Արցախը՝ սահմանադրական փոփոխությունների շեմին. Բակո Սահակյանը մինչեւ 2030թ. կմնա՞

29/10/2016 schedule10:10

Լեռնային Ղարաբաղում արդեն ավարտին են մոտենում սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսվում է, որ նախագիծը հանրությանը կներկայացվի մինչեւ նոյեմբերի 20-ը, եւ որոշակի քննարկումներից հետո այն ներկայացվելու է ԼՂՀ խորհրդարանին: Իսկ եթե խորհրդարանն ընդունի, ապա այն կդրվի հանրաքվեի:

Հիշեցնենք, որ տարեսկզբին նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ ԼՂՀ իշխանությունները նախապես մտադիր էին Հայաստանի օրինակով իրենց մոտ էլ խորհրդարանական կառավարման համակարգ ներդնել, բայց գործընթացի կեսից փոշմանեցին: Ապրիլյան պատերազմից հետո հասկացան, որ ԼՂՀ-ին ոչ թե խորհրդարանական, այլ ուժեղ նախագահական համակարգ է անհրաժեշտ: Եվ սկսեցին ամեն ինչ սկզբից՝ մշակելով արդեն տրամաբանությամբ հակառակ հայեցակարգը: Բայց Արցախի քաղաքական շրջանակները հիմա այլ խնդիր են տեսնում:

Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ԼՂՀ-ում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ: Մինչդեռ այնտեղ հերթական նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2017 թ., իսկ խորհրդարանականը՝ 2020-ին: Բայց նախագծի անցումային դրույթներով նախագահական ընտրությունները հետաձգվելու են մինչեւ 2020 թվականը: ԼՂՀ ԱԺ-ն համապատասխանաբար գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու է երեք տարով:

Եվ ԼՂՀ քաղաքական շրջանակներում մտահոգություն կա, որ Բակո Սահակյանն իր պաշտոնավարման ավարտից հետո եւս երեք տարի կնախագահի, այնուհետեւ 2020 թ. իրավունք կունենա կրկին առաջադրել իր թեկնածությունը: Ճիշտ է, թե՛ գործող, թե՛ ապագա Սահմանադրությունը թույլ չի տալիս երեք անգամ անընդմեջ առաջադրվել այդ պաշտոնին, բայց արդեն այս երկարաձգման գործընթացն այդ հարցը կլուծի: ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը գտնում է, որ այդպիսով Բ. Սահակյանը մինչեւ 2030թ. պաշտոնավարելու տեսական հնարավորություն կունենա ու կփորձի դա օգտագործել:

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ են եղել, որին նաեւ ես եմ ներկա եղել, այդ հարցը տրվել է իրեն, ու ինքն էլ չի հերքել: Ասում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսելը, բայց պարզ է, թե ինչու է վաղ՝ չեն ցանկանում, որ հասարակությունը նախապես իմանա այդ մասին: Բայց հստակ է, որ նման ցանկություն կա եւ վաղուց կա, եւ նրա այդ ցանկության համար լոբբինգ է արվում: Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այստեղ նման մտահոգություններ կան: Եվ ես կարող եմ ավելացնել, որ այդ փոփոխությունը կատարվում է մեկ անձի իշխանության համար»,- ասաց Հայկ Խանումյանը:

Վերջինիս կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն կարող է տեղի ունենալ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին: Նրա խոսքերով, Արցախում դեռ որեւէ ընդվզում չկա իշխանությունների այդ մտադրությունների դեմ նախ այն պատճառով, որ ժողովուրդը քիչ է տեղեկացված: Բացի այդ, ԼՂՀ-ում դեռ քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ, որ խնդիրները վեր հանի ու ժողովրդին պայքարի մղի: Այնուամենայնիվ, լրագրողների եւ տարբեր մասնագետների կողմից այդ գործընթացների դեմ պայքար սկսելու նպատակով խումբ ձեւավորելու մասին հայտարարություն է եղել: Ամենայն հավանականությամբ, իշխանությունների նախաձեռնության դեմ որոշակի ընդվզում կառաջանա սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո միայն:

Խանումյանը հավելում է, որ իրենց կուսակցությունը նույնպես կպայքարի այդ փոփոխությունների ու իշխանությունների մտադրությունների դեմ: «Դեմի» ակտիվ քարոզարշավ են ծավալելու, սակայն մեծ շարժում առաջացնելու համար ռեսուրսներ չունեն: Արդյոք նրանց ռեսուրսներով չի՞ օգնում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, չէ՞ որ իրենք համախոհներ են:

«Մենք պարզապես աջակցել ենք Սամվել Բաբայանի՝ պաշտպանության ոլորտի առաջարկներին, նա քաղաքական հարցերին չի խառնվում եւ դրա մասին բազմիցս հայտարարել է: Հետեւաբար այդ առումով ակնկալիքներ չպետք է ունենալ»,- պատասխանեց Հ. Խանումյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններին իշխող կուսակցությունից զատ կողմ էր նաեւ «Դաշնակցություն» կուսակցությունը, որն այնտեղ խորհրդարանական երկրորդ ուժն է: Բայց ՀՅԴ-ն հայաստանյան իրենց գործընկերների օրինակով կողմ էր խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը:

«Դաշնակցությունը», սակայն, քննադատեց իշխանությունների հակառակ՝ ուժեղ նախագահական համակարգին անցնելու նախաձեռնությունը: Արդյոք հիմա ՀՅԴ-ն չի՞ պայքարի Արցախի իշխանությունների այդ մտադրության դեմ եւ այդպիսով չի՞ միանա ընդդիմությանը: ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նախ փոխանցեց, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրական գործընթացներին եւ այլ ոլորտներին վերաբերող դրույթներն արտահայտում են իրենց տեսակետները: Իրենք դեմ են միայն խորհրդարանական կառավարման համակարգը մերժելու եւ նախագահական կառավարման համակարգ ընտրելու արմատական փոփոխությանը: Արցախում սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը, ինչպես եւ Հայաստանում, կառավարման մոդելի փոփոխությունն է: Այդպիսով ՀՅԴ-ն ԼՂՀ ԱԺ-ում ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի նախագծի նկատմամբ:

«Գիտեք, որ «Դաշնակցությունը» բոլոր հարցերը վերջնական որոշումով է լուծում: Ես դեռ չգիտեմ, թե մեր վերջնական որոշումը որը կլինի: Մենք հույս ունենք, որ մեր հրապարակած տեսակետներից հետո նախագծում որոշակի փոփոխություններ ի հայտ կգան: Ինչպես գիտեք, մենք կառավարման համակարգի վերաբերյալ առաջարկություններ ենք ներկայացրել: Դրանից հետո մենք կունենանք վերջնական տեսակետ»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագծի ընձեռած՝ Բ. Սահակյանի պաշտոնավարման երկարաձգման կամ 2020թ. առաջադրվելու եւ մինչեւ 2030թ. պաշտոնավարելու հնարավորությանը, ապա դաշնակցական պատգամավորն ասաց, որ իրենք չեն ցանկանում մասնավորեցնել կամ անձնավորել այդ գործընթացը: «Մենք ասել ենք, որ այդ փոփոխություններին մեր մասնակցելն ուղղված չէ որեւէ անձի կամ ուժի վերարտադրմանը, այն բխում է մեր երկրի շահերից»,- եզրափակեց Դ. Իշխանյանը:

Տպել
6769 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)