Դավիթ Հարությունյանը փորձել է միջամտել ԲՈՀ-ի գործերին

02/11/2016 schedule21:45

Երբ երկրում կանաչ լույս է վառվում արատավոր երեւույթների առաջ, դրանք ներթափանցում են յուրաքանչյուր ոլորտ: Այն, որ գիտությունը նույնպես զերծ չի մնացել իրեն ոչ հարիր դրսեւորումներից, հայտնի է վաղուց. հաճախ գիտական աշխատանքները վաճառվում ու գնվում են, այդ աշխատանքները գրագողության արդյունք են լինում, պաշտոնյան, իր դիրքը չարաշահելով, ըստ էության, գիտական կոչում է առնում եւ այլն:

Այս ամենի առկայությունն ընդունում ու խոստովանում է նույնիսկ գիտական աստիճաններ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա նաեւ չի հերքում, որ կա թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ գրող գիտնականների մի որոշակի շրջանակ, որոնք, ի դեպ, պաշտոնյաների անունից ներկայացվելիք աշխատանքներն ավելի լավ են գրում: «Պաշտոնյաները նաեւ գրել են տալիս, եկեք չմոռանանք: Ու այդ գրողները, վախից կամ չգիտեմ ինչից, լավ են գրում, որովհետեւ ուրիշ դեպքերում վատ են գրում. հո այդքան գյուտ չե՞ն անելու. իրենց նախկին գրածներից «քոփի-փեստ» են անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լիլիթ Արզումանյանը:

ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդները չեն ցանկանում բացահայտել պաշտոնյաների այդ կեղծիքը, ինչը կարող են անել ատենախոսությունը քննարկելու ընթացքում, ու աշխատանքը ներկայացնում են գիտական աստիճանաշնորհման, իսկ արդեն այդ փուլում գնահատվում է միայն աշխատանքի որակը, եւ հեղինակի հարցը վիճարկելու հնարավորություն այլեւս չի լինում: Խնդրի լուծման ճանապարհին Լիլիթ Արզումանյանը կարեւորում է գիտակցության, մտածողության փոփոխությունը:

«Նախ, գրողը չպիտի գրի: Ես հասկանում եմ, որ հացի խնդիր ենք լուծում, բայց չի կարելի այդպես լուծել: Արժանապատվություն ունեցող գիտնականը երբեք իր իմացությունը, իր գիտությունը չի ծախի անպետք մարդու: Կարելի է հացի խնդիր լուծել պարապելով, թարգմանելով, գիրք խմբագրելով եւ այլն, ինչպես որ անում են շատերը: Եվ երկրորդը` հասարակությունը չպետք է ընդունի այն մարդու գիտական աստիճանի վկայագիրը, որը գիտնական չէ: Հաճախ են հարց տալիս` մեր վկայագիրը աշխարհում ճանաչվո՞ւմ է, թե՝ չէ: Այո, ճանաչվում է, որովհետեւ տալիս է պետությունը, բայց աշխարհում ավելի առողջ մտածողություն կա այդ առումով, եւ ճանաչում են առաջին հերթին գիտնականին, հետո նոր վկայագիրը, այսինքն` հոդվածներն են պահանջում, արդյունքներն են պահանջում, հետո մեզ գրություն են գրում` այս վկայագիրը դո՞ւք եք տվել, մենք հաստատում ենք, ու ընդունում են աշխատանքի: Եթե իմ առած ատենախոսության արդյունքը չի ընդունվելու, ես դա երեք չեմ առնի: Այսինքն` հասարակությունը իր մտածողությամբ պետք է վանի, որեւէ մի օղակ, որեւէ անհատ մենակ վատ երեւույթների դեմ պայքարել չի կարող, ամեն մեկս մեր տեղում դա պետք է անենք»,- ասաց Արզումանյանը:  

Հետաքրքրվեցինք, թե պաշտոնյաների կողմից իր նկատմամբ ճնշումներ զգացե՞լ է: Ասաց, որ նման բան եղել է: «Վերջերս շատ մեծ այդպիսի պատմություն եղավ Դավիթ Հարությունյանի հետ, բայց չկարողացավ ոչինչ անել: Ինչ-որ մի դոկտորական էինք մերժել, դրա համար»,- չթաքցրեց ԲՈՀ-ի նախագահը, բայց եւ այլ մանրամասներ էլ չնշեց:  

Իսկ լրագրողների հետ նրա հանդիպման առիթը գիտական աստիճանաշնորհման համակարգում ձեռնարկված փոփոխություններն են: Արզումանյանի տեղեկացմամբ, բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորման գործընթացը մոտենում է ավարտին. «ԲՈՀ-ը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը` այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Այս գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական  համակարգից, որն այսօր այլեւս չի կարող գործել»:

Լուծարվել են նաեւ մասնագիտական խորհուրդներն ու դրանց փոխարեն ստեղծվել նորերը: Յուրաքանչյուր խորհուրդ կազմված է 9 անդամից, իսկ գիտնականներից յուքանչյուրը միայն մեկ խորհրդում ընդգրվելու հնարավորություն ունի: Պայմաններից է նաեւ այն, որ խորհրդի կազմում ներառված գիտությունների թեկնածուն վերջին հինգ տարվա ընթացքում ունենա 10 գիտական աշխատանք, իսկ դոկտորները` 5: Պարզվում է, սակայն, որ այդպիսի մարդկանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չի եղել: Չնայած տարեկան միջինը 500 մարդ գիտական աստիճան է ստանում, նրանց մեծ մասը հետագայում չի զբաղվում գիտությամբ: Բացի այդ, առկա իրավիճակը պայմանավորված է նաեւ արտագաղթի մեծ ծավալներով:

«Լուծարվեցին գործող բոլոր մասնագիտական խորհուրդները եւ ստեղծվեցին նորերը: Ու հանկարծ համակարգի ամբողջ պատկերը դուրս եկավ ջրի երես, եւ այն, իհարկե, այդքան հիանալի չէ: Այսօր Հայաստանում դոկտորներ կան, որոնք հինգ տարում հինգ հոդված էլ չունեն: Այսինքն` տարվա ընթացքում մեկ հոդված չեն գրել»,- մեր զրույցում ասաց Լիլիթ Արզումանյանը` մանրամասնելով, որ օրինակ Աստղադիտարանում մասնագիտական խորհուրդ ձեւավորել չեն կարողացել:

«Մենք ունեցել ենք աստղադիտարան, համաշխարհային երեւույթ, բայց այնտեղ չկարողացանք առանձին խորհուրդ ստեղծել, որովհետեւ մեր դոկտորները Հայաստանում չեն: Աստղադիտարանի 20-ից ավելի դոկտոր այսօր աշխատում են դրսում: Նրանք մեր հարստությունն են, մեր գանձերն են, որ պետք է պահենք, բայց հեշտ ու հանգիստ շռայլում ենք` գնացեք աշխարհով մեկ: Այդ մասնագիտությունը ընդգրկվել է ֆիզիկայի խորհրդի մեջ»,- արձանագրեց ԲՈՀ-ի նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3216 դիտում

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները