Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ. Հիլարի Քլինթոնը շնորհավորել է նրան

09/11/2016 schedule07:50

Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով: Նոր նահանգներից ստացված տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփն արդեն ստացել է 276 ընտրիչի աջակցություն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 218: Վերջինս արդեն զանգահարել է Թրամփին եւ շնորհավորել նրան:

Նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից որեւէ մեկը Ընտրիչների 538 հոգանոց կոլեգիայում ստանա առնվազն 270 ընտրիչի աջակցություն: Այնինչ, ինչպես վերը նշվեց, Թրամփն արդեն անհրաժեշտ նվազագույն թվով ընտրիչներից 6-ով ավելի ընտրիչ ունի: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա տվյալներն այլեւս ոչինչ չեն կարող փոխել:

10.45 - Դոնալդ Թրամփը հաղթել է նաեւ Ալյասկա նահանգում: Դրա շնորհիվ նա ստանում է նահանգի բոլոր երեք ընտրիչի աջակցությունը: Այդպիսով, Դոնալդ Թրամփը ներկա պահին ունի 247, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 215 ընտրիչի աջակցություն: Ներկա պահին տվյալներ չեն ստացվել 7 նահանգից, որոնք ընդհանուր առմամբ, 75 ընտրիչ ներկայացնելու իրավունք ունեն:

10.15 - Այս պահի դրությամբ, նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դեռեւս տվյալներ չեն ստացվել 8 նահանգից: Դրանք բոլորը միասին 78 ընտրիչ ներկայացնելու իրավունք ունեն:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ դեռեւս տվյալներ չեն ստացվել Արիզոնա (11 ընտրիչ), Ալյասկա (3 ընտրիչ), Մինեսոտա (10 ընտրիչ), Վիսկոնսին (10 ընտրիչ), Միչիգան (16 ընտրիչ), Փենսիլվանիա (20 ընտրիչ), Նյու Հեմփշիր (4 ընտրիչ), Մեն (4 ընտրիչ) նահանգներից:

Ներկայումս Դոնալդ Թրափն ունի 244 ընտրիչի աջակցություն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 215: Նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ Ընտրիչների 538 հոգանոց կոլեգիայի անդամ հանդիսացող առնվազն 270 ընտրիչի աջակցություն: New York Times-ը գրում է, որ ընտրություններում 95 տոկոս հավանականությամբ կհաղթի Դոնալդ Թրամփը: Ամերիկացիներն ուղիղ քվեարկությամբ նախագահ և փոխնախագահ չեն ընտրում, նրանք իրենց ձայնը տալիս են ընտրիչների կոլեգիային, որի ձայների մեծամասնությունը (538-ից 270-ը) ստացած թեկնածուն էլ հաղթում է ընտրություններում:

09.48 - Ամերիկացիներն այժմ շունչները պահած սպասում են Փենսիլվանիայի արդյունքներին: Բանն այն է, որ այս նահանգում հաղթող թեկնածուն կստանա ընտրիչների միանգամից 20 ձայն, ինչն էլ կարող է վճռորոշ լինել Թրամփ-Քլինթոն դիմակայությունում: Այս պահի դրությամբ, աննշան առավելություն ունի հանրապետական թեկնածուն` Թրամփը` 48,5 տոկոսն ընդդեմ 47,9-ի: Դե ինչ, սպասենք վերջնական արդյունքներին:

09.30 - Նեւադա նահանգը քվեարկել է Քլինթոնի օգտին: Վերջինիս հաջողվում է ձայների տարբերությունը փոքր-ինչ կրճատել: Այս պահին դեմոկրատ թեկնածուն ունի ընտրիչների 215 ձայն` Թրամփի 244-ի դիմաց: 

09.22 - ABC News. հանրապետականները կշարունակեն մեծամասնություն կազմել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի 62-րդ և գործող խոսնակը հանրապետական Փոլ Ռայանն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծերին: 

09.10 - Որքան ավելի հավանական է դառնում Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, միջազգային շուկաներում խուճապն ավելի է մեծանում: Մասնավորապես, վերջին 1-2 ժամվա ընթացքում ոսկու գնի անհավանական աճ է գրանցվել` 4,5% (50-60 դոլար):

09.05 - Քիչ առաջ ավարտվեց քվեարկությունն ամենավերջին ընտրատեղամասում, որը գտնվում է Ալյասկա նահանգի Ադակ բնակավայրում: Ալյասկայում հաղթող թեկնածուն կստանա ընտրիչների կոլեգիայի 3 ձայն:

08.51 - Թրամփն էլ ավելի է մոտենում հաղթանակին: Այս պահին հանրապետական թեկնածուն իր մրցակցին գերազանցում է ընտրիչների 35 ձայնով (244:209): ԱՄՆ-ի նախագահ դառնալու համար Թրամփին հարկավոր է մնացած նահանգներում հավաքել ընդամենը 26 ձայն:

08.45 - Նրանք, ում համար «երկուսն էլ վատն են», քվեարկում են այլընտրանքային թեկնածուի` Լիբերտարիան կուսակցության առաջնորդ Գերի Ջոնսոնի օգտին: Որոշ նահանգներում նա հավաքել է 5 տոկոս ձայն: Ամենաշատ քվեները Ջոնսոնը ստացել է Նյու Մեքսիկո նահանգում, որտեղ նա նահանգապետ է եղել: 

08.36 - Դոնալդ Թրամփը հաղթում է չափազանց կարևոր Ֆլորիդա նահանգում և կտրուկ առաջ անցնում ընտրիչների ձայներով` 222-ն ընդդեմ 209-ի: 

08.30 - Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում տարած հաղթանակի շնորհիվ կրճատում է ձայների տարբերությունը Քլինթոնից. այս պահին հանրապետական թեկնածուն ընդամենը 4 ձայնով է զիջում (193 : 197) մրցակցին:

08.15 - Քլինթոնն առաջ է անցնում ընտրիչների ձայներով` 197-ն ըննդեմ 187-ի: Բանն այն է, որ քիչ առաջ տեղի է ունեցել Հավայան կղզիներում ձայների հաշվարկը, որտեղ դեմոկրատներն ավանդաբար հաղթում են մեծ առավելությամբ: Քլինթոնը հաղթել է նաև «տատանվող» Կոլորադո նահանգում:

08.00 - Վերջին ժամվա ընթացքում Հիլարի Քլինթոնի եւ Թրամփի միջեւ տարբերությունը մի փոքր կրճատվել է, բայց, ընդհանուր առմամբ, Քլինթոնի ճամբարում պարտվողական տրամադրություններ են, Թրամփի ճամբարում՝ հաղթողական: Միջազգային շուկաները խիստ բացասաբար են արձագանքում ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկին. Դոու Ջոնսի գործարար ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 600 կետով, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ճապոնական իենի փոխարժեքը աճում է, ինչը բացասական միտում է այդ երկրի եւ գլոբալ տնտեսության համար, մեքսիկական պեսոն արագ արժեզրկվում է, ինչը բացասական է այդ երկրի տնտեսության համար: Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում պատ կառուցել Մեքսիկայի եւ ԱՄՆ սահմանին: Այս ժամի դրությամբ Թրամփը ուներ 167 ընտրիչի ձայն, Քլինթոնը 130: 

Տպել
7804 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել