Նոր ռեկորդներ եւ իրադարձություններ համաշխարհային ֆուտբոլում. Հրաշալի հնգյակը

Համաշխարհային ֆուտբոլում կատարվել են մի շարք իրադարձություներ, որոնք արժանի են տեղ գրավելու ֆուտբոլային բազմաթիվ կարեւորագույն հանդիպումներով լեցուն այս օրերի ժամանակագրությունում: Անգլիայի, Իտալիայի եւ Իսպանիայի առաջնություններում արձանագրվել են անհատական եւ թիմային, կարելի է ասել՝ պատմական իրադարձություններ, որոնք մնալու են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Դարպասապահը

Նոյեմբերի 6-ին կայացած Իտալիայի առաջնության «Կիեւո» - «Յուվենտուս» (1-2) խաղը Իտալիայի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» դարպասապահ, 38-ամյա Ջանլուիջի Բուֆոնի 600-րդ հանդիպումն էր Իտալիայի բարձրագույն խմբի՝ «Սերիա Ա»-ի մրցաշարերում: Ուղիղ 21 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 19-ին Բուֆոնը առաջին անգամ մասնակցեց «Ա սերիայի» հանդիպմանը՝ «Պարմայի» կազմում: 6 տարի անց Բուֆոնը տեղափոխվեց «Յուվենտուս» եւ արդեն 15 տարի հաջողությամբ պաշտպանում է Իտալիայի ամենահեղինակավոր թիմի դարպասը: 600 հանդիպում «Ա սերիայում»՝ սա իրոք ֆանտաստիկ ցուցանիշ է դարպասապահի համար, ընդ որում Իտալիայի առաջնություններում ավելի շատ հանդիպումներ անցկացրել են ընդամենը 3 ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Պաուլո Մալդինին («Միլան», 647 հանդիպում), Խավիեր Ձանետին («Ինտեր», 615) եւ հարձակվող Ֆրանչեսկո Տոտին («Ռոմա», 607): Բուֆոնը արդեն այս տարի կարող էր դառնալ «Ա սերիայի» պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը, եթե կարիերայի ընթացքում չաներ ասպետական մի քայլ. 2006 -07 թթ. մրցաշրջանը «Յուվենտուսը» պայմանավորված խաղեր անցկացնելու համար որակազրկվեց եւ անցկացրեց 1-ին լիգայում: Այդ ժամանակ թիմը լքեցին գրեթե բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները, բացառությամբ այդ տարի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Բուֆոնի, որը մնաց թիմում, օգնեց թիմին նվաճել 1-ին լիգայի հաղթողի կոչումը եւ վերադառնալ ուժեղագույն՝ «Ա սերիա»:

Մարզիչը

2014 թ. մայիսի 5-ին «Լիվերպուլը» զիջեց առաջատարի դիրքը Անգլիայի առաջնությունում՝ «Մանչեսթեր Սիթին» առաջ անցավ եւ ի վերջո նվաճեց չեմպիոնական կոչումը: «Լիվերպուլի» կազմում այդ ժամանակ փայլում էին թիմի լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը եւ ներկայումս «Բարսելոնայում» հանդես եկող Լուիս Սուարեսը: Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» կորցրեց իր առաջատարներին, եւ սկսվեց թիմի անկումը: 2015 թ. հոկտեմբերին «Լիվերպուլը» զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը. հենց այդ ժամանակ էլ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց գերմանացի Յուրգեն Կլոպը՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: Կլոպը նախ կարողացավ «Լիվերպուլին» հասցնել մինչեւ Եվրոպա լիգայի եզրափակիչ, իսկ այս շաբաթ, ուղիղ 916 օր հետո, «Լիվերպուլը» կրկին Անգլիայի առաջնության առաջատարն է: Ընդ որում, վերջին խաղում՝ «Ուոտֆորդի» դեմ, Կլոպի թիմը ռեկորդ սահմանեց: Մրցակցի դարպասին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կատարեցին ուղիղ 17 հարված: Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-ամյա պատմության ընթացքում դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել նման արդյունք արձանագրել:

Խարիզման

Անցյալ կիրակի օրը 25- ամյա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության համար հատկանշական էր եւս մեկ իրադարձությամբ՝ խփվեց մրցաշարի 25 հազարերորդ գոլը: Թերեւս պատահական չէ, որ այդ հոբելյանական գոլի հեղինակը ժամանակակից ֆուտբոլի ամենախարիզմատիկ անձանցից մեկն է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդամենը առաջին մրցաշրջանը Անգլիայում անցկացնող 35-ամյա Զլատանը միայն այս կերպ կարող էր գրել իր անունը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ: Իսկ առանց նման «արարքի» Զլատանը ուղղակի չի կարող ապրել: «Բնականաբար ես պետք է խփեի այդ գոլը: Բայց սկզբում ինձ թվաց, թե իմ կարիերայի 25 հազարերորդ գոլն եմ խփել», - ծիծաղելով նման մեկնաբանություն է արել Իբրահիմովիչը: Իսկ կարիերայի ընթացքում Զլատանը հատեց 400 գոլի սահմանը:

Այլմոլորակայինը

Իհարկե, կարելի էր Իբարհիմովիչի կարիերայում խփած 400-րդ գոլը համարել իրադարձություն ժամանակակից ֆուտբոլի պատմության համար, բայց ժամանակի առումով շվեդ հարձակվողի բախտը ուղղակի չի բերել: Իբրահիմովիչը խաղում է մի ժամանակաշրջանում, երբ ռմբարկուական գրեթե բոլոր ռեկորդները դառնում են իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի «սեփականությունը»: Իսպանիայի առաջնության նոյեմբերի 6-ին կայացած «Սեւիլիա» - «Բարսելոնա» խաղի ժամանակ Մեսին ցուցադրեց միգուցե վերջին տարիների իր լավագույն խաղը եւ խփեց «Բարսելոնայի» կազմում 500-րդ գոլը: Ընդ որում այս հանդիպման առաջին խաղակեսում «Սեւիլիան» իր հերթին ցուցադրեց գրեթե իդեալական, ֆանտաստիկ ֆուտբոլ: «Հրաշալի խաղացինք եւ կարող էինք հաղթել: Բայց մեզ խանգարեց այլմոլորակային մի ֆուտբոլիստ: Այո, Մեսին այլմոլորակային է»,- խաղից հետո հայտարարել է «Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն: 29-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է պաշտոնական եւ ընկերական 592 խաղերի եւ խփել 500 գոլ: Մեսիից ամենաշատը տուժել է հենց նույն «Սեւիլիան», որի դարպասը արգենտինացին ընդհանուր առմամբ ուղարկել է 27 գոլ: Մեսիի «սիրելի» թիմերի այս շարքին են պատկանում նաեւ Մադրիդի «Ատլետիկոն» (25 գոլ), «Վալենսիան» (22) եւ Մադրիդի «Ռեալը» (21):

Երկրայինը

Իհարկե, Մեսիի նոր ռեկորդային ցուցանիշը չէր կարող անտարբեր թողնել անհատական բոլոր անվանակարգերի մրցանակաբաշխություններում նրա հիմնական մրցակից Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Թեեւ վերջինս Եվրոպայի առաջնության եզրափակիչում ստացած վնասվածքից հետո ոչ մի կերպ չի կարողանում լավագույն մարզավիճակին հասնել եւ անգամ վերջին խաղում հակառեկորդ արձանագրեց («Սանտյագո Բեռնաբեո» ստադիոնում անցկացրած վերջին 6 խաղերում՝ ոչ մի գոլ), բայց նվաճած 2 կարեւորագույն մրցանակների (Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի չեմպիոն) շնորհիվ համարվում է տարվա լավագույն ֆուտբոլիստի հիմնական հավակնորդ: Ամեն դեպքում Կրիշտիանու Ռոնալդուի անունը կրկին ամբողջ եվրոպական մամուլի առաջին էջերում է, եւ պատճառը ամենեւին այլմոլորակային խաղը չէ, այլ՝ ամբողջապես «երկրային» է: 31-ամյա պորտուգալացին ֆինանսական առումով ֆանտաստիկ, աստղաբաշխական պայմանագրեր է կնքել: Նախ այս երկուշաբթի նա երկարաձգեց պայմանագիրը Մադրիդի  «Ռեալի» հետ եւ այս թիմում պետք է խաղա մինչեւ 2021 թվականը, իսկ հիմա էլ մոտ է ցմահ երկարաձգելու անհատական պայմանագիրը «Նայք» ֆիրմայի հետ: Համաձայն իսպանական մամուլի՝ պորտուգալացին «Ռեալից» ստանալու է տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Նայքի» հետ պայմանագրի արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ եվրո:  

 

Տպել
3153 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ