Վարչապետի հետ որպես փոխնախարար չեմ շփվում. Կարեն Կարապետյանի փեսա

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի հետ համատեղ պատրաստվում է Հայաստանի սահմանային գյուղերում սովորական լամպերն անվճար փոխարինել Լեդ լուսադիոդային լամպերով: Առաջին գյուղը, որ ամբողջությամբ անցել է Լեդ լամպերի կիրառմանը ԼՂՀ-ի Աստղաշեն գյուղն է եղել: Նշենք, որ Աստղաշեն գյուղը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ծննդավայրն է:

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից, որը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, հետաքրքրվեցինք.

- Ինչպե՞ս է ստացվել, որ առաջին գյուղն ընտրվել է հենց Աստղաշենը:

- Այդ գյուղն արվեց հենց Կարեն Կարապետյանի աջակցությամբ, երբ որ ինքը մասնավոր սեկտորում էր:

- Այսինքն՝ ինքն ի սկզբանե մասնակցությո՞ւն ունեցավ այս ծրագրում:

- Այո, որպես առաջին պիլոտ, որը մենք օգտագործեցինք բոլորին ցուցադրելու, որ կարելի է նման ծրագիր՝ «Լուսավոր սահման», ծրագիր սկսել, այդ ծրագրի հիմքում նաեւ եղավ այդ ամեն ինչը: Ինքն անձամբ տեսել է ծրագրի արդյունքները եւ, կարծում եմ, որ ինքն էլ կաջակցի:

- Հաշվի առնելով ձեր կապը Կարեն Կարապետյանի ընտանիքի հետ….

- Չեմ կարծում, որ այստեղ որեւէ կապ ունի:

- Երբ այդ ծրագիրն իրականացրել եք վարչապետը դեռ Կարեն Կարապետյանը չէր, ինչպե՞ս եք ստեղծել այդ կապը:

- Եկեք չանձնականացնենք այս ծրագիրը: Եկեք, ընդհանրապես, այդ թեմայի մասին չխոսենք: Մի քիչ տհաճ էլ է, որ մենք այդ հարթակում ենք դիտարկում այս լավ ծրագիրը: Այն ժամանակ ինքը եղել է մասնավոր սեկտորում, տեսել է լավ ծրագիր է, աջակցել է: Ես եմ առաջարկել, ինքն աջակցել է որպես մասնավոր նախաձեռնություն արել է, արդյունքները շատ լավ է եղել: Ես այդ արդյունքներն օգտագործել եմ, բոլորին համոզել եմ, որպեսզի միանան, հիմա ստացվել է բավականին լավ ծրագիր ու շատերը կմիանան դրան:

- Հետագա ծրագրերում կա՞ նրա աջակցությունը:

- Կարծում եմ՝ կլինի:

- Քննարկում ունեցե՞լ եք որպես փոխնախարար:

- Ես որպես փոխնախարար իր հետ չեմ շփվում, շփվում եմ նախարարի հետ:

- Նախարարն էլ կառավարության ղեկավարի՞ հետ:

- Երբ այս ծրագիրը թափ հավաքի, դուք կարծում եմ՝ կառավարությունից կլսեք աջակցությունն այս ծրագրի մասին:

- Դուք փոխնախարար եք սկսել աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, Երվանդ Զախարյանն էր այն ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ապա Լեւոն Յոլյանը, հետո արդեն նոր կառավարությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ապա նոր նախարար եւ դուք շարունակում եք մնալ փոխնախարար: Կապ կարո՞ղ է ունենա վարչապետի անձը այս պաշտոնում ձեր  պաշտոնավարման շարունակական լինելու հարցում:

- Միայն ես չեմ մնացել, մեր նախարարությունում փոխնախարարների կազմի փոփոխություն ճիշտ է եղել է, բայց այնպես չի, որ բոլորը փոխվել են: Եթե, դուք ինքներդ նշեցիք, որ փոխվել է եւ ես արդեն իմ երրորդ նախարարի հետ եմ աշխատում (ծիծաղում է, հեղ.), նախկինում նաեւ Արմեն Մովսիսյանի հետ եմ աշխատել Մեծամորում, իմ գործի գնահատականը տալիս են նախարարները: Եթե դժգոհություն լիներ, ես չեմ կարծում, որ հիմա իմ պաշտոնում կլինեի:

-Հայաստանում գործում է ծանոթ-բարեկամ-խնամի…

-Դուք ինքներդ…, եկեք էլ «վսյո», էս թեմայով չենք խոսում: Ես այս պաշտոնին եմ երկու ու կես տարի կամ ու ես ոչ մի քայլ հետ առաջ այս հարթության (նկատի ունի վարչապետի գործոնը) արդյունքում չի եղել եւ խնդրում եմ այս հարցն ավարտում ենք: Իմ համար, անկեղծ ասած, տհաճ է:

- Տհաճ է խոսել այդ թեմայի՞ց:

-Տհաճ է խոսել այդ թեմայով, որովհետեւ այսօր լրիվ ուրիշ թեմա է: «Լուսավոր սահման» նախաձեռնությունն է, դուք եկել եք իմ անձնական խնդիրներից եք…:

- Անձնական չի:

- Շատ անձնական է:

- Այսինքն՝ փոխնախարարի եւ վարչապետի պաշտոնի մասին հարց տալն անձնական խնդի՞ր եք դիտարկում:

- Չէ, դուք անձնական հարթակում եք դիտարկում:

Բացարձակապես:

- Դե, եթե անձնական հարթակում չեք դիտարկում, ես ասում եմ՝ ես շփվում եմ նախարարի հետ, նախարարը շփվում է վարչապետի հետ: Դրանով թեման փակում ենք:

Տպել
5516 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ