Ի՞նչ է տալու բանակին ՀՀԿ-ի կրծքանշանը. Հանրապետականի քարոզչության իրավո՞ւնք

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարին անդամակցելու է կուսակցությանը: Թե ինչ վտանգ է ներկայացնում ԶՈՒ ղեկավարի կուսակցական լինելը, այս մասին Armtimes.com-ը զրուցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ.

- Պարոն Սաֆարյան, նախարարը հայտարարել է իշխող ուժին անդամակցելու որոշման մասին, բայց չէ՞ ոչ բանակն ապազգային կառույց է, ինչպե՞ս կարող է ԶՈՒ հրամանատարը կուսակցական լինել:

- Պաշտպանության նախարարի պաշտոնը ապաքաղաքական պաշտոն է, եւ այդ պաշտոնում նշանակվողները հակառակ քայլը պետք է անեն՝ առնվազն ժամանակավորապես դադարեցնեն որեւէ կուսակցության անդամակցությունը: Մենք բոլորս հասկանում ենք, որ իշխանությունը ձեւավորողը ՀՀԿ-ն է, եւ բնականաբար, ՊՆ-ն իրականացնում է այն քաղաքականությունը, որ իրենք են նախագծել: Սակայն միեւնույն է, դա չի նշանակում, որ նախարարը նույնպես պետք է լինի կուսակցական: Կոչ կանեմ ձեռնպահ մնալ նման քայլից, որովհետեւ այն իրականում ոչինչ չի փոխում. բոլորս հասկանում ենք, որ Վիգեն Սարգսյանն իրականացնելու է Սերժ Սարգսյանի  եւ ՀՀԿ-ի պաշտպանական քաղաքականության թեզերը, բայց չեմ հասկանում ինչ է տալու բանակին ՀՀԿ-ի կրծքանշանը:

Պաշտպանության նախարարի՝ կուսակցական լինելը վտանգ ներկայացնո՞ւմ է:

- Չեմ կարծում, որ առանձնապես վտանգ է ներկայացնում, բայց  այն արտացոլում է այն խախտումը, հռչակված սկզբունքը, որ բանակը, ԶՈՒ-ն ապակուսակցական է եւ ապաքաղաքական: Ինչի՞, որ կրծքանշանը չլիներ, մենք չգիտեի՞նք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի ծրագրով սահմանված պաշտպանական քաղաքականությունն է իրականացնում:

- Ընդունված է, որ ուժային կառույցների ղեկավարները կուսակցական չլինեն, որպեսզի որեւէ կերպ կաշկանդված չլինեն իրենց որոշումներում, Սարգսյանի՝ ՀՀԿ-ին  անդամակցությունից հետո հնարավո՞ր է ոստիկանապետը եւս կուսակցական դառնա:

- Իհարկե, այն վատ նախադեպ կդառնա, եւ ոստիկանապետն էլ կարող է շատ հանգիստ իրեն թույլ տալ ՀՀԿ-ի կրծքանշանը կոստյումին կրել, արդյոք այն ճի՞շտ բան է: Բավականին շատ մեղադրանքներ են հնչել սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որ իշխող կուսակցությունը երկիրը տանում է կուսակցականության. այս կերպ իրենք ապացուցում են, որ ընդդիմախոսները ճի՞շտ են:

- Վիգեն Սարգսյանն իր նշանակումից հետո պարբերաբար շեշտում է, որ ՊՆ-ն քաղաքական պաշտոն է, եւ խոսում է ազգ-բանակ կոնցեպցիայի մասին: Սրանով չե՞ք կարծում, որ փորձ է արվում պաշտպանության նախարարին ԶՈՒ-ի բացթողումների համար պատասխանատվությունից հանել՝ թողնելով, որ այն ԶՈՒ ԳՇ շտաբի վրա լինի:

- Ոչ, չկա նման բան, քանի որ ողջ պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու է նախարարը: Ես գոնե երբեք չեմ ասի, որ շտաբն է միայն պատասխանատու: Քանի դեռ նախարարն իր կոնցեպցիան չի հրապարակել, մեզ մնում է միայն կռահումներ անել թե՛ ազգ-բանակի,  թե՛ նաեւ պատասխանատվության մասին:

- Այն հանգամանքը, որ նախարարն անդամակցելու է որեւէ ուժի, չի՞ ենթադրում, որ ունի իրավունք նաեւ կուսակցական գաղափարախոսությունը բանակում իրականացնել:

- Եթե կրծքանշանը համարելու ենք քարոզչություն, դա ուրիշ խնդիր է, բայց թերեւս կարծում եմ՝ պետք է աչալուրջ լինի, որ իսկապես իր մասնագիտական գործունեությունը ծավալի, ինչը չի ենթադրի կուսակցության քարոզչություն:

Երբ Սեյրան Օհանյանը սահմանադրական փոփոխությունների ժամանակ քարոզչություն իրականացրեց, այն բավականին բուռն քննարկվեց, այս անդամակցությամբ զինվորականները չե՞ն կաշկանդվելու եւ արդյոք այն չի՞ անդրադառնալու ընտրությունների վրա:

- Քարոզչության իրավունք չի տրվում որեւէ մեկին՝ թե՛ Սեյրան Օհանյանին, թե՛ Վիգեն Սարգսյանին: Կարծում եմ այս որոշմամբ՝ ՀՀԿ-ն հասկացնում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կոալիցիա կազմելու դեպքում ՊՆ-ն ՀՀԿ-ին պատկանող պաշտոն է: Եթե այլ երկրում ապրեինք, զինվորականը չէր կաշկանդվի, բայց մեր երկրում, իհարկե կաշկանդվելու է. այն, թերեւս, անուղղակի քարոզչության առիթ է լինելու:

Տպել
2107 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց