Սերժ Սարգսյանը զգուշանում է լայնամասշտաբ նոր հարձակումից, ու դրա համար լուրջ պատճառ ունի

Երեկ մտահոգիչ իրադարձություն տեղի ունեցավ: «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

«Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը»,- ասվում էր Ավետիսյանի հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարության պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն արդեն լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս, անկախ նրանից, որ նա դրա տակ ստորագրել է որպես ՀԿ նախագահ: Բայց ավելի մտահոգիչ բան էլ եղավ: Սույն հայտարարության մասին կայքերից մեկի նյութը հայտնվեց պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Օգտատերերից մեկը հարց ուղղեց նախարարության էջը վարողին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՊՆ-ն համաձայն է հայտարարության բովանդակության հետ: Այս հարցն անպատասխան մնաց, իսկ նյութը ՊՆ-ի էջից շուտ հեռացվեց: Այնուհետեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, որ  անհանգստանալու կարիք չկա, դա ոչ թե ՊՆ-ի հայտարարությունն է, այլ Ավետիսյանի ՀԿ-ի եւ «հավանաբար ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը»:

Պետք է նշել, որ ազատամարտիկների զգոնությունը ինքնանպատակ չեն բարձրացնում: Բացի այդ,  Հովհաննիսյանը չի հերքել  Armtimes.com-ի թղթակցի հարցը` թե արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ լայնածավալ պատերազմական գործողության սպառնալիք կա: ՊՆ խոսնակը միայն եւս մեկ անգամ նշել է, որ դա ՊՆ-ի կոչը չէ եւ ասել է, որ անհրաժեշտության դեպքում կարձագանքեն: Լավ չի հասկացվում, ինչին կարձագանքեն`պատերազմի՞ն, թե՞ հայտարարությանը:

Թյուրիմացություններն ու զուգադիպությունները  շատ են: Եթե ՊՆ-ի էջում սույն հայտարարությունը մտածված էր հայտնվել, եւ նախարարությունը կիսում է բովանդակությունը, դա լուրջ է: Եթե այն սխալմամբ էր ՊՆ պաշտոնական էջով տարածվել, դա նույնպես մտահոգիչ է: Ապրիլյան պատերազմի օրերին բացի ռազմաճակատի գործողություններից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը քարոզչական դաշտում ոսկերչական ճշգրտությամբ աշխատեց, ինչը էական ազդեցություն ունեցավ պատերազմական իրավիճակի վրա:

Եթե ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է էքսպերիմենտներ անել այս դաշտում, կամ ազգ-բանակ կոնցեպտով տարված մտածում է, որ պետք է նման իրավիճակներում մաքսիմալ բաց աշխատել ազգաբնակչության հետ, ապա այս մի փորձը կարծես անհաջող էր: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգին, մի քանի փաստ ներկայացնենք:

1.Արդեն մեկ ամսից ավելի է առաջնագծում իրադրության վերաբերյալ Արցախի ՊՆ-ի հաղորդագրությունները դուրս են զինադադարի խախտման դեպքերի նորմայի շրջանակներից: Դեռեւս հոկտեմբերի սկզբին ԼՂՀ ՊՆ-ն նշեց, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար եւ նպատակային սրելու մարտավարություն: Հետագայում երբեմն հաղորդվում էր, որ պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հակառակորդը առաջնագծում որոշակի հատվածներ ականազերծում է, ավելի ուշ եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր: Արցախի ՊՆ-ն նաեւ հետեւյալ հայտարարությունն արեց. «.... ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»:

2.Հոկտեմբերի կեսերին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորների հետ կապված հարցեր առաջացան, որոնք անհրաժեշտ է լուծել այս «սպառնալից ժամանակաշրջանում»: «Այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում է կայացրել. կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: Հետագայում լրատվություն չեղավ` այս գումարտակը կազմավորվեց, թե ոչ: Ըստ երեւույթին Դաշնակցության հայտարարությունն այնքան էլ մեծ արձագանք չի գտել, ինչի պատճառով կամավորներին մոբիլիզացնելու նոր կոչի կարիք առաջացավ:

3.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որ վերսկսվել էին ապրիլյան պատերազմից հետո, անորոշ ժամանակով ընդհատված են: Հրաժարվողը, ընդ որում, Սերժ Սարգսյանն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ժամանակ Ալիեւի հետ քննարկումներից հետո հայտարարեցին, որ նա համաձայնել է նոր հանդիպման առաջարկին: Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո հարցը փակվեց: Համանախագահները միայն հույս հայտնեցին, որ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, նույնիսկ դա չհաստատեց, ասելով, որ վաղ է խոսել դրա մասին:

Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն լարվել է նոյեմբերի 12-18-ը անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից: Պատճառը բանակցություններին վերադառնալու առաջարկը մերժելու մեջ է: Չի բացառվում, որ մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը սահմանում ադրբեջանական կողմից հրահրվող լարվածությունն ու սադրանքները ուղղված էին Սերժ Սարգսյանին բանակցությունների սեղան վերադարձնելուն: Սարգսյանը սակայն անդրդվելի մնաց: Իսկ  արդյոք նա տիրապետում է իրավիճակին, եւ գիտի՞ ինչ է անում, թե՞ մեզ վտանգավոր անակնկալներ են սպասում, ցույց կտա ժամանակը

Տպել
22815 դիտում

Մոտ ապագայում ՔԿՀ-ներում պահվող անձինք մասնագիտություն կստանան եւ կապահովվեն աշխատանքով. արդարադատության փոխնախարար

Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ում մարզչի տակտիկան խանգարել է իրեն գոլեր խփել

Երեւանի քաղաքապետարանի միջոցներով նորոգվում են ստորգետնյա անցումներ

Հայաստանի եւ Թաթարստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքվել է համագործակցության համաձայնագիր

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ Ֆինլանդիայում կկայանա այնտեղ ձերբակալված հայ ֆուտբոլասերի դատը

Մարվել է Նոր Գեղի համայնքի կրպակում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Մի հատ նայեք՝ վերջին 10-15 տարին մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմախոսներին

Հայտնի է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները. օտարերկրացիները 2 տարում 2 մանկատնից 76 երեխա են որդեգրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Վանաձորում անցկացրեց փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ Բիզնես Ֆորում

Տավուշի ոստիկանները պայքարում են անտառահատման դեմ․ տնկվել է 1000 ծառ

Հերթական խեղված շունը, կենդանու վրա քիմիական նյութ են լցրել

Դատարանում սկսվել է պատգամավորի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ նիստը

Առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրվող փաստաբաններն ազատ են արձակվել

Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Հեղափոխական կառավարությունը ներկայացրել է պահպանողական պետական բյուջե․ սա, ըստ էության, նոնսենս է․ Բաբաջանյան

1 միլիոնից ավելի պարտք են մեզ. ընտանիքով աշխատել են «Սանիթեք»-ում, վերջնահաշվարկ ու արձակուրդային չեն ստացել

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին (լուսանկարներ)

Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ

Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ