Վերադարձ նախաապրիլյան վիճակին. Սարգսյանը Պուտինի վրա հույս է դնում, որ ի՞նչ անի

Նկարում` Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը Սանկտ Պետերբուրգում մտնում են Պուտինի հետ եռակողմ հանդիպման 

Կարող ենք այլեւս արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում  վերադարձել ենք մինչ ապրիլյան պատերազմի իրավիճակին` սրանից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով:

Հիշեցնենք, ապրիլից առաջ Ադրբեջանը հրաժարվում էր բարձր մակարդակով բանակցություններից, նույնիսկ Էլմար Մամեդյարովը հրաժարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին հանդիպումից: Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ալիեւը խնդրում էր, որ բանակցությունները վերսկսվեն:

Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշեց, որոնք քննարկվեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Որպեսզի Ալիեւը չհրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, Վիեննայում նաեւ փաստաթուղթ ստորագրվեց, որում, ինչպես օրերս գաղտնազերծեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, նույնիսկ կար կետ, որ 9 հազարից ավելի զինվորների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու պարագայում  կողմերը  պարտավորվում են 45 օր առաջ տեղյակ պահել դրա մասին:

Սերժ Սարգսյանի հրապարակայնորեն նշած նախապայմանները, որոնց շուրջ Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց,  մինչեւ հիմա չեն  իրականացել, որովհետեւ Ադրբեջանը պայմաններ չի ստեղծում դրա համար: Այլ կերպ ասած, հրաժարվում է դրանք կատարել: Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում  զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ 1994-95 թ. զինադադարի համաձայնագրի անշեղորեն կատարման մասին է: Ալիեւը փաստորեն չի կատարում նաեւ Վիեննայում ստորագրված փաստաթղթով ստանձնած գաղտնի պայմանավորվածությունները: Ճիշտ է, մենք տեղյակ ենք դրանից միայն մեկին` զորավարժությունների անցկացման կանոններին, բայց չի բացառվում, որ սա Ալիեւի կողմից անտեսվող միակ կետը չէ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցից էլ պարզ դարձավ, որ բարձր մակարդակի հանդիպում գոնե մինչեւ այս տարվա վերջ չի նախատեսվում: Ի տարբերություն մինչ ապրիլյան պատերազմն ունեցած վիճակի, հիմա բանակցություններից  ոչ թե Ադրբեջանն է հրաժարվում, այլ Հայաստանը: Գուցե դա արվում է այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները, ուստի նրա հետ բանակցելն անիմա՞ստ է: Սակայն անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ է հայկական կողմը հրաժարվում բանակցություններից, դա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Որովհետեւ կա հայտնի ճշմարտություն, ինչը նաեւ  ապրիլյան քառօրյան հաստատեց`բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:

Ալիեւն, ընդ որում, արդեն վերադարձել է պատերազմական հռետորիկային:  Նա այս հանգստյան օրերին մեկնել է առաջնագիծ եւ մեծ-մեծ հայտարարություններ արել այն մասին, որ հայերը պետք է եզրահանգումներ անեն ապրիլյան մարտերից, հակառակ դեպքում Լելե  Թեփեի օրինակով իրենք այլ տարածքներ նույնպես կվերադարձնեն: Քառօրյայից հետո Ալիեւն առաջին անգամ է այս ոճով խոսում:

Այսինքն, ապրիլից առաջ կար Ադրբեջան, որը հրաժարվում էր բանակցություններից, այնուհետեւ հարձակվեց, ապա զինադադար խնդրեց, եւ հիմա պատրաստ է բանակցությունների, նույնիսկ` տարբեր տեսակի շանտաժների է դիմում, որպեսզի հայկական կողմին ստիպի համաձայնել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ հակառակը, ապրիլից առաջ հայկական կողմը պատրաստ էր բանակցությունների,  այնուհետեւ հարձակման ենթարկվեց, հետո զինադադար պարտադրեց, եւ հիմա հրաժարվում է բանակցություններից:

Ակնհայտ է, որ այս տեսանելի իրողությունների ետեւում շատ ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին կարելի է ենթադրություններ անել, կամ  շատ ընդհանուր գծերով պատկերացում կազմել՝ հիմնվելով ինֆորմացիոն չնչին արտահոսքերի վրա: 

Ալիեւը առաջնագծում մի այսպիսի հայտարարություն էլ  է արել. «Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է»:  Հետաքրքիր է, Ադրբեջանի ղեկավարը ում նկատի ունի՝ ինչ-որ մեկ ասելով:

Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու` ՌԴ կառավարության առաջարկը, որ նրան ներկայացվել էր նոյեմբերի 3-ին: Չի բացառվում, որ Ալիեւը սրա մասին էր ակնարկում, եւ ինչ-որ մեկ ասելով՝ Պուտինին նկատի ուներ:

Եթե դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ռադիկալ փոփոխություններ են տեղի ունեցել այս մի քանի ամիսների ընթացքում: Բոլոր վերլուծաբանների գնահատականներով, Ալիեւը ապրիլյան հարձակումը նախաձեռնել էր նույն այդ  ինչ-որ մեկի համաձայնությամբ, եւ զինադադարի համար իր գլխավոր շտաբի պետին շտապ Մոսկվա ուղարկեց  էլի այդ ինչ-որ մեկի մոտ: Այսինքն Ադրբեջանն էր, որ շոկոլադային հարաբերություններ էր վայելում ՌԴ-ի հետ, այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները նկատելիորեն լարված էին:

Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչ է փոխվել, ի՞նչ սպասել այս փոփոխություններից, այս ի՞նչ միացյալ զորք են ստեղծում ՀՀ-ն եւ ՌԴ-ն: Եթե  Հայաստանն իսկապես պետք է հույսը դնի ՌԴ-ի վրա, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հերթական անգամ դավաճանության փաստի առաջ չի կանգնի, ինչպես եղավ ապրիլյան օրերին: Ճիշտ կլինի, որ պետական պաշտոնյաները այս բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տան, որովհետեւ ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվում եւ ինչ է իրեն սպասվում:

Տպել
13491 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ