Քաղաքական ուժերի պատասխանը Վարդան Օսկանյանին

Քաղաքական ուժերը դեռեւս չեն շտապում «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի կոչին հետեւել:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Օսկանյանը, խոսելով ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններից, հայտարարել էր «քաղաքական բեւեռ ձեւավորելու» անհրաժեշտության մասին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Օսկանյանի հայտարարությանը ծանոթ չէ, սակայն ներկայացրեց ԲՀԿ-ի մոտեցումն առհասարակ դաշինքներ ձեւավորելու հարցի մասին: Պատգամավորի խոսքով՝ պատրաստ են համագործակցել այն քաղաքական ուժի հետ, որի գաղափարախոսության ու ծրագրային դրույթների հետ համակարծիք են:

Ինչ վերաբերում է մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ԲՀԿ-ն դաշինք ձեւավորի «Համախմբում» կուսակցության հետ, Էնֆիաջյանն ասաց, որ այդ հարցը պետք է կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկի, որից հետո որոշում կկայացնեն:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում».

«Միավորումները, դաշինքները միշտ էլ ընդունելի են, բայց դեռ որեւէ դաշինքի հարց չենք քննարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ կփորձի հասկանալ Օսկանյանի հայտարարությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ «ներքին քննարկումներ» է իրականացնում: Այս մասին ասաց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանը.

«Մեր մոտեցումներն ենք վերանայում, ՏԻՄ ընտրություններից եզրակացությունների հանգում»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկումներ են ընթանում նաեւ մարզային գրասենյակներում:

Ինչ վերաբերում է Օսկանյանի՝ քաղաքական բեւեռ ձեւավորելու մասին խոսքերին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման հարցերը պետք է մանրամասն քննարկվեն.

«Եթե կուսակցության մի մասը դեմ լինի, չենք կարող ընդունել. այս պահին ներքին պրոցեսներն ավելի կարեւոր են»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ «Համախմբում» կուսակցությունից որեւէ առաջարկ չեն ստացել:

«Ինչ վերաբերում է դաշինքներ կազմելուն, քաղխորհուրդն ունի որոշում՝ դաշինքներ չկազմելու վերաբերյալ, քանի դեռ չկա նոր որոշում, կգործի նախկին որոշումը»,-ասաց Պապիկյանը:

նաեւ հավելեց, որ այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի դեռ վարչության նիստում այդ հարցը չի քննարկվել:

«Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տպել
8291 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց