Վաղը կայանալիք հանդիպումը կարող է շրջադարձային լինել Հենրիխ Մխիթարյանի համար

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը», ի ուրախություն ամբողջ հայության, ջախջախիչ՝ 0-4 հաշվով պարտություն կրեց Լոնդոնում տեղի «Չելսիից»: Առաջին անգամ կարիերայի ընթացքում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն իր հարազատ՝ «Չելսիի» «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն ժամանեց որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Ժամանակակից ամենատիտղոսավոր այս մարզիչը իր նվաճումների մեծ մասին հասել է գլխավորելով հենց «Չելսին», իսկ անցյալ տարի վատ արդյունքների համար լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հեռացրեց Մոուրինյոին: Վերջինս արդեն այս ամռանը նոր թիմ գտավ՝ գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», եւ անցյալ կիրակի կայացավ անչափ սկզբունքային հանդիպում. Մոուրինյոյի նախկին թիմը՝ «Չելսին», արդեն նոր մարզիչ իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, հյուրընկալեց Մոուրինյոյի ներկա թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ասել, թե «Չելսիի» ֆաները վատ դիմավորեցին Մոուրինյոյին, նշանակում է ոչինչ չասել. ամբողջ հանդիպման ընթացքում տրիբունաներում հնչում էին պորտուգալացու մասին ծաղրական երգեր, վանկարկումներ, իսկ ստադիոնի ավտոպարկում հատուկ տեղ էր առանձնացվել Մոուրինյոյի «ավտոբուսի» համար՝ հիշեցնեմ, որ պորտուգալացու գերպաշտպանողական տակտիկական հիմնական սխեման ստացել է «ավտոբուս» անվանումը: Բայց Մոուրինյոյի նկատմամբ քինախնդրորեն էին տրամադրված ոչ միայն ստադիոնում հավաքված մոտ 40 հազար հանդիսականները. Հենրիխ Մխիթարյանին երկրպագող հայ ֆուտբոլասերների բազմահազարանոց բանակը նույնպես միացել էր այդ «գործընթացին»:

Մխիթարյանը հերթական անգամ դուրս էր մնացել Մոուրինյոյի հայտացուցակից, չէր մեկնել անգամ Լոնդոն, ինչի հետեւանքով ենթարկվեց ամենաիսկական «համահայկական նավսի»: «Չելսիի» եւ Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները հաստատապես ցանկանում էին «Յունայթեդի» խոշոր հաշվով պարտությունը, ինչը եւ ի կատար ածվեց: 0-4՝ այսպիսի մեծ հաշվով Ժոզե Մոուրինյոն չէր պարտվել վերջին 6 տարիների ընթացում, նման հաշվով չէր պարտվել «Յունայթեդի» հարձակման առաջատար Զլատան Իբրահիմովիչը վերջին 16 տարիների ընթացքում, նման հաշվով չէր պարտվել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ Պոլ Պոգբան իր կարիերայի ընթացքում:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Մոուրինյոն բավական դժգոհ տեսքով մոտեցել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին եւ ինչ-որ բան է ասել: Կար տեղեկություն, թե Մոուրինյոն դժգոհ է եղել իտալացու պահվածքից, որը խաղավերջում աջակցության կոչեր էր անում երկրպագուներին: «Այդպես են անում, երբ թիմը հաղթում է 1-0 հաշվով, եւ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: Իսկ երբ հաղթում ես 4-0 հաշվով, նման արարքը նվաստացուցիչ է»՝ իբր ասել էր Մոուրինյոն: Ետխաղյա ասուլիսի ընթացքում 2 մարզիչներն էլ հայտարարել են, որ իրենց խոսակցությունը հանրության համար չէ՝ չեն հրապարակի, թե ինչ են խոսել: Ամեն դեպքում Կոնտեն խոստովանել է, որ ցանկություն չի ունեցել իր պահվածքով վիրավորել, առավել եւս՝ նվաստացնել Մոուրինյոյին: «Մոուրինյոյի հետ զրույցը կմնա մեր մեջ: Հարգում եմ Ժոզեին, նա լավ մարզիչ է»,- ասել է Կոնտեն:

Անգլիական մամուլը հեղեղված է «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին նյութերով, որոնցում տեղ է հատկացվել նաեւ Մխիթարյանի անհասկանալի բացակայությանը: ««Մանչեսթեր Յունայթեդում» հավաքվել են տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք պետք է արժանի դիմադրություն ցույց տան «Չելսիին», այլ ոչ թե խաղան ոչ-ոքիի համար: Մոուրինյոյի պաշտպանողական տակտիկան ֆուտբոլիստներին թույլ չի տալիս բացահայտել իրենց պոտենցիալը: Ինչո՞ւ Մոուրինյոն չի օգտագործում Մխիթարյանի պես ֆուտբոլիստին եւ համառորեն խաղացնում է Ֆելաինիին: Հենրիխն իրո՞ք վնասվածք ունի, թե նա չի մտնում Մոուրինյոյի ծրագրերի մեջ: Ֆելաինիի պատճառով խամրում է նաեւ Պոգբայի խաղը: «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում, միանշանակ, հարցեր են առաջանում Մոուրինյոյի տակտիկայի վերաբերյալ: Ինձ թվում է, որ շուտով թիմում մթնոլորտը կարող է պայթյունավտանգ դառնալ» - գրել է «Daily Mail»-ը:

Վաղը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Մանչեսթեր Սիթիին»: Հերթական անգամ՝ Մոուրինյոն ընդդեմ իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի: Սեպտեմբերի 10-ին «Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց «Յունայթեդին» 2-1 հաշվով. այդ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն 1-ին կեսից հետո փոխարինվեց եւ այլեւս չհայտնվեց ոչ միայն «Յունայթեդի» կազմում, այլ անգամ՝ հայտացուցակում: Այդ հանդիպումը փաստորեն շրջադարձային դարձավ Մխիթարյանի համար բացասական իմաստով: Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստին նույն թիմերի 2-րդ խաղում. միգուցե այն նո՞ւյնպես կլինի շրջադարձային, բայց՝ արդեն դրական իմաստով: Ավելացնեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:00-ին:  

Տպել
3934 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)