Քննություններ. 9-րդ դասարանում այս տարի համակցված թեստ չի լինի, ԿԳՆ-ն փոխել է միտքը

Օրացուցային եւ ուսումնական տարին որքան մոտենում է ավարտին, այնքան հանրակրթական շատ հաստատություններում խորանում են անորոշությունն ու անհանգստությունը:

Ինչպես հայտնի է, դպրոցներում անցկացվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ու եթե ի սկզբանե կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի հայտարարած ու խոստացած վերանայումները դրական արձագանք գտան, այժմ արդեն շատ հաստատություններում խառնաշփոթ է ստեղծվել. թե՛ դպրոցների աշխատակազմերը, թե՛ աշակերտներն ու նրանց ծնողները երբեմն մինչեւ վերջ չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ նորամուծությունները եւ գործնականում ինչպես պետք է կիրառվեն:

ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը երեկ մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:

Ըստ այդմ, ընթացիկ կիսամյակի ավարտին, ինչպես նախկինում, 4-րդ եւ 9-րդ դասարանն ավարտող երեխաների գիտելիքների ստուգում չի լինի, բայց արդեն հաջորդ կիսամյակի ու միեւնույն ժամանակ ուսումնական տարվա ավարտին նրանց քննությունների բնույթը որոշ չափով կլինի այլ:

4-րդ դասարանցիները «Մայրենի» առարկայից թելադրություն կգրեն` ի տարբերություն նախորդ տարվա թեստային առաջադրանքների: «Մաթեմատիկայի» քննությունը փոփոխություն չի կրի, եւ գիտելիքների ստուգումը կանցկացվի գրավոր տարբերակով` թեստային առաջադրանքների տեսքով:

9-րդ դասարանի դեպքում, պարզվում է, երեկվա դրությամբ դեռ փոփոխություններ էին տեղի ունենում: Ուսուցիչներն ու աշակերտները ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել են, որ բնագիտական առարկաներից քննությունը լինելու է համակցված թեստի ձեւով: Այսինքն` եթե նախկինում սովորողներն ընտրություն էին կատարում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միջեւ եւ գրավոր քննություն հանձնում դրանցից որեւէ մեկից, ապա այս տարի նախատեսված էր, որ քննական թեստում առաջադրանքները լինելու են բոլոր չորս այդ առարկաների վերաբերյալ:

Ու մինչ աշակերտները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են նախապատրաստվել այդ քննությանը, առաջադրանքների թեկուզ մոտավոր ինչ շրջանակ կա կամ ինչ հարցաշար, գնահատման եւ թեստավորման կենտրոնում էլ համապատասխան առարկայական բաժինն աշխատում է թեստերի մշակման եւ ուղեցույցների համադրելիության ուղղությամբ՝ կրթության եւ գիտության նախարարությունում որոշել են նշված փոփոխությունը հետաձգել:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ ընդառաջ են գնացել մանկավարժներից ու սովորողներից ստացված դիմումներին, որոնք նշել են, թե այդ կարգով քննությանը նախապատրաստվել չեն հասցնում` խնդրելով տրամադրել ավելի երկար ժամանակ: Հետեւաբար, համակցված թեստերը կիրառության մեջ մտնեն 2017-2018 ուսումնական տարում: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ գնահատման եւ թեստավորման կենտրոնը նույնպես քիչ առաջ տեղեկացվել է փոփոխությունը չեղյալ հայտարարելու մասին:

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանում անցկացվելիք մյուս 5 առարկաների քննությանը, ապա «մաթեմատիկայի» դեպքում գրավոր քննության տարբերակը կպահպանվի: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստերի փոխարեն ավարտական այդ դասարանի աշակերտները կհանձնեն փոխադրություն ու նաեւ «գրականություն»` բանավոր: «Հայոց պատմություն» եւ «Օտար լեզու» առարկաների քննությունը նույնպես բանավոր տարբերակով կլինի: Իսկ թե հատկապես ո՞ր լեզուն կլինի քննական, դարձյալ թողնված է աշակերտի ընտրությանը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թիվը, ինչպես նախկինում եւս նշել ենք, 6-ի փոխարեն դարձել է 3-ը` «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Մաթեմատիկա»: Ընդ որում, եթե դրանք չեն համընկնում միասնական քննությունների հետ, այսինքն` այդ առարկաները հանձնելու անհրաժեշտություն չի լինելու բուհ ընդունվելու համար, ապա 12-րդ դասարանցին իրավունք ունի տվյալ առարկայից քննություն հանձնել հունվարին, իսկ արդեն հաջորդ կիսամյակի համար ընտրել առնվազն երեք առարկա եւ դրանք կրկնել առավել շատ դասաժամով: 12-րդ դասարանում նշված երեք պարտադիր քննություններն անցկացվելու են գրավոր: Մյուսներից կնշանակվեն տարեկան գնահատականներ` մատյանի տվյալների ամփոփումով:

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչեւ դեկտեմբերի 1-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, վերջինս էլ այդ տվյալները մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ պետք է փոխանցի գնահատման եւ թեստավորման կենտրոն: Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը կենտրոն է փոխանցելու փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:

12-րդ դասարաններում, եթե աշակերտները որոշեն քննություններ հանձնել նախօրոք, դրանք կանցկացվեն հունվարի 14-28-ը: Տարեվերջյան քննությունները կանցկացվեն հունիսի 1-24-ը` բոլոր ավարտական դասարաններում: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանն ասաց, որ ըստ առարկաների քննական օրերը դեռեւս որոշված չեն: Դա հայտնի կլինի դեկտեմբերին:

Տպել
98580 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից