Նոբելյանի «չի ձգել» նաեւ Տոլստոյը

21/10/2016 schedule13:20

«Նոբելյան մրցանակն առավել հայտնի է նրանով, որ չի հանձնվել Բորխեսին»: Սա բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ֆեյսբուքյան երբեմնի գրառումներից մեկն է:

Հիշեցի, քանի որ գրականության 2016-ի Նոբելյան մրցանակը օրեր առաջ հանձնվեց. այս անգամ՝ ամերիկացի երգիչ եւ բանաստեղծ Բոբ Դիլանին: (Ի դեպ, Բորխեսի կենսագրությունում նշված է, որ 1976-ին նա Նոբելյան մրցանակի հավակնորդներից էր, սակայն գրողը, ընդունելով Պինոչետի հանձնած շքանշանը, խաչ քաշեց Նոբելյան մրցանակը ստանալու վրա):

Նոբելյան մրցանակի հավակնորդների եւ հնարավոր հաղթողի թեման, վերջին տարիներին՝ հատկապես, տենդագին է քննարկվում: Դիլանին այն հանձնելուց հետո էլ շատերը չարախնդացին. «Հիմա ում ասես՝ չեն տալիս Նոբելյան մրցանակը»: Կամ՝ «Դա էլ է քաղաքականություն: Հենց սկզբից հայտնի է, թե ո՜ր ազգության ներկայացուցիչներին է տրվում առաջնահերթությունը» եւ այլն:

Հայ գրողներից թերեւս միայն Արտեմ Հարությունյանն է ներկայացվել Նոբելյան մրցանակի. 1994 թվականին ԱՄՆ-ում նրա՝ անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994, New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրին մրցանակին։ Այլ առաջադրումների մասին տեղեկություն չկա:

Մեր ճանաչված գրողներից մեկը մի առիթով կատակում էր, թե իր կինը Քսանթիպայի բարդույթն ունի ու անընդհատ դժգոհում է, որ արձակագիր ամուսինը չի կարողանում վերանորոգել լոգարանը: Գրողը կատակում էր. «Սպասիր, կստանամ Նոբելյան մրցանակ, ու կվերանորոգենք մեր լոգարանը»: (Քսանթիպան Սոկրատեսի կինն էր: Նա ամուսնուն համարում էր եզակի անբան ու դատարկախոս: Կնոջ ուսերին էր ընտանիքի ողջ բեռը՝ մինչ ամուսինը «փիլիսոփայում» էր: Հետաքրքիր է, որ Քսանթիպայի արժանիքների մասին պատմությունը լռում է՝ հիշատակելով նրան միայն իբրեւ անհաշտ ու փնթփնթան բնավորություն ունեցող կին):

Բոլոր այն գրողները, որոնց շրջանցել է Նոբելյան մրցանակը (իսկ այդպիսի գրողները, եթե նկատել եք, մեծամասնություն են), մխիթարվում են նրանով, որ իրենց կարող են դասել այն հանճարեղ գրողների շարքին, որոնք եւս չեն արժանացել մրցանակին: Այս դեպքում խիստ տեղին է նշել Բորխեսի, Նաբոկովի անունները:

Ի դեպ, երկու անգամ Նոբելյան մրցանակի հավակնորդ է եղել նաեւ Լեւ Տոլստոյը՝ 1902-ին եւ 1905-ին: Եվ երկու անգամ էլ կոմիտեն մերժել է նրա թեկնածությունը: Հիմնավորումն այսպես է ձեւակերպված. «Տոլստոյի շատ գործերի հանդեպ մեծագույն հիացմունքով հանդերձ՝ պետք է հարց տանք՝ որքանո՞վ է առողջ գրողի իդեալիզմը, երբ նրա հատկապե՜ս հրաշալի ստեղծագործության՝ «Պատերազմ եւ խաղաղության» մեջ պատմական իրադարձություններում այնքան մեծ դեր է վերապահված կույր պատահականությանը»:

«Կրեյցերյան սոնատում» եւս ինչ-որ բան չէր հերիքում Նոբելյանի համար: Կոմիտեն գտել է, որ Տոլստոյի այդ գործում «դատապարտվում է ամուսինների մերձեցումը, իսկ նրա որոշ գործերում մերժվում է ոչ միայն Եկեղեցին, այլեւ պետությունը, անգամ մասնավոր սեփականության հանդեպ իրավունքը, որից ինքն անձամբ այնքան անմիջականորեն օգտվել է, վիճարկվում է ժողովրդի եւ անհատի ինքնապաշտպանության իրավունքը»:

Այսինքն՝ Նոբելյան չստացած գրողները հանգիստ կարող են ասել՝ «Ես, Տոլստոյը, Բորխեսը եւ Չարենցը չենք ստացել այդ անիծյալ մրցանակը, որը բաժին է հասնում Աստված գիտի՝ ինչ երգիչների կամ իրավապաշտպանների»:

Եթե գրողների «մասնագիտական» անհանգստությունը, լարվածությունը Նոբելյան մրցանակի հանձնման ընթացքում կարելի է հասկանալ, ապա զարմանալի է մեր՝ ընթերցողներիս անհամբերությունը՝ իմանալ՝ ո՞վ է ՆԱ այս տարի: Ո՞ւմ գրքերը պիտի գրախանութներից սպառվեն նույն արագությամբ, ինչ, ներեցեք ոչ տեղին համեմատության համար, Կոելիոյի «Ալքիմիկոսը»:

Յուրաքանչյուրս ցանկանում ենք իմանալ՝ ո՞վ է այս տարի գլխավորը: Ինչ խոսք, Նոբելյան մրցանակի արժանացած որոշ գրողների ստեղծագործությունները կարդալիս՝ ավելի շուտ զարմանում ես՝ ի՞նչ սկզբունքով են, դիցուք, այս մեկին արժանացրել մրցանակի: Սակայն, մյուս կողմից, որտեղի՞ց ամեն տարի կարելի է պեղել հանճարների: Դա վեր է անգամ Նոբելի նման տիտանի ուժերից:

Սակայն գրականության Նոբելյան մրցանակի հանդեպ հետաքրքրությունը թույլ է տալիս թերահավատությամբ ընդունել մտավախությունները, թե գրականությունը, գիրքը այլեւս ռետրո են, պատմություն: Որ մարդիկ այլեւս ընթերցանությամբ չեն հետաքրքրվում:

Մինչեւ այսօր էլ գիրքը, չնայած հոռետեսական կանխատեսումներին, ունի անվիճելի առավելություն՝ այն շարունակում է մնալ գիտելիքի միակ եւ անփոխարինելի աղբյուրը: Թեեւ կան գիտելիք ստանալու ավելի մատչելի, առօրյա տարբերակներ եւս, օրինակ՝ Google-ը…

Կոմունիկացիայի, տեխնիկայի զարգացման հետ մտավախություն է առաջանում, որ կկորցնենք այն, ինչ եղել է դրանից առաջ: Սակայն ոչ ոք իր գրադարանը դեն չի նետում՝ փոքրիկ սենյակում լրացուցիչ ազատ տարածություն ստանալու համար:

Մինչ օրս լույս են տեսնում նոր ու հետաքրքիր գրքեր: Եվ դրանք գնորդներ ու ընթերցողներ ունեն:

Երբեք չեմ մոռանա հեղինակի ընծայագրով ինձ նվիրած առաջին գիրքը: Այն ստացա, երբ դեռ տառաճանաչ չէի. ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի գրած «Իմ մորուքի պատմությունը»:

Այնպես որ, գրքի ապագայի համար կարող ենք հանգիստ լինել:

Մեկ կյանքը բավական չէ՝ ընթերցելու աշխարհի բոլոր լավ գրքերը: Մասնավորապես, այս պահին ընթերցողն ունի Սամվել Մկրտչյանի, Արամ Թոփչյանի, Զավեն Բոյաջյանի ու հրաշալի այլ թարգմանիչների աշխատանքներին ծանոթանալու լավ առիթ: Ի դեպ, ճիշտ գիրք ընտրելը լուրջ «գիտություն» է: Բավական չէ առաջնորդվել միայն «Նոբելյան մրցանակակիր» տիտղոսով:

Վկան՝ հայագետ Ասատուր Փաշայանի պատմությունը: Երրորդ դասարանում նա մտնում է Նալբանդ գյուղի դպրոցի գրադարան՝ գիրք վերցնելու: Գրադարանավարը տեսնում է վտիտ, փոքրամարմին երեխային ու նրա համար համապատասխանաբար ընտրում ամենաբարակ բրոշյուրը` Արիստոտելի «Պոետիկան»:

Լիլիթ Ավագյան

Տպել
3351 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել