Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը նեղացել իշխանություններից

Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացավ իշխանություններից ակնհայտ նեղացած կեցվածքով:

Այդ առումով նա այն եզակի գործիչներից է, որը չթաքցրեց իր դժգոհությունը, հակառակվեց իշխանության կամքին, չընդունեց նրանց կողմից իրեն արված առաջարկությունն ու հեռացավ: Մինչ այժմ շատ չեն եղել այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյան համարձակվում է ընդդիմանալ իշխանություններին: Սովորաբար, պաշտոնյաները հլու հնազանդ ընդունում են իրենց պարտադրված պաշտոնները, դառնում են երիտասարդ թոշակառու կամ անգամ ավելի ցածր պաշտոնների են համաձայնում: Հակառակ պարագայում, կարող է իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած չարաշահումներն ու խախտումները իշխանությունների կողմից ջրի երես հանելու վտանգի առաջ կանգնեն: Իսկ մեր երկրում որեւէ պաշտոնյա ապահովագրված չէ նման ճակատագրից:

Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել էր ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կամ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Այդ երկուսից էլ նա հրաժարվել է՝ հավանաբար համարելով, որ նախարարից հետո ավելի ցածր պաշտոն զբաղեցնելն իր համար պատվաբեր չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան առաջարկվել է ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն այս ամիս բաժին է հասնելու Հայաստանին:

Բայց նա ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված շքերթի փորձերի ժամանակ հայտարարել էր, թե կմերժի նաեւ այդ պաշտոնը, եթե իրեն նման առաջարկ արվի: Ի վերջո, ինչո՞ւ նա ընդդիմացավ իշխանություններին: Դժվար է հավատալ, որ նա զերծ է եղել որեւէ չարաշահումից եւ այդպիսով իրեն ավելի ազատ է զգում: Այդ դեպքում որտեղի՞ց այն գումարները, որոնք, մամուլի հրապարակումների համաձայն, նրա ընտանիքը ներդրել է տարբեր երկրներում հիվանդանոց եւ այլ օբյեկտ կառուցելու համար: Կամ թեկուզ հնարավո՞ր է չոր աշխատավարձով ապրող պաշտոնյայի կինը շաբաթը մեկ անգամ թանկարժեք ու գույնզգույն հագուստով նույն գույների ծաղկեփնջի ֆոնին նկարվի: Ուրեմն, նա վստահ է զգում, որ այդ գումարների հետքերով գնացող չի լինի, քանի որ ինքն էլ իր հերթին կարող է հակակոմպրոմատներ ներկայացնել: Բայց սա դեռ հարցի ընդամենը մի կողմն է:

2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ իշխող Հանրապետական կուսակցության շրջանակներում ներքին քննարկումներ կային, թե խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո արդեն թույլ լիազորություններով իրենց նախագահը լինելու է հենց Ս. Օհանյանը, քանի որ հասարակությունը, ի տարբերություն շատ պաշտոնյաների, նրան բավական դրական է ընդունում, նա երբեւէ աչքի չի ընկել իշխանություններին ընդդիմանալու կեցվածքով, հետեւաբար, կլինի հնազանդ եւ ներկայանալի նախագահ:

Ավելին, անգամ կարծիքներ կային, որ ՀՀԿ վերնախավը պլանավորում է հենց նրան դարձնել վարչապետ՝ տվյալ դեպքում երկրի ղեկավարը: Այդ քննարկումների համաձայն Ս. Օհանյանը կարող էր վարչապետ նշանակվել նաեւ ավելի վաղ՝ Հ. Աբրահամյանի այս պաշտոնանկությունից հետո եւ շարունակեր պաշտոնավարել անգամ 2018թ. հետո: Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել  խորհրդարանում կրկին մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, որն էլ իր հերթին կորոշի վարչապետի ու նախագահի պաշտոնավարման հարցերը:

Եվ հենց այս քննարկումներին եւ հավանաբար վերելքի սպասումներին զուգահեռ էլ մամուլում սկսեցին արագ-արագ հայտնվել Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի նկարները՝ երբեմն ամուսնու եւ երեխաների ֆոնին: Իշխանությունների մեջ սա ընկալվեց որպես անհամեստություն, շտապողականություն եւ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Եվ նրանք հրաժարվեցին Օհանյանին նախագահ կամ վարչապետ դարձնելու մտքից: Սկսվեց հակաքարոզչությունը, նախարարի պաշտոնանկության մասին լուրերը, ու այսօր արդեն ունենք շարքային քաղաքացի Սեյրան Օհանյան:

Իշխանական կուլիսներում հիմա էլ խոսում են, թե ամիսներ շարունակ իրեն վարչապետի կամ նախագահի պաշտոնին պատկերացնողի համար արդեն դժվար կլինի պաշտպանության նախարարից ցածր պաշտոն զբաղեցնելը: Ահա թե ինչու է նա նեղացած հրաժարվել բոլոր առաջարկություններից: Իսկ հիմա տեղեկություններ են շրջանառվում, թե Օհանյանը կարող է անդամակցել Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվող «Շրջադարձ» կուսակցությանն ու որպես ընդդիմություն պայքարել գործող իշխանությունների դեմ: Մենք փորձեցինք Վ. Դալլաքյանից այս մասին որեւէ մեկնաբանություն ստանալ, բայց նա առանց հարցը լսելու ասաց, թե որեւէ հարցի չի պատասխանում: Ս. Օհանյանի մասին զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

- Պարոն Շարմազանով, Ս. Օհանյանն ինչո՞ւ չընդունեց իշխանությունների առաջարկություններն ու նեղացած հեռացավ:

- Ես երբեք մարդկանց բարոյահոգեբանական, զգացմունքային դրսեւորումները չեմ մեկնաբանում: Չեմ կարծում, որ նա նեղացած է, բայց նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ:

- Այդ դեպքում ինչո՞ւ նա չհամաձայնեց որեւէ պաշտոն ստանձնել:

- Չեմ կարող ասել:

- Չե՞ք կարծում, որ նա կարող է քաղաքականություն մտնել եւ պայքարել արդեն ձեր դեմ:

- Յուրաքանչյուր գործիչ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր ներկան ու ապագան: Ես Ս. Օհանյանին շատ դրական եմ գնահատում, շատ հարգում եմ, նա Արցախի հերոս է, իսկ թե ինչ կանի՝ կմտնի՞ քաղաքականություն, թե ոչ, կլինի՞ բանակում, թե ոչ, կլինի՞ իշխանության կողքին, թե ոչ, դա բացառապես իր որոշելու խնդիրն է:

- Ամիսներ շարունակ իշխանության մեջ ներքին քննարկումներ կային, թե հենց նրան են առաջադրելու որպես վարչապետ եւ նախագահ: Հիմա երբ այլեւս ձեր մեջ չկա այդ մտադրությունը, նա որոշել է հեռանալ իշխանություններից:

- ՀՀԿ-ն երբեք ո՛չ ապագա վարչապետի, ո՛չ էլ ապագա նախագահի վերաբերյալ քննարկումներ չի արել, քանի որ դա կոռեկտ չէ: Մենք ունենք նախագահ, որը մինչեւ 2018թ. ունի պաշտոնավարման ժամկետ: Իսկ ապագա վարչապետի մասին խոսելու համար նախ պետք է աշխատել եւ 2017թ. ապրիլյան ընտրություններին մեծամասնություն ունենալ: Պետք է դանդաղ շտապել:

Տպել
4745 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին