Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում եւ Հայաստանից դուրս երկրաչափական պրոգրեսիայով աճում է նորաստեղծ քաղաքական միավորների թիվը: Պարզվում է` վերջերս ստեղծվել է կամ մոտ ժամանակներս ստեղծվելու է «Միացյալ Արմենիա» անունով կազմակերպություն, որի հիմնադիրներն են բարերար Վահագն Հովնանյանի փեսան եւ դուստրը`ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Նինա Հովնանյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու ազատամարտիկ Արամ Ավետիսյանը:
Արթուր Ալեքսանյանը երեկ «Իրավունքին» ասել է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն իրենք առայժմ չունեն: «Պարզապես ցանկանում ենք ազգը համախմբել, որ գալիք ԱԺ-ն ընտրություններից հետո լինի երկպալատանի խորհրդարան, սփյուռքը խորհրդարանում տեղ ունենա»,- ասել է նա:
Ազատ Արշակյանը «Ժողովրդին» ասել է, որ իրենք ներկայում իրենց հռչակագիրն են ձեւավորում եւ բանակցությունների մեջ են սփյուռքի հայ համայնքների հետ: «Միացյալ Արմենիայի» հռչակագրի անկյունաքարը լինելու է «Արցախ-Սփյուռք-Հայաստան համերաշխության եւ ՀՀ ԱԺ երկրորդ պալատի ստեղծման գաղափարը»: Ասել է նաեւ, որ իրենք լինելու են իրական, իսկական ընդդիմություն:
Հիշեցնենք, երկպալատ խորհրդարանի եւ դրանում սփյուռքի ներգրավվածության գաղափարի հեղինակը, որքան էլ դա հաճելի չլինի «Միացյալ Արմենիայի» անդամներին, Սերժ Սարգսյանն է: Դեռեւս 2011 թվականի փետրվարին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանը երկպալատ դարձնել, «ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին»:
Հայաստանի քաղաքական ուժերն այնքան էլ ոգեւորությամբ չարձագանքեցին սույն հայտարարությանը, թեպետ սփյուռքն էլ առանձնապես հետաքրքրություն ցույց չտվեց դրա նկատմամբ: Ի վերջո, սահմանադրական փոփոխություններում խորհրդարանի բաժանում չնախատեսվեց: Հրանուշ Հակոբյանն էլ բացատրեց, որ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո երկպալատ խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը վերացել է, քանի որ բոլոր այն սփյուռքահայերը, ովքեր կուզեին մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ մասնակցել ցանկացած ընտրության:
Ինչու է «Միացյալ Արմենիան» թարմացնում Սերժ Սարգսյանի երբեմնի առաջ քաշած օրակարգը, դժվարանում ենք ասել: Ակնհայտ է, սակայն, որ սփյուռքի մեր հայրենակիցները առայժմ իրենք էլ ձեռնպահ են մնում հայրենիքում քաղաքականությամբ ուղիղ զբաղվելուց: Նրանք ավելի շատ նախընտրում են դեկլարատիվ բնույթի հայտարարությունները, կամ առավելագույնը որեւէ հայաստանյան քաղաքական ուժի թիկունքից են միջամտում Հայաստանի ներքին գործերին: Սա բացատրում են նրանով, որ հայաստանցիներն իրենց թույլ չեն տալիս ավելին անել, համարելով, որ իրենք ներհայաստանյան իրողությունները լավ չեն հասկանում: 2017-ի ընտրություններից առաջ, ճիշտ է սփյուռքում մեծ ակտիվություն է նկատվում, բայց առայժմ անհասկանալի է, թե ով ում բարեկամն է:
Ինչ վերաբերում է նորաստեղծ «Միացյալ Արմենիային», նշենք, որ այս նախաձեռնության մասին լրատվության մեջ անսպասելիորեն կենտրոնական տեղ գրավեց Սեյրան Օհանյանը: Ընդհանրապես, պաշտպանության նախկին նախարարը հայտնվել է պոտենցիալ բոլոր քաղաքական ուժերի ու միավորումների ուշադրության կենտրոնում: Նրան այսկողմ-այնկողմ են քաշքշում եւ ձեռքից ձեռք խլում:
Երկար ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ Օհանյանը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը: Այս լուրը առավել ինտենսիվ տարածվում էր Դալլաքյանի հանդեպ բարեհաճ տրամադրված լրատվամիջոցներով: Մի փուլ եկավ, որ նրանք սկսեցին միահամուռ գրել, թե իշխանությունները ամեն կերպ փորձում են խոչընդոտել Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի էպիկական միավորմանը:
Երեկ էլ գրվեց, որ Օհանյանին անհայտ ուժերն ուղղորդում են դեպի «Միացյալ Արմենիա»: Նման վերլուծության հիմքում Արթուր Ալեքսանյանի հետ Օհանյանի քավոր-սանիկ հարաբերություններն էին: Դալլաքյանական թեւը խուճապի մեջ ընկավ: Բարձր լրագրողական պրոֆեսիոնալիզմով, երկու ժամվա ընթացքում առաջին ձեռքից ինֆորմացիա հայտնվեց, որը հերքում էր Օհանյանի հնարավոր համագործակցությունը «Միացյալ Արմենիայի» հետ: Արթուր Ալեքսանյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ու թեեւ ինքն ու նախկին նախարարը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն, սակայն քաղաքական դաշտում իրար հետ չեն շփվում:
Սեյրան Օհանյանի կերպարի նկատմամբ անառողջ հետաքրքրության պատճառը, թերեւս, Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի թողած խորը ենթագիտակցական հետքն է առ այն, որ պաշտպանության նախկին նախարարները քաղաքականության մեջ հզոր են լինում: Մինչդեռ, նախադրյալներ, թե Օհանյանը ի վիճակի է լրացնել այս շարքը, չեն նշմարվում: Քաղաքականության մեջ նա ավելի շուտ Վազգեն Մանուկյանին կնմանվի, քան Սարգսյաններին: Այնպես որ, կարծում ենք, միանգամայն անտեղի է նրա շուրջ այս աժիոտաժը:
Հ.Գ. Երեկ տեղեկություն եղավ նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցական գործընթացը կասեցվել է, ֆինանսավորումը դադարել: Դալլաքայնն իր հայտնի ասուլիսում խոստացավ հոկտեմբերի վերջին եւս մեկ ասուլիս հրավիրել եւ ավելի կոնկրետ հայտարարություններ անել կուսակցության անվան եւ անդամների մասին: Մինչեւ այժմ նման բան տեղի չի ունեցել:
Հետեւություններ անել, թե սա նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ այնուամենայնիվ ծագել են, ամեն դեպքում վաղ է: Դալլաքյանը շատ լուրջ էր տրամադրված իր գործին: Նա նույնիսկ ֆիլմ հրապարակեց, թե ինչպես է լողավազանում շաբաթը երկու անգամ լողում, կամ ընկերների հետ ֆուտբոլ խաղում: Դրանք իհարկե այնքան էլ էսթետիկական տեսարաններ չէին, սակայն Վիկտոր Դալլաքյանին թվացել էր, թե մեծ զարկ կտան իր նոր կուսակցությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին․ Վենս
Կարող է անուղղակի ընդունո՞ւմ են, որ Ռուսաստանը այլևս հարց լուծող չէ, այդ դեպքում ժողովրդին ինչո՞ւ են ստում
Պատիվ է առաջին փոխնախագահը լինել, ով ժամանեց Հայաստան․ ՀՀ-ն կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման հենակետ
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Արդյունքում նաև սենց ժամանակակից դրոններ ենք ունենում․ Հարությունյան
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
Ձեր այցը հիրավի պատմական է, Դուք ԱՄՆ առաջին ամենաբարձրաստիճան պաշտոնյան եք, ով երբևէ այցելում է ՀՀ․ վարչապետ
Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը. TRIPP-ի շուրջ Բաքվի վրա ճնշումները կավելացվեն
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ
TRIPP-ը կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, մի նոր աշխարհ է բացվելու․ Ջեյ Դի Վենս
Այսօր Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր սկիզբ է դրվում․ Վաշինգտոնը հպարտ է Երևանի հետ համագործակցությամբ․ Վենս
Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ վարչապետ
ՀՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով․ վարչապետ
Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին
Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվում են ընդլայնված կազմերով
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների գործողությունների ժամանակացույցը․ երբ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը
Հայտնի է՝ ում թեկնածությունը կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
Վենսը հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ նախանշելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր փուլը
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել Ջեյ Դի Վենսի դիմավորման արարողությունից
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի առանձնազրույցը
ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Բաղրամյան 26. նրան դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ լուսանկարներ, տեսանյութ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Azdararir.am հարթակի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան․ լուսանկարներ
Հաջորդ կանգառը՝ Երևան․ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան. տեսանյութ
Աստղաձորն իր պատմության մեջ առաջին անգամ ունի մանկապարտեզ․ Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը
Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում․ Հրազդանի տարածաշրջանի ճանապարհներին խիտ մառախուղ է
Ժամը 17:00-21:00-ը որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը, չի գործի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 9-ին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած
Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը
Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն
Քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ միջանձնային հարցեր են լուծել, նախապատրաստել սպանություններ և հարձակումներ
Վրաերթ-ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. տուժածը տեղում աշխատող ճանշինի աշխատակիցն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT