քրեական օրենսգրքում հայտնվում է նման դրույթ: Բայց լավ` շատ լավ դրույթների պակաս մեր օրենսդրությունը չունի: Նույնիսկ կարելի է ասել՝ մեր օրենսդրությունը հիմնականում բաղկացած է շատ լավ դրույթներից: Այլ հարց է, թե կյանքում ինչպես են դրանք կիրառվում: Ահա այստեղ է, որ լավ դրույթներից ունեցած ոգեւորությունը մարում է: Օրինակ, կաշառակերությունը: Մեր օրենսդրությունը թե ձեւակերպումներով, թե նախատեսվող պատիժներով շատ նման է այն երկրների օրենսդրություններին, որտեղ կաշառակերությունը չափազանց ցածր մակարդակի վրա է: Իսկ մեզ մոտ այն ուղղակի կյանքի նորմ է:Խնդիրը ոչ թե օրենսդրության, այլ այն կիրառելու մեջ է:

Մի պարզ վիճակագրություն: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 9 ամիսներին հանցագործությունների թիվը աճել է 11 տոկոսով`12 հազար 827-ից հասնելով 14 հազար 237-ի: Բայց «կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը» տողով հանցագործությունների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է: Կարո՞ղ եք կռահել որքանով: Ոչ պակաս, քան 38 տոկոսով: Անցած տարի գրանցվել է 70 նման հանցագործություն, այս տարի` 43:

Ուրեմն, պատկերավոր ասած, կամ կաշառակերությունն է նվազել 38 տոկոսով, կամ այդպիսի հանցագործությունների բացահայտումը: Այս տարբերակներից ո՞րն է ավելի իրական` ընտրեք ինքներդ: Էլ չենք խոսում բացահայտված մեր կաշառակերների «պլանկայի» մասին: Այսինչ տեսուչը այսինչ քաղաքացուց պահանջել եւ ստացել է 300 հազար դրամ կաշառք...: Նման հաղորդագրությունները առանց չափազանցության ծիծաղ են առաջացնում, երբ խոշոր կաշառակերության մասշտաբները ուղղակի աներեւակայելի են դարձել: 

Հիմա փորձենք պարզել, թե ինչ է լինելու այս փոփոխությունը ՔՕ-ում կատարելուց հետո: Նախ նշենք, որ մեր բոլոր, մեղմ ասած, հարուստ պաշտոնյաները արդեն հավեսով կուտակել են իրենց անհրաժեշտ գույքը, որը մի քանի հարյուր կամ հազար, կամ նույնիսկ տասնյակ հազար անգամ գերազանցում է իրենց պաշտոնական եկամուտները: Փոփոխությունը չի վերաբերում անցյալին: Իսկ հիմնական հարցը այն է, թե ինչպես հայտնաբերել այն գույքը, որը նկարագրված է ՔՕ-ի այս հոդվածում:   Օրինակ, ինչպես հայտնաբերել պաշտոնյայի այն գույքը, որը ձեռք է բերում ոչ թե ինքը, այլ նրա` ոչ պաշտոնյա զոքանչը, տալը, տեգրը, մանկության ընկերը, վստահելի հարեւանը....: Կա՞ նման մեխանիզմ: Կարծես թե չկա:

Կամ, եթե պաշտոնյան ասում է, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսությամբ ու մեկ քառակուսի մետրից իբր ստանում է այնքան բերք, որ չեն ստանում նույնիսկ Իսրայելում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում եւ դրա հաշվին էլ տարեկան մի քանի միլիոն դոլար է «վաստակում»: Հնարավո՞ր է դա հերքել ու պաշտոնյային պատասխանատվության ենթարկել: Կարծես թե ոչ:

Կամ ինչպե՞ս գտնել այն գումարը, որը տարբեր սխեմաներով դուրս է գալու օֆշոր, հետո նույն այդ օֆշորում գրանցված անհայտ բաժնետերերով ընկերության միջոցով հետ է գալու Հայաստան, դառնա խոշոր գույք կամ բիզնես: Հնարավո՞ր է գտնել: Կարծես թե` ոչ: Ապօրինի ստացած հարստությունը թաքցնելու այնքան շատ տարբերակ կա, որ դրանց թվարկումը կարող է օրեր տեւել: Գուցե գտնվեն այնպիսի միամիտ պաշտոնյաներ, որոնք խոշոր գույք ձեռք բերեն իրենց անունով ու մեկ-երկուսը պատժվեն: Բայց մեծ հաշվով այս փոփոխությունը դժվար թե նույնիսկ տասնորդական տոկոսներով նվազեցնի կոռուպցիան Հայաստանում: 

Այս փոփոխությունից հետո էլ կլինի այն, ինչ եղավ պաշտոնատար անձանց գույքը եւ եկամուտները հայտարարագրելու մասին օրենքը, որը ժամանակին դիտարկվում էր կոռուպցիայի դեմ պայքարի հզորագույն զենք, որը գրեթե արմատախիլ էր անելու կոռուպցիան...: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Առավելագույնը, այդ օրենքը ավելի նյարդայնացրեց հանրությանը: Պարզվեց, որ իրենք` պաշտոնյաները ահագին աղքատ են, իսկ նրանց կանայք՝  կատաղած բիզնեսմեններ, որոնք ամեն գործարքից մեկին հազար շահույթ են ստանում: Եվ ընդամենը:

Տպել
4326 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց